ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերյալ բանաձև

04 Դեկտեմբեր 2025 Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցության հյուրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։ Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպության մի շարք կոմիտեներ, ինչպես նաև նախագահությունն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող Մարիո Նալբանդյանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպության ֆինանսական եւ վարչական կոմիտեի նիստերին եւ, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահության նիստին եւ պաշտոնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետեր եւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան, ինչպես նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրո Սանչեսը։ Քննարկումների առանցքային օրակարգը հառաջացած մարտահրավերների խորապատկերին գլոբալ զարգացումներում կայունություն եւ խաղաղություն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման հարցն էր։

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխավոր համակարգողից ստացել էի հրավեր՝ հանդես գալու մարդու իրավունքների մասին ելույթով։ Մեզ համար հստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշություններով եւ նոր մարտահրավերներով։ Բազմամշակութայնությունը դարձել է թիրախ, Միավորված Ազգերի Կազմակերպությունը ենթարկվում է շարունակական եւ ծրագրված հարձակումների, եւ Միացյալ Նահանգները որոշել է նվազեցնել իր ֆինանսական մասնակցությունը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկե միակ դեպքը չէ։

Հատկապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դարձել է այս հարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրությունը սպասում էր եւ հայտարարում, որ 21-րդ դարը պետք է լինի առանց ցեղասպանությունների դարաշրջան, 2023 թվականին ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն հայտարարեց՝ ցեղասպանությունների ընթացքը շարունակվում է Մյանմարում, Սուդանում, Էթիոպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայելում։ Մինչ այժմ ոչ մի մեղավոր պատասխանատվություն չի կրել։

Մարդու իրավունքների մասին խոսելիս, պետք է նաեւ հիշատակեմ անթույլատրելի եւ կեղծ «Բաքվի դատավարությունները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դեմ՝ առանց միջազգային օրենքների նվազագույն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայության՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիվ մասնագետների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրենքին։ Այսօր Բաքվում դատվում են 23 հայեր՝ ներառյալ մեր սիրելի ընկեր ու կուսակցության ղեկավարներից Դավիթ Իշխանյանը։ Համենայն դեպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացահայտված չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների մասին հիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ հիշեցնում աշխարհին՝ նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարության»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասվում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգավորվել, եւ գործընթացը պետք է հաջողություն ունենա միայն այն դեպքում, երբ այն ներառում է.

ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ ու միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովումը։
բ) Բաքվում գտնվող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառյալ Դավիթ Իշխանյանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկության ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։
գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման կարգավորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ հանձնառու՝ կառուցողական երկխոսություն խթանելու եւ աջակցելու լայնածավալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղության, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատվության պահպանման վրա»։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
04 դեկտեմբերի 2025թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company