ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

02 Դեկտեմբեր 2025

Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակատումը Հայոց եկեղեցու և կառավարության միջև։
Հունիսից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրան փոխարինել ավելի հնազանդ հոգևորականով՝ խախտելով Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը։

Թեև Փաշինյանը հայտարարում է, որ իր նպատակը Եկեղեցու մաքրագործումն ու բարեփոխումն է, սակայն իրական նպատակն ակնհայտորեն քաղաքական է։ Նա ցանկանում է չեզոքացնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ իր պաշտոնում մնալու համար հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։

Ինչպիսի բարեփոխումներ էլ որ անհրաժեշտ լինեն Եկեղեցուն, դրանք վարչապետի գործը չեն։ Դրանք ներքին հարցեր են, որոնք պետք է լուծվեն Եկեղեցու առաջնորդների կողմից՝ համաձայն երկարամյա կանոնական ընթացակարգերի։

Քանի որ Փաշինյանին չի հաջողվել ստիպել Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ, նա անցել է «Բաժանիր և տիրիր» մարտավարությանը՝ փորձելով պառակտում հրահրել Եկեղեցու ներսում։

Վերջին ճգնաժամը ծագեց, երբ հրապարակվեց գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, երևում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը՝ իր ազգականուհու հետ մի սենյակում։ Շատերը կասկածներ ունեն, որ այդ տեսագրությունը պատրաստվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Կառավարության դեմ քրեական գործ է հարուցվել՝ «արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը խախտման վերաբերյալ՝ օգտագործելով գաղտնի տեղեկատվություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական սարք»։

Այս վերջին բացահայտումից հետո Կաթողիկոսը նշանակեց բարձրագույն հոգևորականներից կազմված հանձնախումբ՝ տեսանյութը, արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ մեղադրանքները ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Նոյեմբերի 25-ին հանձնախմբի 13 անդամներից 9-ը ստորագրեցին հայտարարություն, որով հաստատեցին տեսանյութի իսկությունը և քննադատեցին Կաթողիկոսին այն բանի համար, որ նա «ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի [Խաչատրյան] սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր… Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ եկեղեցին առաջնորդելու: Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը»: Նրանք հավելեցին՝ մենք «խստորեն դատապարտում ենք Գարեգին Բ Կաթողիկոսի թյուր ընթացքը»: Այս ներքին եկեղեցական փաստաթուղթը հանրությանը հասանելի է դարձել հանձնաժողովի անդամներից մեկի կողմից և հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը, գոհ լինելով հանձնախմբի անդամների կողմից Կաթողիկոսի նկատմամբ քննադատական հայտարարությունից, նրանց հրավիրեց հանդիպման։ Հանձնախմբի 13 անդամներից 8-ը նույն օրը՝ նոյեմբերի 27-ին, եկան վարչապետի գրասենյակ, չնայած նրանցից մի քանիսը նախկինում ներգրավված են եղել ինչպես բարոյական, այնպես էլ իրավական սկանդալներում։ Փաշինյանը «ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար»։ Հետագայում վարչապետի գրասենյակը տարածեց միայն նրա խոսքերը՝ առանց նշելու, թե ինչ են ասել հոգևորականները։ Անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ հանձնախմբի անդամների հայտարարության հետ, ոչ ոք չի կարող մեղադրել նրանց, քանի որ նրանք զբաղվում են եկեղեցու ներքին հարցով։
Այնուամենայնիվ, նրանք սխալ են գործել՝ հանրայնացնելով իրենց ներքին զեկույցը և հանդիպելով վարչապետի հետ։

Այնուհետև, Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրապարակեց միայն ոչ պաշտոնական հայտարարություն՝ քանի որ մի քանի անդամներ բացակայում էին Փաշինյանի հետ հանդիպման պատճառով՝ մերժելով հանձնախմբի մեղադրանքները Կաթողիկոսի դեմ՝ դրանք որակելով որպես «բացարձակ անհիմն և շինծու, և որ Նորին Սրբության՝ արքեպիսկոպոս [Խաչատրյանի] դեմ նպատակային հետապնդումը և կողմնակալ կարծիքների ձևավորումը բացարձակապես անընդունելի են»։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորել է հանձնախմբի անդամներին «վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարել Եկեղեցու միաբանությունը»։

Ցավոք, մեղադրանքների և հակամեղադրանքների շարանը դրանով չավարտվեց։ Նոյեմբերի 29-ին տասը բարձրագույն հոգևորականներ, այդ թվում՝ Արևմտյան ԱՄՆ թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, շատ ավելի կոշտ հայտարարությամբ հորդորեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «ի սեր եկեղեցու և մեր ժողովրդի … կամովին հանգստյան կոչվել և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»։ Այդ հայտարարությունն առաջին անգամ հրապարակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում, իսկ հայտարարության որոշ հատվածներ ֆեյսբուքոյան իր էջում հրապարակեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նոյեմբերի 29-ի իրենց հայտարարության մեջ տասը բարձրագույն հոգևորականները մի քանի խիստ քննադատական հայտարարություններ արեցին Կաթողիկոսի վերաբերյալ: Նրանք կասկածի տակ դրեցին նրա ընտրության արդարությունը. «Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»։ Այնուհետև հավելեցին. «Առավել ահագնացած ճգնաժամը Հայ եկեղեցու սխալ կառավարման հետևանքով է…. Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ: Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են Սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ, երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ ․․․․ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել»։

Ի պատասխան՝ տարբեր անհատներ և կազմակերպություններ կոչ արեցին Կաթողիկոսին անմիջապես կարգալույծ անել այն բոլոր հոգևորականներին, որոնք պահանջել են նրա հրաժարականը։

Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը։ Եթե Կաթողիկոսը մերժի հրաժարական տալ, Փաշինյանի կառավարությունը կարող է դիմել աներևակայելի քայլի՝ նրան կեղծ մեղադրանքներով ձերբակալելու։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդ

Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակ

02 Դեկտեմբեր 2025
Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրե

Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակ

02 Դեկտեմբեր 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողի դատին է հանձնվել Դրօշակի 2025 թվականի նախավերջին համարը։ Հերթական հա

02 Դեկտեմբեր 2025
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company