ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քնեսէթի իսկական դերը ներկայ խաղին մէջ

23 Հուլիս 2026

Յուլիս 6, 2026 թուակիր իմ յօդուածով («Ռէալփոլիթիքը Իր Իսկական Դիմագծով») հարցականի տակ կ՚առնէի Քնեսէթի կողմէ Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման հաւանականութիւնը և ճանաչման գծով իսրայէլեան կառավարութեան վերջին նախաձեռնութիւնները կը կապէի Վարչապետ Նեթանիահուի մարտավարական դիտաւորութիւններուն, առնչուա՛ծ՝ թուրքևիսրայէլեան ներկայ առճակատման։

Այսօր, Քնեսէթի յանկարծական շրջադարձէն ետք, համաշխարհային մամուլը հրապարակը ողողած է մէկ նոր խօսոյթով։ Մեզի կ՚ըսուի, թէ Քնեսէթի գործողութիւնը փուլ եկաւ Պաքուի ճնշման որպէս հետևանք… Պարզ խօսքով, Քնեսէթի ղեկավարները պատրաստ էին ճանաչման բանաձևը տանելու քուէարկութեան, երբ յանկարծ իրենք զիրենք գտան Ալիևի փոթորկալի միջամտութեան առջև և ստիպուած՝ տեղի տուին…Բա՛ն մը՝ որ շատ հեռու է ներկայ քաղաքականութեան տրամաբանութենէն և առհասարակ իսրայէլեան քաղաքականութեան պատմական փորձի նորմերէն։

Ես կը կարծեմ, թէ յիշեալ այս խօսոյթը չի համապատասխաներ իրականութեան և կոչուած է ապակողմնորոշելու համաշխարահային կարծիքը։

Ալիևի տրամադրութիւնները Հայոց Ցեղասպանութեան հարցի վերաբերմամբ երբեք գաղտնիք չեն եղած Վարչապետ Նեթանիահուին։ Ընդհակառակը, անոնք եղած են լիովին նախատեսելի։ Միամտութիւն է կարծել, թէ իսրայէլեան կողմը անակնկալի բերուած պիտի ըլլայ Ալիևի կողմէ։ Ընդհակառակը, կարելի է նոյնիսկ պնդել, որ Ալիևի «հակազդեցութիւնը» մաս կը կազմէր Նեթանիահուի բեմադրութեան։ Չմոռնա՛լ՝ որ Նեթանիահու, իր կարգին, երբեք տրամադիր չէ եղած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դուռը լրջօրէն բանալու։ Մենք ընդամէնը գործ ունինք անճահ խաղի մը հետ, որ կը խաղացուի ցեղասպաններու ակումբին մէջ ամենէն կոշտ խաղականոններով։

Խաղին առաջին փուլը նկարագրուած է Յուլիս 6-ի իմ յօդուածիս մէջ։ Վարկաբեկե՛լ Էրտողանը թիրախաւորելով Թուրքիոյ աքիլլէսեան կրունկները տարածաշրջանին մէջ և գործի դնելով Հայոց Ցեղասպանութեան զգայուն թեման։ Պէտք է ըսել, որ այս փուլը լիովին արդիւնաւորուեցաւ ի նպաստ Իսրայէլի։ Նեթանիահու կրցաւ խառնել խաղաքարտերը տարածաշրջանին մէջ առանց նաև զոհելու Ցեղասպանութեան ճանաչման իր խաղաքարտը։ Խաղին երկրորդ փուլը թուրք հանրային կարծիքին առջև Ալիևը հերոսացնելն էր (ի հեճուկս Էրտողանի) ցոյց տալով միաժամանակ, որ Նեթանիահու ի վիճակի է մտնելու թուրքևատրպէյճանական քաղաքականութեան ներքին ոլորտէն ներս խախտել կարենալով ներ-թրքական հաւասարակշռութիւնները։

Միաժամանակ Նեթանիահու քաջ գիտէ, թէ իր ապագայ դաշնակիցը կրկին Թուրքիան է ըլլալու (Թուրքիան զայն ուզէ՞, թէ չուզէ…), հետևաբար ան պէտք ունի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը «արթուն» պահելու որպէս գրաւական ապագայի յարաբերութիւններու։ Այս առումով, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը մեծ կենսականութիւն ունի Նեթանիահուի զինանոցին համար։ Կենսականութի՛ւն՝ ԻՍՐԱՅԷԼԻ ԿՈՂՄԷ ՃԱՆԱՉՈՒՄ Չ՚ԸՍՏԱՑԱԾ ԸԼԼԱԼՈՒ ԻՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՄԻԱՅՆ…Եւ կարևոր է, որ մեղքը բարդուի Քնեսէթի՛ վզին՝ հարցը հեռու պահելով գործադիր իշխանութեան ոլորտէն…Չմոռնալ՝ որ Քնեսէթի վրայ հզօր ուժ ունի Նեթանիահու, որ հնարաւորութիւն կ՚ընծայէ իրեն հարցը խաղարկելու Քնեսէթի դաշտէն ներս և հարցը հոն պահելու։ Արդիւնքը այն է, որ խաղը կը գործէ բացառիկ ճշգրտութեամբ ներկայ առճակատման մէջ առաւելութիւնը լիովին վերապահելով Նեթանիահուի։

