ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ

09 Հունիս 2026 ՈՒՇԱԳՐԱՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ /ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ/ նախնական եզրակացությունը մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել։ Բնականաբար, զեկույցը կարող էր առավել ընդգրկուն, օբյեկտիվ, կոշտ և հասցեական լինել։

Այդուհանդերձ, այդտեղ տեղ են գտել առարկայական գնահատականներ, որոնց մի մասին անդրադարձել ենք իրենց փոխանցված նախընտրական խախտումների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատրաստած երկու տեղեկանքում, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների հետ ընտրությունների նախօրյակին իմ և Արթուր Խաչատրյանի հանդիպումների ընթացքում։

Մասնավորապես արձանագրվում է՝

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։

-Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ։

-Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից։

-2026 թ․ կատարված որոշ լրացուցիչ փոփոխություններ ներդրվել են արագացված կարգով, սահմանափակ քննարկումների պայմաններում և առանց քաղաքական ուժերի լայն աջակցության, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային լավագույն փորձին:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

-Հանրային հեռուստաընկերությունը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։

– Եվրոպական միության և Միացյալ Նահանգների որոշ նշանավոր առաջնորդներ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի կողմից ընկալվել է որպես արտաքին ներգրավվածություն՝ հօգուտ իշխող կուսակցության։

-Վարչապետը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։

-Վարչապետը նաև հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով և նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։

-Ընտրություններից առաջ կառավարության կողմից ներդրվել են մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ, ինչըհակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության և քաղաքական կուսակցությունների միջև հստակ տարանջատում, և կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների) կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը։

-Լրատվամիջոցների բազմազանությունը էլ ավելի է նվազել այն բանից հետո, երբ ընդդիմության հետ փոխկապակցված «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն 2021-2023 թվականներին կորցրեցին վերգետնյա եթերային հեռարձակման իրավունքը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցված «Շողակաթ» հեռուստաընկերությունը վերջերս փակվեց։

-Հայաստանի հանրային հեռարձակողը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը հեռարձակման ոլորտում՝ օգտվելով պետական կայուն ֆինանսավորումից և միաժամանակ ստանալով զգալի եկամուտներ կոմերցիոն գովազդից։

-Ի հակադրություն իր իրավական պարտավորությունների և առաքելությանը՝ Հայաստանի հանրային հեռարձակողը «Հ1»-ի լրատվական թողարկումներում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին և բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին):

-«Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը հատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 և 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգավորմամբ։

Հ․Գ․ Մնում եմ այն կարծիքին, որ հակառակ աշխարհաքաղաքական նախապաշարումների, կրկնակի ստանդարտների և այլ հանձնառությունների, միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը և հաղորդակցվելը կարևոր է։

Զեկույցի հղումն՝ այստեղ։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company