ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք

23 Դեկտեմբեր 2025

Անցած շաբաթ, վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ուղարկեց հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ՝ ներխուժման նպատակով։ Նրանք կոչված են ծառայելու ժողովրդին, ոչ թե Փաշինյանի անձնական շահերին։ Նրանք չպետք է ենթարկվեն անօրինական հրամանների։ Ցավոք, այժմ Փաշինյանն ավելի շատ ոստիկաններ ունի որպես անձնական թիկնապահներ, քան զինվորներ՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։

Ոստիկանությունը կրկին ստիպված եղավ նահանջել Էջմիածնից՝ բախվելով մեծ բազմության, որը հավաքվել Հայ Առաքելական Եկեղեցին անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար։ Մինչ այս պահը հաշվարկը հետևյալն է․ Եկեղեցի՝ 2, Փաշինյան՝ 0։

Երբ Փաշինյանը 2018 թվականին առաջին անգամ եկավ իշխանության, նա սովորաբար վարչապետի գրասենյակ էր գնում հեծանիվով, միայնակ, առանց թիկնապահների, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության։ Սակայն այդ ժամանակից ի վեր, հենց որ նա մի քայլ է անում նստավայրից դուրս, նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ։ Նրա անվտանգության հանդեպ այս մտահոգությունները պայմանավորված են նրա ժողովրդականության կտրուկ անկմամբ՝ 2018 թվականի 82 տոկոսից մինչև այժմ՝փոքր ինչ ավելի քան 10 տոկոս։ Փաշինյանը մերժում է հրաժարական տալ, քանի որ գիտի՝ պաշտոնից հեռանալուց հետո նա պատասխանատվության կենթարկվի հարյուրավոր օրենքների և Սահմանադրության խախտումների համար։ Հաջորդ հայրենասեր և ձեռնհաս ղեկավարը ստիպված կլինի անվավեր հայտարարել Փաշինյանի բոլոր խոստումները և զիջումները Հայաստանի թշնամիներին։

Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու ավելի քան 10 հազար հավատավոր պաշտպաններ, որոնք հավաքվել էին Էջմիածնում՝ «Հուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետևորդները 20:1 հարաբերակցությամբ գերազանցում էին Փաշինյանի կողմնակիցներին, թեև վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թվում՝ կուսակցության անդամներին և պետական ծառայողներին, գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչության և Սփյուռքի ավելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցները որևէ հնարավորություն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրվելով՝ նա ակամա հող է նախապատրաստում իր իշխանության դեմ աճող շարժման համար՝ վերջապես արթնացնելով անտարբեր հանրությանը։

Փաշինյանի քայլերը չափազանց վտանգավոր են՝ հնարավոր արյունալի հետևանքներով։ Նրա կողմից ուղարկած հարյուրավոր անվտանգության ուժերի և շատ ավելի մեծ բազմության միջև բախումը կարող էր երկուստեք հանգեցնել տասնյակ զոհերի։

Ոչ մի պատճառ չկար, որ Փաշինյանը Էջմիածին ուղարկեր այդքան ոստիկաններ՝ պաշտպանելու փոքրաթիվ ապստամբ եպիսկոպոսներին, որոնք հայտարարել էին, թե պատրաստվում են գնալ Վեհարան՝ պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: Փաշինյանը կրկին միջամտեց Եկեղեցու ներքին վեճին, ինչը նրա գործը չէ՝ այդպիսով խախտելով Սահմանադրության՝ Եկեղեցու և պետության տարանջատման դրույթը:

Անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռացրեց երեք ապստամբ հոգևորականների Եկեղեցու 21 անդամից բաղկացած Գերագույն Հոգևոր խորհրդից։ Իմ կարծիքով, դա բավարար չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր 10 ապստամբ եպիսկոպոսներին, քանի որ նրանք խախտել են Եկեղեցու մի շարք կանոններ։ Նրանք չեն կարող և չպետք է մնան Հայ Եկեղեցու հոգևորականության կազմում։ Կարգալույծ լինելուց հետո նրանք կարող են այցելել Էջմիածին որպես սովորական զբոսաշրջիկներ։

Անհավատալի է, որ այս ապստամբ հոգևորականները տասնամյակների ընթացքում առաջին անգամ բողոքում են՝ 26 տարի անց պնդելով, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1999 թվականին ընտրվել է կեղծիքով: Ի՞նչն է նրանց դրդել հիմա արթնանալ և բարձրացնել այս հարցը՝
26 տարի անց: Նրանցից շատերը ներկա են եղել այդ ընտրությանը և նույնիսկ քվեարկել են հոգուտ Գարեգին Բ-ի: Այդ ընթացքում նրանք վայելել են իրենց բարձր պաշտոնների հետ կապված մենաշնորհները՝ որպես եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ։

Կաթողիկոսին հրաժարական տալու փորձ անելու փոխարեն հենց ապստամբ եպիսկոպոսներն են, որ պետք է հրաժարական տան, նախքան կարգալույծ լինելը:

Այս ապստամբ հոգևորականները Կաթողիկոսին հակադրվում են միայն հիմա, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը, Փաշինյանի դրդմամբ, հավանաբար հանդիպել է նրանցից մի քանիսի հետ և սպառնացել հանրայնացնել նրանց անձնական կյանքի գաղտնիքները: Տարօրինակ է, որ մինչ Փաշինյանը հայտարարում է, թե Կաթողիկոսին ընդդիմանում է բարոյական հիմքերով, իրականում ծրագրում է նրան փոխարինել տասը ապստամբ եպիսկոպոսներից մեկով, որոնցից մի քանիսը շատ ավելի լուրջ հանցանքներ են գործել։

Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու փոխարեն Փաշինյանը վնասում է նրան՝ ծրագրելով որպես փոխարինող բերել անպատեհ մի անձի:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը պարզապես քաղաքական է՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտել իր վերանշանակմանը որպես վարչապետ՝ փոխարինելով կամ դատական հետապնդման ենթարկելով իր ընդդիմախոսներին։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Կաթողիկոսի հետ, «բայց միայն կաթողիկոսի արժանապատիվ հեռացումը քննարկելու համար»։ Սա այն մոտեցումը չէ, որը կարող է հանգեցնել խաղաղ լուծման։ Կաթողիկոսը կարող է պատասխանել. «Ես կհանդիպեմ Փաշինյանի հետ միայն նրա հրաժարականի քննարկման համար»։

Ես առաջարկում եմ, որ երկուսը հանդիպեն առանց որևէ նախապայմանի՝ որքան հնարավոր է շուտ լուծելու պետություն–եկեղեցի հակամարտությունը՝ ի շահ թե՛ պետության, թե՛ եկեղեցու՝ որոնք հայ ազգի երկու հիմնասյուներն են։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company