ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Վահան Յովհաննիսեանի գաղափարները եւ մեր օրերի «մայրամուտը, որը հնարավոր չէ կասեցնել»

28 Դեկտեմբեր 2025

Արամ Շահնազարեան

Դեկտեմբերի 28-ը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի երկար տարիների անդամ, արդի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչներից մէկի՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Յիշատակի օրն այն մարդու, ով գիտակցաբար եւ ամենայն պատասխանատւութեամբ նւիրեց պետականութեան եւ հայրենքի կայացման գաղափարին: Այս օրը մեզ ամէն տարի ստիպում է կանգ առնել, մտորել ու Վահան Յովհաննիսեանի դիտակէտից գնահատել մեր քաղաքական ուղեգիծը եւ հասարակական վարքագիծը, անդրադառնալ անցեալի կորուստներին ու չիրացւած հնարաւորութիւններին, որոնք ժամանակի ընթացքում ազդել են հայոց պետականութեան հիմնասիւների ամրութեան վրայ:

Պետականութեան վերաբերեալ Վահան Յովհաննիսեանի առաջ քաշած գաղափարները Հայաստանի եւ հայութեան համար կան եւ կը մնան որպէս մտաւոր եւ գաղափարական ուղենիշ: Նրա արտայայտած մտքերը փաստում են, որ պետութեան, հասարակութեան եւ ազգային ինքնութեան գոյութիւնը հիմնւած է գաղափարական մաքրամտութեան, ազգային պատասխանատւութեան եւ մտածւած ռազմավարութեան վրայ: Վահան Յովհաննիսեանի մօտեցումը պարզ, բայց միեւնոյն ժամանակ խորքային է. պետութիւնը չի կարող գոյատեւել միայն օրէնքների կամ վարչական մեխանիզմների շնորհիւ, եթէ վերնախաւը զրկւած է ընկալումից:

Նա պարզորոշ ներկայացրել է վերնախաւի եւ հասարակութեան փոխկապակցւածութիւնը: Եթէ վերնախաւը չի կրում արժէքային համակարգ, չի ղեկավարւում գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային տեսլականով, ապա հասարակութիւնը յայտնւում է խարխափումների ու անկման մէջ, իսկ պետութիւնը կորցնում է ռազմավարական ինքնութիւնը: Նրա գնահատմամբ, ցանկացած շեղում վերնախաւում անմիջապէս արտացոլւում է հասարակութեան տարբեր շերտերում՝ իր բացասական բոլոր տեսակի հետեւանքներով եւ արդիւնքներով:

Իր քաղաքական գործունէութեան ողջ ընթացքում, Վահան Յովհաննիսեանը մշտապէս քննադատել է ձեւական դեմոկրատիան եւ իշխանութեան տեղապահութիւնը, որտեղ կառավարման համակարգը ծառայում է անձնական կամ խմբային շահերին, եւ, որպէս արդիւնք, ազգային նպատակներն ու շահը անտեսւում են: Նրա այս տեսակէտը յատկապէս արդիական է այսօր, երբ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը միանշանակօրէն հակացուցւած է պետական շահերին եւ ազգային արժէքներին եւ յստակ երեւում է, որ իշխանութեան առաջ քաշած ամբոխավարական եւ սնամէջ գաղափարները չեն կարող փոխարինել ազգային իրական գաղափարներին, արժէքներին եւ տեսլականին, իսկ առանց դրանց՝ պետութեան խարխափումները դարձել են ամենօրեայ եւ անխուսափելի:

Վահան Յովհաննիսեանը գիտակցում էր եւ հաւատացած էր, որ պետութեան ու հասարակութեան անվտանգութիւնը պայմանաւորւած է ազգային մտածողութեան եւ բարոյական պատասխանատւութեան առկայութեամբ: Նա զգուշացնում էր, որ եթէ վերնախաւը կտրւած է այդ սկզբունքներից, ցանկացած պետական կամ քաղաքական նախաձեռնութիւն դատապարտւած է ձախողման: Նրա այս սկզբունքային մօտեցումը մեզ ստիպում է կրկին վերագնահատել մեր օրերի իրականութիւնը՝ հասկանալու, թէ ինչպէս է ազգի եւ պետութեան ճակատագիրը կախւած գաղափարական մաքրամտութիւնից եւ պատասխանատու վերնախաւից:

