ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դիմակայունութիւնը ընտրութիւն չէ

22 Հուլիս 2026

Մեր ժողովուրդը ապրում է ժամանակակից հայոց պատմութեան ամենածանր ժամանակաշրջաններից մէկում։ Արցախը դատարկուել է։ Մեր գերիները շարունակում են մնալ Բաքուի բանտերում։ Հայ Առաքելական Եկեղեցին, մեր մշակոյթը, մեր պատմութիւնը եւ Հայոց ցեղասպանութեան արդար հատուցման պահանջը Հայաստանի ներսում այլեւս չեն դիտարկւում որպէս մեր ինքնութեան հիմնասիւներ, այլ ներկայացւում են որպէս կեղծ խաղաղութեան խոչընդոտներ։ Իսկ Երեւանում իշխանութիւնը զաւթած վարչակարգը քայլ առ քայլ սպասարկում է այն օրակարգերը, որոնք թշնամական են հայկական պետականութեան եւ հայ ազգի նկատմամբ։

Սա հանգստի ժամանակաշրջան չէ։ Սա դիմակայունութեան ժամանակաշրջան է։

ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների 60-րդ Շրջանային ժողովը գումարուեց հէնց այս ճակատագրական պայմաններում, այն պահին, երբ թէ՛ հայրենիքը եւ թէ՛ Սփիւռքը կանգնած են գոյութենական սպառնալիքների առջեւ, իսկ հակազգային կառավարութիւնը շարունակում է անվերապահ զիջումների քաղաքականութիւնը։ Ժողովի հրապարակային յայտարարութիւնը միանշանակ էր. մենք կանգնած ենք այն բոլոր ազգային ու հայրենասիրական ուժերի կողքին, որոնք դիմադրում են այդ ընթացքին, մեր արցախցի քոյրերի եւ եղբայրների կողքին, որոնք բռնի կերպով տեղահանուել են իրենց հայրենի հողից, Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարների կողքին, որոնք պատանդ են պահւում, եւ բոլոր նրանց կողքին, ովքեր հալածանքի են ենթարկւում հայկական ինքնութիւնը չուրանալու համար։ Այդ յայտարարութիւնը պարզապէս հռետորաբանութիւն չէր։ Այն գործողութեան կոչ էր։

Մեզ համար դիմակայունութիւնը զգացմունքային վիճակ չէ։ Այն կեանքի կարգ ու խրատ է։ Դիմակայուն լինել նշանակում է չընդունել պարտութիւնը որպէս ճակատագիր։ Նշանակում է գոյատեւումը չշփոթել անձնատուութեան հետ։ Նշանակում է շարունակել պայքարը այն ժամանակ, երբ յոգնածութիւնն այն է, ինչի վրայ մեր հակառակորդներն են յոյս դրել։

Պատմութիւնն արդէն մեզ սովորեցրել է, թէ որքան թանկ կարող է արժենալ այդ յոգնածութիւնը, եւ նաեւ՝ ինչ կարող է տալ դրա հակառակը։

Կար մի սերունդ հայ երիտասարդներ, որոնք հասկանում էին, որ ժողովրդի ազատութիւնը չի ձեռք բերւում հարմարաւէտ կեանքով, հաշուարկներով կամ անձնական կարիերայով։ Նրանք ընտրեցին ինքնազոհաբերութիւնը՝ ինքնապահպանութեան փոխարէն։ Նրանք ընտրեցին Դատը՝ նիւթական շահի փոխարէն։ Նրանց անունները ապրում են մեր ազգային յիշողութեան մէջ ոչ այն պատճառով, որ նրանք փառք էին փնտռում, այլ որովհետեւ արձագանգեցին իրենցից մեծ բարոյական կոչին։ Այսօր Երեւանի նիւթապաշտ եւ դաւադիր կառավարութիւնը անձնատուութիւնը ներկայացնում է որպէս «իրապաշտութիւն»։ Այս ճանապարհը ժամանակաւոր անվտանգութեան դիմաց դատարկում է հայ մարդու հոգին, իսկ միւսը յիշեցնում է, որ յիշողութիւն, արժանապատուութիւն եւ պայքար չունեցող ժողովուրդն արդէն կէսով թաղուած է։

Ինչպէս Նիկոլ Աղբալեանն ասել էր Արամ Մանուկեանի յուղարկաւորութեան ժամանակ՝ 1919 թուականին.

