Ցավակցագիր
26 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Բյուրոն խոր վշտով գուժում է սիրելի ընկեր Մասիս Ալեքսանտրեանի մահը։ Մեր վշտակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, ընկերներին և մտերիմներին, կիսում ենք կորստի ցավը։
Արժևորելով սիրելի ընկերոջ անցած ճանապարհն ու ունեցած վաստակն, արձանագրում ենք, որ Մասիս Ալեքսանտրեանը դեռևս 1962-ից է միացել է ՀՅԴ շարքերին։ Համալսարանական կրթություն ստանալով Անգլիայում, այնուհետև Լիբանանում պաշտոնավարել է Ernst & Young միջազգային ընկերությունում։ Երկար տարիներ ծառայել է Լիբանանի ազգային իշխանության մարմիններում, արգասաբեր գործունեություն ծավալել Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեին կից մարմիններում։ Երկար տարիներ նա մաս է կազմել ԱՌԻ վարչությանը, մասնավորապես իր ջանքերը ներդնելով Բերձորում 50 բնակելի տների կառուցմանը։ Ընկ․ Մասիս Ալեքսանտրեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հանձնախմբի, ինչպես նաև «Համազգայինի» հիմնադրամների մարմնի անդամ։
Մասիս Ալեքսանտրեան ընկերոջ և ազգային-կուսակցական նվիրյալ գործչի անունն ու գործը կմնան մեր հիշողության մեջ՝ երախտիքի, ցավի և սիրո անմոռանալի զգացումով։ Հիշատակը վառ և թող Աստված լուսավորի մեր գաղափարական ընկերոջ հոգին։
ՀՅԴ Բյուրո
