ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագրեր է ստորագրել հայկական վեց կազմակերպությունների հետ

14 Հուլիս 2026 Վերջապես լավ լուր Հայաստանից․ մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում դրական զարգացում է արձանագրվել․ Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է նախադեպը չունեցող «Մտադրությունների հուշագրեր» վեց հայկական կազմակերպությունների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցություն հանուն մարդկային շփումների» խորագիրը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի ներկայությամբ։

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը։

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասիրելու համագործակցության այնպիսի հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական ու հասարակական կապերի ամրապնդմանը»։ Հուշագրում պարզաբանվել է, որ «հայկական Սփյուռքն ունի ուժեղ համայնքներ ամբողջ Եվրոպայում և աշխարհում՝ գործարարության, գիտահետազոտական, մշակութային և հանրային քաղաքականության ոլորտներում։ ՀԲԸՄ-ը՝ որպես հայկական Սփյուռքի ամենամեծ հասարակական (ոչ առևտրային) կազմակերպություն` կրթության, ձեռներեցության աջակցության և միջազգային համագործակցության ոլորտներում երկարամյա փորձ ունի, ինչին նպաստում է լայն միջազգային ցանցը»։

Այս համատեղ ջանքերի նպատակն է «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները՝ հայկական Սփյուռքի ներուժը համախմբելու և այն ի նպաստ ներդրումների, մենթորությանը և Եվրամիության ու Հայաստանի միջև ամուր գործընկերության հաստատմանն ուղղելու համար: Այս փոխգործակցությունը կարող է հենվել նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի փորձի վրա՝ թվային հաղորդակցությունն ու ներգրավվածությունը ամրապնդելու նպատակով»:

Եվրամիության հետ հուշագրեր ստորագրած հայկական վեց կազմակերպություններն են՝

– «Ամբեր Կապիտալ Արմենիա» (Amber Capital Armenia). մասնավոր կապիտալի ներգրավում՝ հայկական ՓՄՁ-ները (փոքր և միջին ձեռնարկություններ) եվրոպական կապիտալին և չափանիշներին ինտեգրելու նպատակով».

– «Սինոփսիս» Արմենիա (Synopsys Armenia). կիսահաղորդիչների ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացում, ինչպես նաև կրթության և արդյունաբերության միջև կապերի ամրապնդում՝ ի նպաստ Հայաստանի և Եվրամիության մրցունակության բարձրացման.

– «Ֆայրբըրդ.էյայ» (Firebird.ai). ռազմավարական թվային և էներգետիկ կապուղիների զարգացում՝ Հայաստանը որպես տարածաշրջանային թվային հանգույց դիրքավորելու նպատակով.

– «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (TUMO Center for Creative Technologies). թվային և ստեղծարար հմտությունների ընդլայնում ու մասշտաբավորում՝ հաջորդ սերնդի համար.

– ՀԲԸՄ (AGBU). միջանձնային կապերի ամրապնդում և Սփյուռքի ներդրումային ներուժի խթանում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման.

– «Կրեատիվ Արմենիա» (Creative Armenia). ստեղծարար արդյունաբերության ընդլայնում և կապերի խորացում եվրոպական մշակութային ցանցերի հետ:

Հուշագիրը բնութագրվում է ԵՄ պաշտոնական կայքում, որպես «ոչ պարտադիր համաձայնագիր», որը «կողմերի համար որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Այն մտադրությունների մասին հայտարարություն է և համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամություն՝ հաշվի առնելով, որ ցանկացած ապագա գործակցություն կախված կլինի հետագա քննարկումներից, կիրառելի ընթացակարգերից, ռեսուրսների հասանելիությունից և վերջնական համաձայնագրերի կնքումից»։

ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը լրագրող Անուշ Թրվանցին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձավ ստորագրված հուշագրին և այլ կարևոր հարցերի: Այս բացառիկ հարցազրույցը հրապարակվեց Պոլսո հայկական «Ժամանակ» օրաթերթում:

Վազգեն Յակուբյանը բարձր գնահատեց ԵՄ-ի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն արժևորում է Սփյուռքի ներուժը։ Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ հայկական կողմի նախորդ փորձերը լիարժեք հաջողություն չեն ունեցել, Յակուբյանը չհամաձայնեց և նշեց, որ նախորդ կառավարությունների օրոք, երբ գործում էր Սփյուռքի նախարարությունը, զգալի աշխատանք է կատարվել։ «Սփյուռքի ներուժը շատ հսկայական է», ասաց նա։

