ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ

11 Նոյեմբեր 2025

Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։

Փաշինյանը հայտարարում է, թե Արևմուտքը աջակցում է իր կառավարությանը, քանի որ ինքը ժողովրդավարություն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնյա իշխանություն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։

Արևմտյան երկրներն առանց որևէ քննադատության աջակցում են Փաշինյանին ոչ թե նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետև նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախությամբ ընդունում են Փաշինյանի մշտական զիջումները, որոնք հնարավորություն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։

Անցյալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ։ Fox News-ի նախկին հայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում և երեք միլիոն՝ Facebook-ում։

80 րոպեանոց հարցազրույցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ, որը Փաշինյանի կողմից բանտարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, ինչպես նաև նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինյանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրույցը՝ կեղծորեն պնդելով, թե Կարապետյանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։

Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրույցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հավանումով, 5 հազար վերահրապարակմամբ և 2500 մեկնաբանությամբ։ YouTube-ում այն դիտել է մոտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հավաքել է 15 հազար հավանում և 4 հազար մեկնաբանություն։ Facebook-ում հարցազրույցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հավանում և 400 մեկնաբանություն։ Բացի այդ, հազարավոր մարդիկ դիտել են այն նաև կիսված Facebook-ի և Instagram-ի էջերում։

Զրույցը մեկնարկեց Հայոց ցեղասպանության փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանված հայերին նկարագրեց որպես «քրիստոնյա նահատակներ»։

Անդրադառնալով Փաշինյանի դերին Հայաստանում՝ Կարլսոնը նշեց․ «Հայաստանի վարչապետը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել ավանդական քրիստոնեությունը կամ Եկեղեցին»։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վեց ամիս առաջ մեր վարչապետը սկսեց հարձակվել Հայոց եկեղեցու և նրա առաջնորդի վրա։ Նա ցանկանում է գահընկեց անել նրան և արդեն բանտարկել է երեք արքեպիսկոպոսների»։

Նարեկը պարզաբանեց, որ բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Փաշինյանի հրամանով այն բանից հետո, երբ լրագրողներին հայտարարել է․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները չկարողանան լուծել այս հարցը, մենք մեր ձևով կմասնակցենք դրա կարգավորմանը»։ Փաշինյանը նաև հրամայել է բռնագրավել Կարապետյանի ընկերությունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան կես միլիարդ դոլար»։

Կարլսոնը հայտարարեց․ «Այս վարչապետը, որն ըստ սահմանման ակնհայտորեն բռնապետ է, հակադրվում է Եկեղեցուն։ Այսպիսով, նրա նպատակը Հայաստանում ուղղափառ և ավանդական քրիստոնեության ողնաշարը կոտրելն է՝ դրա համար օգտագործելով ոստիկանությանը»։

Նարեկը պատասխանեց․ Փաշինյանն այս քայլերը ձեռնարկում է, քանի որ նա «Թուրքիայից և Ադրբեջանից ստանում է ուղերձներ, թե պետք է փոխել Եկեղեցու պատմությունը, մոռանալ ցեղասպանությունը և ունենալ նոր եկեղեցական առաջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար»։

Այնուհետև Կարլսոնը զրուցեց Սամվել Կարապետյանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղոթքի նախաճաշ է լինելու․․․ մինչդեռ իմ պաշտպանյալը՝ Սամվել Կարապետյանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկվել, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալույծ քահանայի «պատարագին», որը հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնյաները Երևանում, Հայաստանում։ Մի մարդու, որը հոգևորականներին անվանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խոսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցեին։ Եվ շատ զարմանալիորեն, այս աղոթքի նախաճաշը շարունակվելու է։ Ես դա անվանում եմ հեղինակության լվացման նախաճաշ։ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա տեղի ունենա»։

Անդրադառնալով աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը հավելեց․ «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մեկը պատրաստվում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը ևս գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարավոր չէ հասնել լրատվամիջոցներին և ասել ճշմարտությունը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղյակության պայմաններում և փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակությունը, ինչպիսին Փաշինյանն է։ Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաև երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը և համարվել ոչ ցանկալի, ինչպես նաև ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբորը և մեկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։

Ամստերդամն ապա դժգոհեց, որ Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ «Հայաստանի ժողովրդի ահռելի կորուստների հաշվին։

Կորսվում և պղծվում են մշակութային և եկեղեցական արժեքներ։ Ադրբեջանից վտարվել են 120 հազար [արցախցիներ], և ոչ ոք չի մտածում նրանց մասին։ Բաքվում ունենք 23 քրիստոնյա [հայ] պատանդներ, իսկ Հայաստանի վարչապետը նույնիսկ չի հիշատակել նրանց Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն է բարձրացրել այդ հարցը։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը կարծես մերժում է իր սեփական հայոց պատմությունը։ Նրանք Արարատ լեռը հանել են անձնագրային դրոշմներից։ Չեն խոսում ցեղասպանության մասին։ Հարձակվում են Եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել և նշանակել Կաթողիկոս։ Իհարկե, նա չի հասկանում՝ ինչ է առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար անհրաժեշտ է կենդանի կապ ունենալ առաջին առաքյալների հետ․ դա նշանակում է, որ ընտրությունը պետք է սրբագործվի եպիսկոպոսների ու Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թե քաղաքական գործչի կամ աշխարհիկ իշխանության։ Զարհուրելի է, որ նա այսքան անտեղյակ է իր իսկ հավատից»։

Կարլսոնը արձագանքեց․ «Թվում է, թե դա նրա կրոնը չէ։ Այսինքն՝ նա, կարծես, հավատացյալ չէ»։

Ամստերդամը հավելեց․ «Սամվել Կարապետյանը միանգամայն սկզբունքային քրիստոնյա է, որն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է բանտում՝ առանց որևէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եվ հենց դրա համար էլ նա բանտում է»։

Այնուհետև Ամստերդամը քննադատեց ԱՄՆ կառավարությանը և Եվրամիությանը՝ Փաշինյանին աջակցելու համար․ «Մեր կառավարությունը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԵՄ-ն, որոշել են գործել այն սրիկա մարդու [Փաշինյանի] հետ, ում արդեն ճանաչում են»։

Հարցազրույցի ավարտին Ամստերդամը կոչ արեց հանրությանը ծանոթանալ «Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com կայքում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ԵՄ դիվանագիտութ

16 Դեկտեմբեր 2025
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company