Իրականութիւնը այն է, որ Հայոց Ցեղասպանութեան հարցն ալ – այլ հարցերու կարգին – արդէն վաղուց մաս կը կազմէ այն զինարանին, որմով կը կռուին աշխարհակարգի ուժերը իրենց հիպրիտային պատերազմներով։ Երբեք պէտք չէ զարմանալ, որ իրերու բարդ հոլովոյթին մէջ նոյնինքն Թուրքիան և Ատրպէյճանը յառաջիկային ուզեն իրենք ևս մանրադրամի վերածել Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնը։ Իրե՛նք ևս գործածեն զայն ի նպաստ իրենց մարտավարական շահերուն։ Երբե՛ք չզարմանալ։ Ոչ միայն չզարմանալ, այլև պատրա՛ստ ըլլալ անհեթեթի այս թատրոնը գրագիտութեան բարձր մակարդակով և ուժականութեամբ դիմագրաւելու։

Կարօ Արմենեան

Յուլիս 21, 2026
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀամաՀՄԸՄական 13րդ Բանակումը Ընթացք Առա

Ուրբաթ, 24 Յուլիսի երեկոյեան, Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավա

25 Հուլիս 2026
Հայ պատանդների ազատ արձակումը իրական խ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժ

25 Հուլիս 2026
Խանասորի Արշաւանքը՝ Հայութեան Պատժող Բ

Յուլիս 25-ը միայն տարեդարձ մը չի՛ խորհրդանշեր, այլ անկիւնադարձ մը, որ կը վերակ

25 Հուլիս 2026
Խմբագրական. Լիզպոնի Պատգամներուն Դէմ Բ

Լիզպոնի գործողութիւնը, յեղափոխական աւանդներու վերադարձի կարգախօսով իրականացուա

25 Հուլիս 2026
Իշխանությունները փորձում են ծնկի բերել

Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքակ

24 Հուլիս 2026
ԹՐԻՓՓ՝ Միգապատ Ճամբան

Շփումներն ու հանդիպումները աւելի յաճախականութեամբ կը շարունակուին եւ ըստ Հ․Հ․

24 Հուլիս 2026
Պայքարը խորհրդարանում պետք է շարունակե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցազր

24 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն օրերը կը շարունակուին Հայաստանի մէջ, ու

23 Հուլիս 2026
Տեղի ունեցաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕ նախաձեռնութեամ

23 Հուլիս 2026
Ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հա

23 Հուլիս 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժող

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի

23 Հուլիս 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգ

Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը,

23 Հուլիս 2026
Քնեսէթի իսկական դերը ներկայ խաղին մէջ

Յուլիս 6, 2026 թուակիր իմ յօդուածով («Ռէալփոլիթիքը Իր Իսկական Դիմագծով») հարցա

23 Հուլիս 2026
«Հայ Մարզիկի Օր»-ուան Առիթով Արցախի Մա

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան քարոզչական յաձնախումբին կազմակերպութեամբ եւ Համա-

22 Հուլիս 2026
«Թաւշեայ» թալանչիները…

Հայաստանի յետընտրական շրջանից սկսեալ ամենօրեայ լուրեր տարածւեցին առ այն, որ նի

22 Հուլիս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հա

22 Հուլիս 2026
Դիմակայունութիւնը ընտրութիւն չէ

Մեր ժողովուրդը ապրում է ժամանակակից հայոց պատմութեան ամենածանր ժամանակաշրջաննե

22 Հուլիս 2026
Վերջապէս Միջազգային Արձագանգ Մը

Դատական եւ ապահովական համակարգերը իբեւ քաղաքական պայքարի միջոց օգտագործումը կը

22 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագո

Համա-Հ.Մ.Ը.Մ.ական քարոզչական Ա. համագումարը Երեքշաբթի, 21 Յուլիսին, Երեւանի մէ

21 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պ

9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ պ

21 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company