ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տանդեմի …

15 Հուլիս 2026

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վերածւեցին համիսլամական սգոյ, ցասումի եւ միաժամանակ բողոք-պահանջատիրութեան կեցւածքների՝ ընդդէմ ԱՄՆ-Իսրայէլ տանդեմի։ Նոյն իսլամական հաւատամքների օրինաչափութեան համաձայն էլ՝ Առաջնորդ-Իմամի նահատակութեան հեղինակներն ի դէմս Թրամփ-Նեթանիահուի՝ արժանի են մահապատժի՝ անժամկէտ կտրւածքով…։

2. Թէ՛ մինչ, եւ թէ՛ յետ «Իսլամաբադեան» 14 կէտանոց պայմանագրի ստորագրում, հրադադարի երկուստեք խախտումներն անպակաս եղան ու այժմս էլ փոխադարձ հրաձգութիւններն ու հրթիռակոծումները չեն դադարում։ ԱՄՆ եւ Պարսից ծոցի մէկ-երկու խամաճիկ էմիրանիստներ արդէն 3-4 օր է, որ թիրախ են դարձնում Իրանի հարաւային ծովեզերեայ քաղաքների ու կղզիների նաւթարդիւնաբերական ինչպէսեւ՝ էներգետիկ-տնտեսական խոշոր օբիեկտները։ Փոխադարձաբար՝ Իրանի հրթիռային համակարգերը թիրախաւորում են նոյն այդ էմիրանիստների տարածքներում տեղակայւած ԱՄՆ ռազմական յենակայանները։

3. Այս ամէնի կռւախնձոր հանդիսացող Հորմոզի նեղուցն, ինչպէս ռազմաքաղաքական շատ փորձագէտներն են ընդգծում, վերածւել է ռազմավարական խոշոր հնարաւորութեան յօգուտ Իրանի։ Ոմանք նոյնիսկ նման հնարաւորութիւնն համազօր են համարում միջուկային կանխարգելիչ զէնքի, որն ունակ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ միջազգային մակարդակում ազդել աշխահաքաղաքական ու տնտեսական-էներգետիկ հաշւեկշիռների դրական, թէ՛ բացասական տատանումների վրայ։

4. Անպակաս են, սակայն, Թրամփի ամենօրեայ եւ արդէն կրկնւող յոխորտանքներն՝ ընդդէմ Իրանի, որոնք մեծ ու փոքր սպառնալիքներից առաւել՝ համեմւած են քարոզչական ձեւակերպումներով…։

Ինչեւէ, Հորմոզի նեղուցի եւ հակա-Իրան նկրտումների մասին մէկ՝ Չինաստանի եւ մէկ էլ՝ Ռուսաստանի իրանամէտ նախագահների հետ խորհրդակցող Թրամփը յայտարարել է, որ առաջիկային կարեւոր յայտարարութիւններով է հանդէս գալու ԱՄՆ ժողովրդի առջեւ, միաժամանակ յայտնելով, որ ապահովելու է Կոնգրէսի համաձայնութիւնը՝ Իրանի դէմ պատերազմական իրավիճակի վերականգնման հարցով…։

5. Եթէ ոչ տասնամեակներ, բայց հաստատապէս վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ պատերազմ ու տարբեր կարգի սանկցիաներ իրականացնելու մեծագոյն շահագրգիռը հանդիսանում է Իսրայէլը։ Փաստ է արդէն, որ թէ՛ 2025-ի 12-օրեայ, եւ թէ՛ 2026-ի քառասնօրեայ պատերազմների դրդիչ ու սադրիչ հիմնական գործօնի դերակատարութիւն է ունեցել սիոնիստական ռեժիմը՝ պատերազմատենչ Նեթանիահուի գլխաւորութեամբ։ Իսլամական համակարգը երկու շաբաթւայ ընթացքում փլուզելու նպատակով պատերազմ շղթայազերծած ԱՄՆ-Իսրայէլ դաշինքը, Իրանին մեծագոյն կորուստներ պատճառելով հանդերձ, պարտաւորւեց կրկին յայտնւել բանակցային սեղանի շուրջ եւ ի վերջոյ ստորագրել «Իսլամաբադի» յուշագիր-պայմանագիրը։

6. Այսօր, դարձեալ վերոնշեալ պայմանագրի դրոյթները խախտող Իսրայէլը ոգի ի բռին շահագրգռւած է պատերազմական գործողութիւնների վերսկսմանը ընդդէմ Իրանի, ելնելով իր պետական, ռազմաքաղաքական եւ ինչու ոչ՝ գաղափարական հնամենի դոկտրինայից՝ սիոնիզմից։

Ըստ նոյն դոկտրինայի, ոչ միայն պաղեստինեան երկարամեայ ազատագրական պայքարով դիմադրութեան ելած ժողովուրդը, այլ նոյնինքն այդ պայքարի թիկունքին կանգնած հիմնական հովանաւորող երկիր՝ Իսլամական Իրանը հանդիսանում է թշնամի…, որին էլ հարկ է ամէն կերպ խոցել։

7. Ահաւասիկ, համաշխարհային ընտանիքը ակնդէտ ու խոր մտահոգութեամբ սպասում է Պարսից ծոցի եւ մասնաւորապէս իրանապատկան Հորմոզ նեղուցի՝ ԱՄՆ-Իսրայէլ մեղսակցութեամբ ստեղծւած թնջուկի կարգաւորմանը։

Մէկ բան յստակ է ըստ ամենայնի. Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեւէ չի բարեկամանալու եւ հաշտութիւն չի կնքելու ԱՄՆ-ի եւ յատկապէս սիոնիստական ռեժիմի հետ, ելնելով իր իսկ քաղաքական, գաղափարական ու պատմական հիմնաւորումներից։ Դա այդպէս է, քանզի սրանից 47 տարի առաջ ասպարէզ իջած Իսլամական յեղափոխութեան բուն պատճառները ԱՄՆ-ի հետ պատմաքաղաքական, իսկ մասնաւորապէս Իսրայէլի հետ գոյութենական-գաղափարական տարակարծութիւններն են եղել։ Միջին եզր, ցաւօք՝ ներկայ եւ տեսանելի հեռանկարում դժւար թէ ուրւագծելի լինի…։

Դերենիկ Մելիքեան
Ակիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company