ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետք է բռունցքված «ոչ» ասել Ալիևին, Էրդողանին, և ամենակարևորը, Փաշինյանին

24 Հունիս 2026

Սիրելի հայրենակիցներ,

ձեզնից շատերը տարակուսած են ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո։ Փաշինյանն ինչո՞ւ գնաց իրավիճակի հավելյալ շիկացման։ Վեր կացավ և հայտարարեց, որ ընդդիմությանը ջախջախելու է, բանտերն է լցնելու, սնանկացնելու է և այլն, այն դեպքում, երբ սովորաբար քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ առաջնորդները ընտրություններից հետո խոսում են ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասին երկիրը կառուցելու հրամայականի մասին։

Փաշինյանը դա չարեց։ Չարեց։ Ինչո՞ւ։

Մանավանդ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, երբ ներքին անհանդուրժողականությունն ու հասարակության պառակտվածությունն իրոք հասել են աղետալի և նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի։

Պատճառը մեկն է։ Որպեսզի կարողանար վերարտադրվել, Փաշինյանը զիջումների, կենսական զիջումների է գնացել Թուրքիային և Ադրբեջանին։ Ինչպես դոկտոր Ֆաուստը, այնպես էլ Փաշինյանը իր հոգին, փաստորեն, ծախել էր Էրդողանին և Ալիևին։ Դրա դիմաց թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը որոշակի քաղաքական ժեստեր էին արել, որոնք մեծացրել էին Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։

Օրինակ՝ հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ մենք ինչ-որ բաներ կանենք, որպեսզի Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը մեծանա։ Եվ հենց ընտրարշավի ժամանակ եղան հայտարարություններ, թե իրենք սկսել են ուղիղ առևտրի վերջնականացման գործընթացը։ Ինչ-որ մի գործընթաց են սկսել, որ Աստված գիտի՝ երբ կվերջանա։ Իրականում այդ գործընթացն էլ մի առանձնահատուկ բան չէ, որևէ ազդեցություն չունի։ Ուղղակի բառեր են՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման մասին։

Ալիևն էլ, հիշում եք, հայտարարեց՝ Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ ընդդիմությունը վատ է պահում իրեն։ Բա սրա համար Փաշինյանը պետք է պարտքերը տա, չէ՞։

Ավելին ասեմ՝ արմատը շատ ավելի խորն է գնում։ Դեռ 2024 թվականից էինք ասում, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվում է, և որը այս իշխանությունները ոգևորությամբ կոչում են խաղաղության համաձայնագիր, Հայաստանի համար որևէ հարց չի լուծում, փոխարենը լրացուցիչ պարտավորություններ է ենթադրում։

Որպեսզի մերկապարանոց չթվա խոսքս, կարդամ, օրինակ, ութերորդ հոդվածը.

«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով»։

Ակնհայտ է, չէ՞, որ Ալիևը ցանկացած մարդու, ցանկացած քաղաքական ուժի, ով խոսում է Արցախի մասին, ով խոսում է վերադարձի իրավունքի մասին, գերիներին ազատելու մասին, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին, համարում է ահաբեկիչ, ծայրահեղական, անջատողական։ Եվ ահա այս թղթով նա պարտադրել էր Փաշինյանին, որ Փաշինյանը պայքարի այդ ուժերի դեմ։

Բայց Փաշինյանը ձախողել է այդ պայքարը։ Դեռ մի բան էլ՝ 2026 թվականին, 2021 թվականի համեմատ, այդ «ահաբեկիչները», «անջատողականները» և «ծայրահեղականները» խորհրդարանում ավելի շատ ձայներ ունեն։ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ երեք հինգերորդի շեմը հաղթահարել։

Բա պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը պետք է զայրանար։ Բա պարզ է, չէ՞, որ Հաջիևին պետք է ուղարկեր Հայաստան, որ ասեր՝ մոռացե՞լ ես, որ ես քեզ օժանդակել եմ, դե հիմա պարտքերս հետ բեր։

Սիրելի հայրենակիցներ,

իրավիճակը, իհարկե, շատ ծանր է, բայց օրհասական չէ։ Մենք կանգնած ենք երկիրը կորցնելու, երկիրը ադրբեջանապաշտ բռնակալություն դարձնելու ճանապարհին։ Փաշինյանը դա է անում՝ բռնակալ ներսում, ով հլու-հնազանդ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։

Պետք չէ հուսահատվել։ Պետք է միասնականորեն, բռունցքված, «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին։

Այնպես որ պայքարը ավարտված չէ։ Պայքարը առջևում է։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/06/AQP6SdVUi1BTmcaZCLnzp7uz5voOKPQzu5rkaNXsGDRv8JqulxsQDmY61g3pPpmMGkEAUFWaS0ryVbcnOKO_AfSielJHmn2FJrfToe_NAt5XmQ.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company