ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի առջև

17 Հունիս 2026

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծերը, իշխանության առաջ մղած խաղաղության օրակարգը և Հայաստանի անվտանգության շուրջ ծավալվող քննարկումները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի կենտրոնում։ Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարը, և ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կան ներկայիս գործընթացներում։

Այս հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։

– Ընդհանուր քաղաքական վիճակը Հայաստանում գնահատում եմ ճգնաժամային։ Ինչո՞ւ։ Որովհետև, նախ, Հայաստանի ժողովուրդը բաժանված է երկու մասի, ընդ որում՝ երկու իրարամերժ կարծիք ունեցող մասի։ Երկրորդ՝ քաղաքական ուժերը ևս բաժանված են երկու մասի։ Դրանք նույնպես իրարամերժ տեսակետներ ունեցող քաղաքական ուժեր են։ Երրորդ՝ այս ընտրություններում իշխանությունն ավելի ցածր տոկոս ձայներ է ստացել։ Դա նշանակում է, որ ներկա իշխանության հենարանը ժողովրդի մեջ ավելի թուլացած է, քան նախկին ընտրությունների ժամանակ։

Սակայն իշխանությունն իր առջև դնում է ավելի մեծ խնդիրներ՝ պրոադրբեջանական հարցերը լուծելու համար։ Իմ կարծիքով, դա բերելու է շատ լուրջ հետևանքների։ Եթե մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արևմուտք-Արևելք հակասությունները պտտվում էին Հայաստանի շուրջ, ապա նրա իշխանության գալով՝ այդ հակասությունները մտել են Հայաստանի ներսը։ Իրոք, ճիշտ է ասված, որ այս ընտրությունները լոկ ընտրություններ չէին, այլ նաև արտացոլում էին Արևմուտք-Արևելք հակադրությունը՝ հետագա գործողությունների համատեքստում։

– Իրատեսակա՞ն եք համարում Ադրբեջանի հետ խաղաղությունը։

– Խաղաղության գաղափարն ինքնին շատ վերացական է։ Նույնիսկ ցածր մակարդակի քաղաքական գործչի համար դա շատ պարզ է։ Չկա որևէ փաստաթուղթ, առայսօր Ալիևը չի շնորհավորել իր ընկեր Նիկոլ Փաշինյանին։ Սա նշանակում է, որ գնում է կապիտուլիացիոն խաղաղություն։ Իսկ ցանկացած կապիտուլիացիոն խաղաղություն իր հետ բերում է ապագա պատերազմ, որովհետև յուրաքանչյուր ուժ, բնականաբար, տեր է կանգնում իր հայրենիքի շահերին՝ բացառությամբ այս իշխանության։

– Հաջիևն առաջին պաշտոնյան էր, ով ընտրություններից հետո եկավ Հայաստան․ ինչպե՞ս կանվանեք սա։

– Հաջիևի այցը Հայաստան, իմ կարծիքով, եղել է գաղտնի ինչ-որ պայմանավորվածության շրջանակում, որովհետև, կրկնում եմ, սա կապիտուլիացիոն խաղաղություն է։ Այս իշխանությունների հիմնական թեզը խաղաղությունն է։ Իսկ ինչո՞ւ չեն բացահայտում այդ խաղաղության բովանդակությունը, այն սահմանադրության նախագիծը, որը, ըստ իրենց, կազմել են։

Այս ամենը բերում է ճգնաժամային իրավիճակի՝ թե՛ ընտրությունների, թե՛ Հայաստանի ապագա վիճակի հետ կապված։

Շատ բարդ իրավիճակ է, և, իմ կարծիքով, մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի առջև։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնենք, շատ հետաքրքիր և ռազմավարական հարց է. կարծես նույնն են ասում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Ալիևը նշում է, որ Հայաստանի հողերն Ադրբեջանի պատմական հողերն են։ Փաշինյանը նշում է, որ այստեղ երբևէ հայերը մեծամասնություն չեն կազմել, և մենք չունենք կադաստրի վկայական և նման այլ բաներ։ Պարզապես Փաշինյանը փորձում է քայլ առ քայլ առաջ գնալ և փոքր քայլերով իրականացնել դա։

Ժողովուրդը դեռևս լիովին չի ընկալում, թե ինչ է կատարվում։ Բայց կարող է միանգամից ընկալել՝ հայտնվելով ավելի բարդ իրավիճակում։ Այսօր Հայաստանը ապրում է խոր ճգնաժամային փուլ։ Գուցե դա դեռևս ակնհայտ չէ, բայց շատ շուտով կարող է դառնալ տեսանելի։

Դա կհասկանա նաև Փաշինյանին սատարող ժողովուրդը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company