Երբ Յակուբյանին հարցրեցին վերջերս ներհայկական լարվածության, եկեղեցու հետ կապված խնդիրների, ներքին պառակտումների և բևեռացման մասին, նա բացատրեց, որ երբ Հայաստանի տեղական խնդիրները տեղափոխվում են արտերկիր, Սփյուռքը շփոթության մեջ է հայտվում։ «Այդ հարցերը վերաբերում են մեր ինքնությանը, Ցեղասպանությանը, Արցախի վրա հարցական նշան դնելուն և այլ խնդիրների։ Դժբախտաբար, Սփյուռքում ևս սկսել են պառակտումներ առաջանալ այս նյութերի շուրջ»։

Այնուհետև Յակուբյանն ասաց. «Մեր [ՀԲԸՄ-ի] աշխատանքը պետության հետ է՝ ի նպաստ պետականության, անկախ այն իրողությունից, թե ո՛վ է օրվա իշխանությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք համաձայն ենք իշխանության բոլոր քայլերին, բայց, չենք կարող նստել ու պարզապես բոյկոտել՝ ասելով, թե քանի որ այս կամ այն հարցի շուրջ տարակարծիք ենք, ուրեմն չպիտի համագործակցենք։ Այդ մոտեցումը սխալ է։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ այլ ոլորտներ, որտեղ իշխանության կատարած աշխատանքը ճիշտ ենք համարում …. Այս հավասարակշռությունը պահելը բավական դժվար է, բայց, այս դերը մեզ համար նորություն չէ: Մենք միշտ ունեցել ենք այն եւ պիտի շարունակենք խաղալ այդ դերը՝ հակառակ զանազան կարծիքներին։ Մենք համոզված ենք, թե մեր ազգային ներուժի 70 տոկոսը Սփյուռքում է։

Արդյոք խելամիտ կլինի՞ անտեսել այդ ուժը, երբ մեր առջև ունենք քաղաքական թե ռազմական կարևոր նպատակներ, իսկ ժամանակը, դժբախտաբար, աշխատում է մեր դեմ»։

Ի պատասխան պոլսահայերի մասին հարցին՝ Յակուբյանն ասաց. «Մոտ երկու-երեք տարի առաջ այցելեցի Պոլիս։ Գնացի և, կարող եմ ասել, ապշած ու հիացած վերադարձա, որովհետև տեսա մի համայնք, որն ամուր կառչած է իր միջավայրին՝ համոզված լինելով, որ ինքն իր տանն է և դասական իմաստով Սփյուռք չէ։ Ինձ համար շատ հետաքրքիր այցելություն էր. այլ աչքով սկսեցի դիտել պոլսահայ համայնքը։ Բայց նաև սրտի ցավ ապրեցի, որովհետեւ մենք՝ ազգովին, ներառյալ մեր Միությունը և Հայաստանի կառավարությունը, չենք կարողացել մշակել լուրջ ռազմավարություն՝ պոլսահայ համայնքի հետ համագործակցելու և հարաբերություններ մշակելու համար»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կգտնվի՞ լուծում կառավարության կողմից եկեղեցու թիրախավորման խնդրին, Յակուբյանն ասաց. «Մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դիտարկում ենք իբրև մեր ինքնության ամենակարևոր հիմնասյունը …․ Հուսանք՝ լուծումը կլինի ճիշտ և արդար՝ ի նպաստ հայ ազգի: Վերջիվերջո, Հայոց Եկեղեցին սպասարկում է հայ ազգին։ Մեր Եկեղեցին իր էութեամբ տարբեր է։

Երբ խոսում ենք մեր ժողովրդի ներուժի մասին և շեշտում, որ այդ ներուժը պետք է գործածենք ճիշտ ուղղությամբ, ապա մեր նպատակներին ամենակարճ ժամկետում հասնելու համար չպիտի մոռանանք, որ մեր եկեղեցին հսկայական ներուժ ունի՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում։

Սփյուռքի տարածքում յուրաքանչյուր եկեղեցի ու հոտ առանձին ներուժ են, և Սփյուռքն էլ ինքնին համախմբված է եկեղեցու շուրջ։

Ուրեմն, ինչո՞ւ անտեսել կամ փորձել խարխլել այս ներուժի հիմքերը»։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company