Նա ոչ միայն մատնանշում էր վտանգները, այլ միաժամանակ ցոյց էր տալիս դրանց յաղթահարելու ելքը: Վահան Յովհաննիսեանը հաւատացած էր, որ գաղափարական պայքարը ոչ թէ տեսական պահանջ է, այլ գործնական գործիք՝ պետութեան գոյատեւման համար: Նա ահազանգում էր, որ «մայրամուտը», այն գորշ իրականութիւնը, որ հարկաւոր է կասեցնել, ոչ միայն խորհրդանշական է, այլ իրականութիւն, որը հնարաւոր է կանխել միայն գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային պատասխանատւութեամբ առաջնորդւող վերնախաւի միջոցով:

Այսօր, դիտելով մեր քաղաքական կեանքը, տեսնում ենք, որ Վահան Յովհաննիսեանի կանխատեսումները կատարեալ ճշգրիտ են. հասարակութեան տարբեր շերտերում ընդգծւած է ազգային ինքնութեան տեղատւութիւնը, պետական կառավարման մեխանիզմները ծառայում են անձնական կամ խմբային շահերին, իսկ ազգային նպատակների իրականացման անհրաժեշտութիւնը մոռացութեան է տրւած: Այս ընթացքը, ինչպէս դիտարկել է նա, անխուսափելիօրէն յանգեցնելու է պետականութեան հիմքերի խարխլման, հասարակութեան կազմաքադման եւ ազգային ինքնութեան կորստի:

Վահան Յովհաննիսեանը բազմիցս նշել է, որ առանց արժէքների յստակութեան եւ պահպանման, ցանկացած քաղաքական համակարգ տառապում է կորուստներով եւ թուլացումներով: Միայն արժէքների վրայ հիմնւած հասարակութիւնը եւ նրա վերնախաւը կարող են կանխել «մայրամուտը»՝ յետ մղել վտանգի սահմանագիծը եւ կասեցնել կորստի գործընթացը:

Եւ այսօր, երբ հայոց պետականութիւնը կանգնած է բազմակողմանի մարտահրաւէրների առջեւ, պարտադիր է վերցնել եւ իւրացնել Վահան Յովհաննիսեանի քաղաքական-գաղափարական ուղերձները որպէս ուղեցոյց՝ պահպանելու պետականութիւնը, ամրապնդելու ազգային ինքնութիւնը եւ վերականգնելու քաղաքական բանականութիւնը եւ հասարակական առողջութիւնը:

Տարիների հեռաւորութիւնից, Վահան Յովհաննիսեանի մտքերն ու գաղափարները մեզ կոչ են անում քայլել գաղափարական ճշմարտութեան ուղով, առաջնորդւել ազգային արժէքներով ու պետական մտածողութեամբ, ինչպէս նաեւ կատարել պատասխանատու գործողութիւններ, որոնք կարգելակեն անկման ընթացքը եւ կը պահպանեն հայոց պետականութիւնն ու ազգային ինքնութիւնը ապագայի համար: «Մայրամուտը», որը նա պահանջում էր կասեցնել, մեզ յիշեցնում է, որ ազգը եւ պետութիւնը գոյատեւում են միայն այն դէպքում, երբ մտաւոր ու գաղափարական ուժը ծառայում է պետական շահին, եւ երբ իւրաքանչիւր քայլ՝ քաղաքական, սոցիալական կամ մշակութային, ղեկավարւում է բացառապէս ազգային նպատակների եւ արժէքների վեհ գաղափարով:

Այսօր մեր պարտքն է ի կատար ածել Վահան Յովհաննիսեանի ուղերձը՝ գործնականում կիրառելով նրա մտքերն ու գաղափարները, պահպանելով պետականութիւնն ու հասարակութեան միասնութիւնը, ամրացնելով ազգային ինքնութիւնը եւ վերականգնելով գաղափարական սկզբունքայնութիւնը եւ մաքրամտութիւնը: Այդպիսով, մենք կը կարողանանք կասեցնել մեր օրերի «մայրամուտը», կանխել տեղատւութիւնը եւ ապագայում երաշխաւորել մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգութեան ու զարգացման ուղին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company