ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եկեղեցական Տագնապը Կը Շարունակուի Հայաստանի Մէջ

24 Դեկտեմբեր 2025

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան գիշեր մը երազին մէջ տեսած էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը` Գարեգին Բ. Ներսիսեան, ժխտած էր իր կուսակրօնութեան ուխտը, հաւանաբար թուականէս առնուազն երեսուն տարիներ առաջ: Արթննալէ ետք, հաւատացեալ քրիստոնեայ վարչապետը քննարկած էր «Կանոնագիրք Հայոց»-ի երկու հատորները եւ գտած, Ե. դարուն գումարուած Շահապիվանի ժողովի կանոններուն մէջ կանոն մը, որ աղօտ կերպով կրնար պատշաճիլ տուեալ կացութեան: Ըստ Շահապիվանի ժողովի կանոնին, կաթողիկոսը պէտք է կարգազուրկ հռչակուած ըլլար: Քանի որ կարգազուրկ հռչակելու իրաւունքը վերապահուած է յանցաւոր եկեղեցականին հոգեւոր մեծաւորին, որ գոյութիւն չունի, կամ ազգային եկեղեցական բարձրագոյն ժողովի մը, որ դժուար է արագօրէն գումարել տալ, Նիկոլ Փաշինեան իր սովորութեան համաձայն ինքնուրոյն մեկնաբանելով տուեալ կանոնը, կարգազուրկ հռչակած է կաթողիկոսը եւ սկսած զայն անուանել իր աշխարհական անունով` կտրիճ Ներսիսեան: Աշխարհական մը չի կրնար կաթողիկոս ըլլալ բնականաբար: Պետական վարչամեքենան, ըստ Սահմանադրութեան, չի կրնար միջամտել Հայ եկեղեցւոյ կառավարման հարցերուն. վարչապետը որոշած է կաթողիկոսի փոփոխութեան գործը վերցնել անձամբ իր վրայ եւ Գարեգին Բ. Ներսիսեան կաթողիկոսը յայտարարել կարգազուրկ, իսկ կաթողիկոսութիւնը` թափուր:

Վարչապետին գործակիցները եւ բարեկամները զինք առանձին պիտի չթողնէին վստահաբար: Այսպէս, նախարարներ, Ազգային ժողովի պատգամաւորներ, մարզպաններ, համայնքապետներ, ոստիկանութիւն, ազգային անվտանգութեան ծառայութիւն, լրագրողներ եւ նոյնիսկ հանրապետութեան նախագահը զօրավիգ կանգնեցան Նիկոլ Փաշինեանին եւ դարձան Հայ եկեղեցին բարեկարգող հաւատացեալ քրիստոնեաներ: Տեղի ունեցան ձերբակալութիւններ. չորս եպիսկոպոսներ բանտարկուած են: Աշխարհականներ եւս փակի տակ առնուած են: Նիկոլ Փաշինեան ամէն կիրակի եկեղեցի մը կ՛երթայ մեծ շքախումբով եւ կը մասնակցի պատարագին, ուր կաթողիկոսի անուան յիշատակումը զանց կ՛առնուի: Յայտարարութիւններ կը հրապարակուին. կ՛ըսուի, որ կաթողիկոսը օտար տէրութեան մը գործակալ է (Իմա՛ Ռուսիոյ Դաշնութեան), որ Հայ եկեղեցին ոչ թէ Հայաստանի ու հայ ժողովուրդի շահերուն կը ծառայէ, այլ օտար շահեր կը սպասարկէ: Բնականաբար ոչ մէկ փաստ կը ներկայացուի. վարչապետին վկայութիւնը բաւարար է ու համոզիչ:

Զգայացունց նորութիւն մը հանդիսացաւ տասը եպիսկոպոսներու համատեղ յայտարարութիւնը. դժգոհ եպիսկոպոսներու այս խումբը կը պահանջէ կաթողիկոսին հրաժարականը եւ հանգստեան կոչուիլը: Ութ եպիսկոպոսներ հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինեանի հետ ու հաւանաբար համաձայնեցան առնուելիք քայլերու շուրջ: Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաւիրեց եպիսկոպոսական ժողովի մը, որ ստիպուած եղաւ յետաձգելու: Ձախողեցաւ նաեւ Հոգեւոր գերագոյն խորհուրդի նիստը: Կաթողիկոսը պարտաւորուեցաւ փոփոխութեան ենթարկելու Հոգեւոր գերագոյն խորհուրդի կազմը:

Յայտարարուեցաւ, որ դժգոհ եպիսկոպոսները հինգշաբթի, 18 դեկտեմբերին պիտի երթան Էջմիածին` պահանջելու կաթողիկոսին հրաժարականը: Շրջապատուած մեծաթիւ ոստիկաններով եւ ապահովական անտարազ պաշտօնեաներով, եպիսկոպոսները ներկայացան Էջմիածին եւ դիմաւորուեցան բազմահազար մարդոց կողմէ, որոնք եկած էին պաշտպանելու կաթողիկոսն ու կաթողիկոսութիւնը: Քարտուղարութեան յանձնելէ ետք իրենց նամակը, եպիսկոպոսները հեռացան գլխիկոր, բազմութեան կշտամբող աղաղակներուն տակ, շրջապատուած ոստիկաններով:

Յաջորդ զարգացումը կաթողիկոսին եղբօր` Եզրաս արքեպիսկոպոսի անդամակցութիւնն է խորհրդային գաղտնի գործակալութեան` Քա. Կէ. Պէ.-ին: Հրապարակուած է 1986 թուակիր անդամակցութեան փաստաթուղթ մը, որով կ՛ուզեն փաստել, որ Եզրաս սրբազանը գործակալ է, ուրեմն իր եղբայր կաթողիկոսը եւս… գործակալ է: Այսպէս, իջած ենք անպարկեշտ պարսաւանքի խորխորատին մէջ:

Ափսոսանքով ու խոր ցաւով կը գրենք Հայ եկեղեցին թիրախաւորող խորշակին մասին: Օգտագործուած բառամթերքը եւ կիրարկուած ոճը անպատշաճութեան բոլոր սահմանները անցած են: Ո՛չ պատկառանք կայ, ո՛չ ալ ինքնազսպում: Կը խօսուի հայ ինքնութեան անբաժան մաս հանդիսացող հազար եօթհարիւրամեայ սրբազան հաստատութեան մը մասին ամէնէն հասարակ ու լկտի եղանակով: Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդհանրապէս չի հակադարձեր ու կը պահպանէ արժանապատիւ կեցուածք: Երբ առիթներով արտայայտուի, կը բաւարարուի զգաստանալու ու եկեղեցւոյ կանոնական սկզբունքներուն վերադառնալու կոչով:

Պետական իշխանութեան հակադրութիւնը` անուանապէս կաթողիկոսին, բայց իրողապէս Հայ եկեղեցւոյ դէմ, նպատակ ունի եկեղեցին հպատակեցնել իշխող վարչակազմին, ինչպէս սովոր էին ընել խորհրդային շրջանին, երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք: Եկեղեցին պէտք է մնայ անկախ քաղաքական բոլոր տեսակի կաշկանդումներէ: Անհրաժեշտ բարեփոխումները, կանոնական պատշաճեցումները պէտք է կատարուին ըստ պատմական աւանդութեան, Ազգային եկեղեցական համապարփակ ժողովի միջոցով: Հանրապետութեան իշխանութիւնը ընելիք չունի այնտեղ:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company