ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը արցախյան շարժման եւ ժողովրդավարության մասին

26 Հունիս 2026

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև ժողովրդավարության իմաստը, էությունը։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին թվում է, թե այդքանով նա հաստատել է իր «դիկտատուրան»։ Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»: Նիկոլ Փաշինյանն անտեսում է, որ Հայաստանի Հանրապետության առնվազն ավելի քան կես միլիոն քաղաքացիներ, իրենց քվեի իրավունքով, չեն կիսում իր՝ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունե՛ն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթե նույնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել է եւ շարունակում է հրաժարվել այն ամեն ինչից, ինչ համահայկակա՛ն է, ազգայի՛ն է, ցանկանում է ստիպել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող հայերն՝ անկախ իրենց քաղաքացիությունից, զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու և դրա իրականացումը հետապնդելու իրավունքից:

Նա ասում է. «Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են…»։ Ա՛յս է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության ըմբռնումը ՝ «դիկտատուրա», եթե ոչ «պրոտելատարիատի», ապա՝ ՔՊ կուսակցության։

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ եւ հետևողականորեն, շարունակում է Ադրբեջանի հակահայ եւ հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։

Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկցող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ ընելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, միասնաբար, սպասռնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը […] մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի այդպիսով թաքցնել, որ իր իշխանության ութնամյա քաղաքականությունն ու քայլերն են, որ «Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ են ներքաշել»՝ սպառանալիքի տակ դնելով նա՛և Հայաստանի Հանրապետությունը։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը նորոգված վճռակամությամբ և նպատակասլաց շարունակելու է իր աշխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարին՝ պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլո՛ր իրավունքները, ամենուրե՛ք։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիս 2026

Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ

ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհուրդի յայտարարութիւնը արցախեան շարժման եւ ժողովրդավարութեան մասին

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորութեան» մէջ է։ Բոլշեւիկեան գաղափարախօսութեան մէկ վիժած տարբերակը որդեգրած, Սովետական Միութեան ներքին, վարչական սահմանները յետ Խորհրդային Միութեան միջպետական սահմաններ ճանչցած Նիկոլ Փաշինյանը չէ հասկցած նաեւ ժողովրդավարութեան իմաստը, էութիւնը։ Ըստ պաշտօնական թիւերու, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներու յիսուն տոկոսին քուէէն ալ պակաս քուէ ստացած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցութեան ղեկավարին կը թուի, թէ այդքանով ինք հաստատած է իր «դիկտատուրա»ն։ Ան չի հասկնար, որ ժողովրդավարութիւնը մեծամասնութեան իշխանութիւնն է, միաժամանակ երաշխաւորելով փոքրամասնութեան մարդկային եւ քաղաքացիական իրաւունքները։

Նիկոլ Փաշինյանը յայտարարած է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»: Նիկոլ Փաշինյանը կ՚անտեսէ, որ Հայաստանի Հանրապետութեան առնուազն աւելի քան կէս միլիոն քաղաքացիներ, իրենց քուէի իրաւունքով, չեն կիսեր իր եւ կամ մեծամասնութեան «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակէտը։ Այդ աւելի քան կէս միլիոն ՀՀ քաղաքացիները իրաւունք ունի՛ն իրենց տեսակէտը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթէ նոյնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Աւելին, Նիկոլ Փաշինյանը, որուն կուսակցութիւնը հետեւողականօրէն հրաժարած է եւ կը շարունակէ հրաժարիլ այն ամէնէն ինչ համահայկակա՛ն է, ազգայի՛ն է՝ կ՚ուզէ ստիպել, որ Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն դուրս ապրող հայերը անկախ իրենց քաղաքացիութենէն զրկուին իրենց տեսակէտը ունենալու, այդ տեսակէտը արտայայտելու եւ անոր իրականացումը հետապնդելու իրաւունքէն։ Ան կ՚ըսէ. «Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են…»։ Ա՛յս է Նիկոլ Փաշինյանի ըմբռնումը ժողովրդավարութեան՝ «դիկտատուրա», եթէ ոչ «պրոտելատարիատի», ապա՝ ՔՊ կուսակցութեան։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ, եւ հետեւողականօրէն, կը շարունակէ Ազրպէյճանի հակահայ եւ հակաՀայաստան քայլերը արդարացնողի իր վարքագիծը, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան դէմ ուղղուած «Արեւմտեան Ադրբեջանի» քարոզչութիւնն ու այդ ուղղութեամբ Ազրպէյճանի պետական քայլերը համարելով պարզապէս «հայելային արձագանքներ»։

Պատմութենէն եւ ներկայ իրականութենէն ոչինչ չհասկցած կամ չհասկցող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրեր է Հայոց ցեղասպանութիւնը, որ Ազրպէյճանը ցեղասպանական քաղաքականութիւն է վարած Արցախի դէմ՝ հայաթափ ընելով զայն, որ Ազրպէյճանն ու Թուրքիան այսօր, միասնաբար, կը սպառնան Հայաստանի Հանրապետութեան գոյութեան կը սպառնան առնուազն պատերազմով, եթէ չբաւարարուին իրենց պահանջները։

Նիկոլ Փաշինյանը յայտարարած է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը […] մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։ Նիկոլ Փաշինյանը կը յուսայ այդպիսով թաքցնել, որ իր իշխանութեան ութնամեայ քաղաքականութիւնն ու քայլերն են, որ «Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշել» են, սպառանալիքի տակ դնելով նաե՛ւ Հայաստանի Հանրապետութիւնը։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը նորոգուած վճռակամութեամբ եւ նպատակասլաց ձեւով պիտի շարունակէ իր աշխոյժ մասնակցութիւնը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պայքարին՝ պաշտպանելու հայութեան, ներառեալ՝ արցախցիներու, բոլո՛ր իրաւունքները, ամե՛նուրեք։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 յունիս 2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company