ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. «Ընտրութիւններ»՝ առանց ռիսկի. փաշինեանական «ժողովրդավարութեան » նորաձեւ ընկալումը

18 Դեկտեմբեր 2025

Փաշինեանական ժողովրդավարութիւնը Հայաստանում, ի վերջոյ, պատրաստւում է թեւակոխել իր բարձրագոյն՝ կատարելագործւած փուլը։ Այն այլեւս չի խանգարելու իշխանութեանը աւելորդ հարցերով, չի ծանրաբեռնելու ընտրողին ընտրութեան գլուխկոտրուկով եւ, ամենակարեւորը, չի սպառնալու իշխանութեան վերարտադրմանը՝ ընտրողների ազատ կամքի անկանխատեսելի դրսեւորումներով։ Ժողովրդավարութիւնը Հայաստանում դառնալու է այն, ինչ վաղուց ցանկանում էր գործող իշխանութիւնը, բայց բարձրաձայն չէր արտայայտւում այդ մասին. կառավարւող գործընթաց, վերահսկւող միջավայր եւ անհրաժեշտութեան դէպքում՝ պաշտպանւող՝ ժողովրդից եւ նրա կամքից։

Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի յայտարարութիւնը, թէ Հայաստանը դիմել է Եւրամիութեանը՝ արտաքին միջամտութիւնը կանխելու նպատակով աջակցութիւն ստանալու համար, այս առումով ոչ թէ նորութիւն է, այլ պաշտօնական արձանագրում։ Սա սկանդալ չէ։ Սա մեթոդի բացայայտում է։ Ոչ թէ քաղաքական սենսացիա, այլ գործառնական պարզաբանում։

Այստեղ խօսքը ոչ թէ սահմանների, ոչ թէ անվտանգութեան, այլ ներքաղաքական կեանքի մասին է։ Այլ կերպ ասած՝ մի իշխանութիւն, որն իրեն հռչակել է «ժողովրդավարական», դիմում է արտաքին ուժին՝ խնդրելով օգնել ներքաղաքական դաշտը վերահսկելի դարձնել ոչ թէ գաղափարներով, ոչ թէ մրցակցութեամբ, այլ կանխարգելմամբ։

Եւրամիութիւնն էլ, բնականաբար, հեծանիւ չի յօրինել, քանզի աջակցութեան մոդելն արդէն առկայ է, փորձարկւած, կիրառւած եւ արդիւնաւէտ. Մոլդովայի ընտրական սցենար։ Այնտեղ «ժողովրդավարութիւնը» փրկւեց վճռական քայլով: Քաղաքական դաշտից հեռացւեցին անցանկալի ուժերը, որոնք ոչ թէ պարտւեցին գաղափարական պայքարում, այլ պարզապէս զրկւեցին այդ պայքարին մասնակցելու հնարաւորութիւնից։ Քաղաքական սանիտարական մաքրում՝ արեւմտեան ժողովրդավարութեան «արժէքների» պաշտպանութեան անխուսափելիութեան բացատրութեամբ։

Եւ ահա այս փորձը դիտարկւում է որպէս կիրառելի տարբերակ նաեւ Հայաստանում։ Այն Հայաստանում, որը գործող իշխանութիւնների օրօք ներկայացւում է որպէս տարածաշրջանային «լուսաւոր» բացառութիւն, ժողովրդավարութեան «առաջապահ եւ բաստիոն»։ Պարզւում է՝ այդ բաստիոնը եւս կարիք ունի արտաքին պաշտպանութեան: Նախընտրելի է՝ «ժողովրդավար» Եւրոպայի միջոցով:

2018 թւականի իշխանափոխութիւնից ի վեր, ՀՀ գործող իշխանութիւնները ժողովրդավարութեան մասին խօսել են այնպիսի մոլեռանդ համոզւածութեամբ, որ այլընտրանքը դիտարկւել է ոչ թէ որպէս քաղաքական տեսակէտ, այլ որպէս բարոյական շեղում։ «Ժողովրդավարութիւնը» նրանց մօտ հռչակւել է որպէս հաւատամք, իսկ իրենք՝ այդ հաւատամքի միակ կրողներն ու լիազօրւած մեկնաբանները։ Իսկ ով համաձայն չէ՝ կամ մութ ուժերի գործակալ է, կամ պարզապէս չի հասկացել փաշինեանական իշխանութեան «արժէքների» խորութիւնը։

Բայց ինչպէս ամենուր, նման «ժողովրդավարական» հաւատամքները Հայաստանում եւս ունեն մի խնդիր. դրանք բախւում են իրականութեանը։ Իսկ իրականութիւնը, ցաւօք, ընտրութիւնների «վատ» սովորութիւնն է։

Եւ երբ իշխանութիւնը սկսում է զգալ, որ իր հանրահռչակած «ժողովրդավարական» հաւատամքներն այլեւս ինքնաբերաբար չեն կարող ապահովել իր վերարտադրութիւնը, ժողովրդավարութիւնը յանկարծ դառնում է «խոցելի»։ Այն սկսում է «պաշտպանութեան» կարիք ունենալ։ Եւ ոչ թէ արտաքին թշնամուց, այլ ներքին քաղաքական մրցակցութիւնից։ Ոչ թէ սպառնալիքներից, այլ այլընտրանքային գաղափարներից։

Եւ հէնց այս պահից էլ ժողովրդավարութիւնը դադարում է լինել լեգիտիմութեան աղբիւր եւ վերածւում է ռիսկի։ Իսկ ռիսկերը, ինչպէս յայտնի է, պէտք է կառավարել եւ չէզոքացնել:

