ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում

30 Հունիս 2026 Ադրբեջանի կառավարությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։

Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։

Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել հայ ընտրողների քվերները և պահպանել իշխանությունը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղություն է հաստատել։

Մյուս կողմից, Ալիևը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա չի շտապում ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։

Տեսնելով, որ Փաշինյանը պատրաստակամորեն ընդունում է իր բոլոր պահանջները, Ալիևը պահանջում է նորանոր զիջումներ՝ ինչպիսիք են՝ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանական անկլավների վերադարձը, երկու երկրների միջև սահմանի «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ հայկական նոր տարածքների կորզումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը։

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել․

1. Հիմնադրել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը։

2. Պնդում է, թե Հայաստանն այլընտրանք չունի, քան համաձայնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձին։

3. Առաջ է մղում վերաբնակեցման ծրագիրը՝ կազմակերպելով Ադրբեջան այցելող օտարերկրյա պաշտոնյաների հանդիպումները «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի հետ։

4. Համաժողովներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շենքում։

Այդուհանդերձ, հայության մեծ մասը տեղյակ չէ, որ Ալիևն ավելի ծանրակշիռ նախաձեռնություն է կյանքի կոչել։ Նա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին փոխանցել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» երկու դիմումները․ առաջինը՝ 2023 թ․ հունվարի 17-ին՝ երեք էջով, երկրորդը՝ 2023 թ․ մարտի 14-ին՝ ինը էջով, որպեսզի ապահովի միջազգային հանրության աջակցությունն իր վերաբնակեցման ծրագրի համար։

Հունվարի 17-ի դիմումում Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել «Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս միջազգային գործընթացի շրջանակներում ապահովի էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տները Հայաստանում» և երաշխավորի «վերադարձից հետո նրանց կոլեկտիվ ու անհատական իրավունքները»։

Իր դիմումում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «բռնությունների, կոտորածների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների» մեջ՝ պնդելով, թե «այս գործընթացը հատկապես բռնի և դաժան բնույթ է կրել 1905–06, 1918–21, 1948–53 և 1988–91 թվականներին»։

Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մեղադրել Հայաստանին 1905-06 թվականներին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային բռնություններ իրականացնելու մեջ, եթե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել։ Թվարկված մյուս ժամանակահատվածները նույնպես հիմնված են կեղծ պնդումների վրա, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին այն վայրագությունների մեջ, որոնք իրականում կատարվել են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ՝ Բաքվում, Նախիջևանում, Սումգայիթում և Արցախում։ 1988-1991 թվականներին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամավոր լքել են երկիրը՝ վաճառելով իրենց տներն ու ունեցվածքը։

Ադրբեջանն իր դիմումում նաև մեղադրում է Հայաստանին՝ մզկիթներ և գերեզմանատներ քանդելու մեջ։ Ադրբեջանն ինքն է ոչնչացրել հազարավոր հին խաչքարեր, եկեղեցիներ և այլ հայկական հուշարձաններ Նախիջևանում, ինչպես նաև տասնյակ կրոնական և մշակութային հուշարձաններ Արցախում։

Սակայն, Ադրբեջանի կառավարությանը, թշնամական «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համար քննադատելու փոխարեն, Փաշինյանը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունն է Ալիևին դրդել բարձրացնելու Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը՝ խոսելով հայ փախստականների՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին: Փաշինյանը սխալվում է, քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին ուղղված դիմումում հաստատել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծվել է 1989 թվականին՝ որպես «Ադրբեջանցի փախստականների ընկերություն»՝ արցախահայերի 2023 թվականին վտարումից շատ առաջ:

Անհավատալիորեն, Փաշինյանը մերժել է Ալիևի՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը։ Այնուամենայնիվ, դժվար է վստահել այդ մարդու խոսքերին, որը մի ժամանակ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ ավելի ուշ՝ «Արցախը Ադրբեջան է»։

300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լիակատար աղետ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե ինչու.

1. Վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացի հայերի միջև ցանկացած աննշան միջադեպ կարող է առիթ դառնալ, որպեսզի Ադրբեջանը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պատրվակով զորք մտցնի Հայաստան: ՄԱԿ-ին ուղղված դիմումում նշվում էր, որ ադրբեջանական «համայնքը չի վստահում այս պետությանը [Հայաստանին] անվտանգության հարցերում»: Այն ձգտում է ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգությանը Ադրբեջանի զինուժի կամ այլ օտարերկրյա զորքերի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի կողմից։

2. ՄԱԿ-ին հղված ադրբեջանական դիմումում նաև նշվում էր, որ Հայաստանում հաստատվելուց հետո նրանք պետք է «ունենան հավասար իրավունքներ, որոնք թույլ կտան կրթություն ստանալ մայրենի լեզվով և ադրբեջաներենը օգտագործել կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»։ Նրանք կպահանջեն սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ և ոստիկանական ուժեր։

Արդյունքում՝ մեծ թվով ադրբեջաներենի ուսուցիչներ և իմամներ կբերվեն Հայաստան։ Փաստաթղթում նաև նշվում էր, որ «ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան ձևավորելու տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դերակատարում ստանձնեն դատարաններում»։

3. Վերաբնակեցված ադրբեջանցիները կունենան քվեարկելու և Հայաստանի խորհրդարանում սեփական պատգամավորներին ընտրելու իրավունք, ինչի արդյունքում կընդունվեն նրանց շահերը պաշտպանող օրենքներ։

4. Հայոց պատմության դասագրքերը կփոփոխվեն այնպես, որ «չվիրավորեն» ադրբեջանցի աշակերտների զգացմունքները Արցախի պատմության և քրիստոնեության հարցերում։

5. ՄԱԿ-ի դիմումում պահանջում են, որ «Հայաստանի կառավարությունը վերադարձնի ադրբեջանցիներին պատկանող գույքն ու համայնքային հողերը և փոխհատուցի դրանց օգտագործումը կանխելու հետևանքով պատճառված վնասներն ու կորուստները»։

6. Ադրբեջանական կողմի դիմումով նաև պահանջվում է, որ «Հայաստանը դադարեցնի ատելություն և խտրականություն սերմանելու իր քաղաքականությունն ու գործելակերպն ադրբեջանցիների նկատմամբ, արդարադատությանը հանձնի ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարած անձանց, անհապաղ դադարեցնի նրանց փառաբանումը, քանդի այդ հանցագործություններին մասնակցած ռազմական, քաղաքական գործիչների ու ահաբեկիչների հուշարձանները, ինչպես նաև չեղյալ հայտարարի տեղանունների փոփոխությունները»։

Զարմանալի չի լինի, եթե Ալիևը առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանների երկար ցանկը համալրի նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցով։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company