ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բռնել պատմութեան քննութիւնը, ղեկաւարվելով ազգային գաղափարախօսութեան հրամայականով …

25 Դեկտեմբեր 2025

Հայոց համար անցնող եօթ տարիները բացասական իրողութիւնների առումով եղան բախտորոշ…։

Դառն իրողութիւնների շարունակութիւնը լինելու է «օրինաչափ», եթէ 2026-ին եւս վերարտադրւի ՀՀ-ում կառավարական-իշխանական համակարգը բռնազաւթած ապազգային խմբակցութիւնը։

Խմբակցութիւն, որն իր նկարագրից ելնելով՝ փորձել ու փորձում է հայութեանը «համոզել», որպէսզի հրաժարւի ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ»-ից ու որդեգրի «ՆՈՐ ՈՒՂԻ»։

Այսօր, սակայն, երիցս փաստւել է, որ անցնող եօթ տարիներում ապազգային ուժերի առաջարկած «ՆՈՐ ՈՒՂԻՆ», ինչպէս ժամանակին բնութագրել է հռչակաւոր ակադեմիկոս-պատմաբան Լենդրուշ Խուրշուդեանը, «Ազգին տանում է դէպի անխուսափելի կործանում»։

Առջեւում Նոր Տարին է՝ 2026-ը։ Իշխանական խմբակի համար մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ հասարակական լայն շերտերի ու մասնաւորապէս ընդդիմադիր ուժերի համար, սոյն թւականի յունիսեան պառլամենտական ընտրութիւնները համարւում են շրջադարձային եւ ինչու չէ նաեւ՝ բախտորոշ։ Այն իմաստով, որ երկու ճամբարներում յայտնւած կողմերից մէկի կամ միւսի յաջողութիւնը՝ ընտրութիւններում, կը նշանակի հակադիր կողմի ձախողում…։

Թէեւ որպէս խմբակցութիւն, բայց իշխանական խունտան, ինչպէս նախկին եօթը տարիներում, այժմ եւս վայելում է արտաքին՝ անգլօ-թուրքական քաղաքական-քարոզչական եւ յատկապէս ֆինանսական նեցուկը։ Իսկ սրա հիմնապատճառը՝ անգլոթուրքական աշխարհա-քաղաքական հնամենի նպատակներն են, որոնց կենսագործման համար, անհրաժեշտ է Հայաստանում իշխանութեան լինեն լոկ ապազգային ուժերը։ Նոյն աշխարհագրաքաղաքական նպատակների առանցքում է պանթուրքիզմը, որն այսօր եւս արդիական օրակարգ է նոյն անգլեւթուրք դաշինքի համար։ Հետեւաբար, անտեղի չէ փորձագէտների բարձրաձայնւող այն միտքը, ըստ որի՝ հաւաքական արեւմուտքի համար Հայաստանը ամբողջովին պէտք է կառավարւի թուրքական աշխարհաքաղաքական ու տնտեսական տիրոյթում ու վերահսկողութեամբ։

Այս ամէնի նախապայմանը, սակայն, հայոց ազգային գաղափարախօսութիւնն ու պատմական յիշողութեան զրոյացումն է…, որին, ինչպէս ասւեց արդէն, լծւած է անցնող եօթ տարիներին հայրենադաւ իշխանութիւնը։ Իշխանութիւն, որն նպատակադրել է մէկ անգամ եւս «ապացուցել», որ ինքն ժողովրդաընտիր է։ Այդ ճամբին նա ունակ է դիմելու ամէն միջոցի, կիրառելով ուժ եւ բռնութիւն՝ բոլոր կարգի ընդդիմախօսների ու յատկապէս ազգային գաղափարախօսութեանը կառչած մնացող գերակշիռ խաւերի ու միաւորների նկատմամբ։ Արդէն իսկ միջազգային տարբեր կառոյցների ներկայացուցչութիւններն ու փորձագէտներն են բարձրաձայնում երկրում բռնադատւած ու կալանաւորւած քաղբանտարկեալների օրաւուր աճող թւաքանակի մասին։ Մեծ զարմանք ու հիասթափութիւն են յայտնում նոյն միջազգային կառոյցներն ու միաւորները, ի տես «աշխարհում Քրիստոնէութիւնն առաջինն ընդունած երկրում հոգեւորականութեանը որպէս քաղբանտարկեալներ կալանաւորելու առթիւ։

Վերջին շրջանում նմանատիպ հիասթափութիւնը նոր ծաւալ է ստացել, Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ շղթայազերծած անբարոյ յարձակումների բերումով։ Ա՛յն Եկեղեցու եւ յատկապէս Նրա ա՛յն սպասաւորների դէմ, որոնք հաւատարմօրէն ու անզիջում՝ յիշում ու պահանջատէր են Հայոց Արցախի ոտնակոխւած իրաւունքների վերականգնման խնդրով, ի հեճուկս ադրբեջանաթուրքական հայատեաց կեցւածքների առջեւ ծունկի եկած իշխանախմբի շարունակական ռեպրեսիաների ու բռնաճնշումների։

Ահաւասիկ, անցեալ շաբաթւայ Ս. Էջմիածնի Մայր Աթոռում համաժողովրդական բուռն դիմադրութիւնն ու արժանավայել համախմբումն, ի պաշտպանութիւն Հայոց Առ. Եկեղեցու եւ Հայոց Հայրապետի, ապացոյցը հանդիսացաւ նրա, որ բարեպաշտ ու յատկապէս ազգային նկարագրին կառչած մնացած հայորդիք վճռակամ եւ զգօն են լինելու նաեւ գալիքի բախտորոշ հանգրւաններում, որոնց վճռական փուլերից մէկն է լինելու նաեւ յունիսեան խորհրդարանական ընտրութիւնները։

Ահա, այդ պահերի ճշգրիտ ու խոհեմ գիտակցման արդիւնքում էլ հնարաւոր կը դառնայ մեր հայրենի ժողովուրդին «ԲՌՆԵԼ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ, ՂԵԿԱՎԱՐՒԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ»…։

Դերենիկ Մելիքեան
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company