«Երբ գիշերը գայ, մտիր քո հոգու սենեակը, խօսիր խղճիդ հետ եւ հարցրու. աշխատե՞լ ես հայ ժողովրդի համար այնպէս, ինչպէս Արամը։ Եղե՞լ ես այնքան անձնազոհ, որքան Արամը։ Ամբողջ կեանքդ նուիրե՞լ ես հայ ժողովրդին, ինչպէս Արամը»։

Այդ հարցը չի կորցրել իր արդիականութիւնը։ Այն այսօր էլ կանգնած է մեր առջեւ։

Այսօրուայ վարչակարգը ցանկանում է, որ մենք մոռանանք այդ հարցը։ Այն հայ ժողովրդից պահանջում է ազգային ինքնութիւնը դիտարկել որպէս սակարկութեան առարկայ, մեր նահատակներին՝ որպէս անհարմարութիւն, իսկ մեր իրաւունքները՝ որպէս հրաժարուելու ենթակայ բեռ։ Այն առաջ է մղում գաղափարախօսութիւն, որի նպատակն է Հայաստանը վերածել թուրքական ծրագրի ենթակայ մի տարածքի, մի պետութեան, որը փաստացի կը կառավարէ ոչ թէ սեփական ազգային շահերով, այլ այն մարդկանց միջոցով, որոնք իրականացնում են Անկարայի եւ Բաքուի ռազմավարական կամքը։ Սա խաղաղութիւն չէ։ Սա հայկական ինքնիշխանութեան ներքին քանդումն է։

Ահա թէ ինչու Սփիւռքի պատասխանատուութիւնն այսօր երբեք այսքան ծանր եւ միաժամանակ այսքան վճռորոշ չի եղել։

Երբ հայրենիքի պետական հաստատութիւնները գտնւում են հակահայկական ծրագրի վերահսկողութեան տակ, Սփիւռքը չի կարող իր աշխատանքը համարել երկրորդական։ Մենք կողմնակի դիտորդներ չենք։ Մենք հայկական ինքնութեան առաջապահն ենք՝ մեր լեզուի, եկեղեցու, պատմութեան, ազգային քաղաքական մտածողութեան եւ անաւարտ Հայ Դատի պաշտպանները։ Սա նշանակում է, որ պէտք է աշխատենք ոչ թէ մէկ, այլ երկու եւ երեք անգամ աւելի մեծ նուիրումով՝ պաշտպանելու մեր հաստատութիւնները պառակտումից ու ներթափանցումից, կենդանի պահելու Արցախի վերադարձի իրաւունքը, շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանութեան արդար հատուցման համար, քաղաքականապէս դաստիարակելու նոր սերունդը եւ ապահովելու, որ աշխարհում հայկական ձայնը չփոխարինուի մի վարչակարգի քարոզչութեամբ, որը հրաժարուել է հայ ժողովրդի պատմական առաքելութիւնից։

Սա անցեալի հանդէպ կարօտ չէ։ Սա շարունակականութիւն է։ Հայ ժողովուրդը բազմիցս ենթարկուել է հալածանքի, ցրուել աշխարհով մէկ եւ կանգնել վերացման եզրին, սակայն միշտ վերադարձել է։ Այդ վերադարձը սկսւում է դիմակայունութիւնից՝ ամէնօրեայ որոշումից չուրանալու սեփական ինքնութիւնը, կազմակերպուած ազգային-քաղաքական աշխատանքից եւ այն անսասան համոզմունքից, որ Հայաստանի պատմութիւնը դեռ աւարտուած չէ։

Պայքարը շարունակւում է։ Այն պէտք է շարունակուի։ Որովհետեւ եթէ կանգ առնենք, եթէ թոյլ տանք, որ յոգնածութիւնը, նիւթապաշտութիւնը կամ կեղծ խաղաղութիւնը սահմանեն մեր ինքնութիւնը, ապա այլեւս ոչինչ չի մնայ այն ազգից, որն արժանի է փրկուելու։

Լեւոն Պարոնեան
Օրակարգ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company