ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • Հայտարարություններ

Միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն ու գործողություններն են

15 Ապրիլ 2026

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների

Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ կին քաղաքական գործչի։

Ապշում եմ, երբ մարդիկ զարմանում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է երիտասարդ կնոջ՝ նորածին երեխայի մորը․ նման տեքստեր ասողները հաճախ մոռանում են թե ում հետ գործ ունեն։

Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրաերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։

Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ում գործունեության հետևանքով ունեցել ենք 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին հինգ տարիների ընթացքում պետք չի զարմանալ, Նիկոլ Փաշինյանը նրա կամակատար դատախազությունը և քննչական մարմինները բազմաթիվ կեղծ շինծու մեղադրանքներով ու ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Ընդամենը հիշեցնեմ Վայոցր ձորի ՀՅԴ կառույցի հետ ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ, 14 հոգու նման շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև կանանց, ձերբակալեցին, իսկ դրանից առաջ Արարատի մարզում, Արմավիրի մարզում․․․ Առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների, ակտիվության համար այս իշխանության և նրանց կամակատար դատախազության կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել և ձերբակալվել։

Եվ վերջապես Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը և 15 հոգի նման կեղծ շինծու մեղադրանքով, նման խուժան ձայնագրությունների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ, հետևաբար պետք չի զարմանալ այս իշխանությունների ապօրինություններից, սրանց ձեռագիրը նույնն է և իրենց իշխանությունը պահելու և ապագայում վերարտադրություն ապահովելու համար շարունակելու են նման գործելաոճը։

Իսկ ի՞նչ է պետք իրականում, իսկ ի՞նչ պետք է անել։ Ես հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն հինգ ամիս է արել եմ քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին և գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։

Ի՞նչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ի՞նչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը՝ այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելու և առաջիկա ընտրություններին վերհսկողություն իրականացնելու մասին է, և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։

Նաև մենք ունենք առաջարկություն՝ հնչեցված հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝ այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են այս ապօրինությունները, պետք չի զարմանալ, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասցնելու, այս իշխանությունը նաև ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ սրան դիմագրավելու և այս ամեն ինչը կանխելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն ու գործողություններն են։

Դրա և՛ մեխանիզմները կան, և՛ հնարավորություն կա, և՛ ձևավորած առաջարկությունը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է սրա դեմն առնել, դրա բոլոր պայմանները կան, անհրաժեշտ է ընդամենը չընկնել Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակը և թակարդը, հավելյալ ճեղքեր չստեղծել ընդդիմադիր դաշտում և չխուսափել համագործակցության հեռանկարից, որովհետև գոյություն ունի իշխանություն՝ իր հանցավոր դատախազության, քննչական մարմիններով, որոնք պատրաստ են ցանկացած ապօրինության, իսկ որևէ ուժ միայնակ այս ամեն ինչի դիմացը դժվար կկարողանա առնել։

Հետևաբար, անհրաժեշտ է այս հարցերի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցության։ Մենք շարունակելու ենք այս թեմայով աշխատանքները և մեր ժողովրդի, հանրության տարբեր շերտերի և քաղաքական ուժերի հետ, որովհետև սրանց դիմագրավելու միակ ճանապարհը պատշաճ և համարժեք հակազդեցությունն է, որին մենք պատրաստ ենք ամբողջական տրամադրվելու, մեր ներուժը դնելու և այդ նույն ակնկալիքն ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատար ուժերից։

Առայժմ այսքանը։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company