Քաղաքական լուծումն այստեղ պարզ է. եթէ կայ հաւանականութիւն, որ ժողովուրդը կարող է «սխալ» ընտրութիւն կատարել, ապա պէտք է նւազեցնել այդ «սխալ» ընտրութեան հնարաւորութիւնը։ Ժողովրդավարութիւնը չի վերացւում։ Այն պարզապէս օպտիմալացւում է։ Թեթեւացւում է աւելորդ տարրերից։ Ազատւում է անկանխատեսելիութիւնից։

Այս նոր մոդելում ինքնիշխանութիւնն էլ է վերաիմաստաւորւում։ Այստեղ ինքնիշխան լինել չի նշանակում ինքնուրոյն որոշել։ Այստեղ ինքնիշխան լինել նշանակում է ճիշտ ընտրել, թէ ով պէտք է որոշի քո փոխարէն։ Եւ եթէ այդ ընտրութիւնը կատարւում է Բրիւսէլում, ապա ինքնիշխանութիւնը ստանում է լրացուցիչ «որակական» յատկանիշ՝ «արժէքային» բաղադրիչ։

Անկախութիւնը եւս, այս տրամաբանութեամբ, այլեւս «վտանգաւոր ռոմանտիկա» չէ։ Այն վերահսկւող գործընթաց է՝ արտաքին պատւիրատուների հետ համաձայնեցւած, նրանց կողմից վերահսկւող եւ անհրաժեշտութեան դէպքում՝ ուղղորդւող։

Եւ որքան բարձր են հնչում փաշինեանական իշխանութեան կողմից «ինքնիշխանութեան» ու «անկախութեան» մասին յայտարարութիւնները, այնքան աւելի ակնյայտ է դառնում դրանց սնանկութիւնը։ Որովհետեւ իրական ինքնիշխանութիւնը չի ենթադրում արտաքին աջակցութիւն ներքաղաքական դաշտը կարգաւորելու համար։ Այն ենթադրում է հանրային վստահութիւն։ Իսկ այդ վստահութիւնը, ինչպէս պարզւում է, ամենադժւար կառավարելի ռեսուրսն է։

2026 թւականի Հայաստանի համապետական ընտրութիւններն այս համատեքստում դադարում են լինել հերթական քաղաքական գործընթաց։ Դրանք վերածւում են գոյաբանական փորձութեան գործող իշխանութեան համար։ Եւ երբ այդ փորձութիւնը թւում է չափազանց ռիսկային, գործի են դրւում պաշտպանական մեխանիզմները, ոչ թէ ծրագրերի, ոչ թէ գաղափարների, այլ քաղաքական դաշտի վերաձեւման եւ վերահսկման միջոցով, որտեղ քաղաքական բազմազանութիւնը վերածւում է վտանգաւոր գլխացաւանքի, իսկ այլընտրանքը՝ անվտանգութեան սպառնալիքի։

«Արտաքին ազդեցութեան» հասկացութիւնը այստեղ դառնում է որոշիչ սահմանում։ Այն այնքան ճկուն է, որը կարելի է կիրառել ցանկացած մեկնաբանութեամբ՝ չէզոքացնելով ընդդիմութեանը:

Եւ այս ամէնը, իհարկէ, արւում է յանուն «ժողովրդավարութեան»։ Եւ հէնց այստեղ էլ քաղաքական սարկազմը հատում է սատիրայի սահմանը։ Երբ արժէքների մասին ամենաշատը խօսում են նրանք, ովքեր պատրաստ են առաջինն այդ արժէքներն անտեսել, ոտնատակ տալ՝ յանուն սեփական իշխանութեան վերարտադրութեան։

Ի՞նչ ժողովրդավարութեան մասին կարող է խօսք լինել, երբ ընտրութիւնը դիտարկւում է որպէս վտանգ։ Ի՞նչ ինքնիշխանութեան մասին կարող է խօսք լինել, երբ ներքաղաքական գործընթացները կարգաւորւում են արտաքին միջամտութեամբ։ Եւ վերջապէս ի՞նչ անկախութեան մասին կարող է խօսք լինել, երբ իշխանութեան ապագան կախւած է ներմուծւած սցենարների յաջող գործարկումից։

Այս հարցերը հռետորական են միայն իրենց ձեւով։ Իրականում, պատասխանները վաղուց տրւած են, իսկ եզրակացութիւնը՝ միանշանակ:

Իշխանութիւնը, որը հաւատում է ժողովրդին, չի վախենում ընտրութիւնից։

Իշխանութիւնը, որը հաւատում է ժողովրդավարութեանը, չի վախենում մրցակցութիւնից։

Իշխանութիւնը, որը հաւատում է ինքնիշխանութեանը, չի խնդրում արտաքին ուժերին միջամտել երկրի ներքին քաղաքական կեանքին։

Մնացածն արդէն քաղաքական տեխնոլոգիա է՝ եւրոպական բառապաշարով փաթեթաւորւած եւ արժէքների անունով վաճառւող։

Եւ եթէ սա է «ժողովրդավարութեան բաստիոնը», ապա ժամանակն է ընդունել՝ բաստիոնը վերածւել է բանտի, որի անառիկութեան ապահովումը վստահւած է օտարներին:

Եւ երբ յաջորդ անգամ մեզ կը պատմեն իրենց պատկերացրած «անկախութեան» եւ «ինքնիշխանութեան» հերթական մակարդակի «նւաճման» մասին, գուցէ արժէ նրանց տալ ընդամէնը երկու պարզ հարց․

անկախ ո՞ւմից եւ ինքնիշխան՝ ի՞նչ գնով։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company