ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հանրային ծառայողի մասնագիտական պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի

04 Փետրվար 2019 Շարունակվում են քննարկումները պետական համակարգում նոր թափ առնող, այսպես կոչված, օպտիմալացման խնդիրների շուրջ:

Առաջին հայացքից այս գործընթացները, կարծես, հիշեցնում են նախկին իշխանությունների կողմից, մոտ անցյալում, մեկնարկած պետական համակարգի աշխատատեղերի կրճատման նույնաբովանդակ քայլերը:
Միանգամից հարկ է նկատել, որ պետական գործառույթների պատվիրակումը մասնավորին, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո՝ աշխատատեղերի կրճատումները ինքնին չեն կարող համարվել համակարգային օպտիմալացում և առնվազն չեն հանգեցնելու պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Օպտիմալացման գործընթացները միագործոն չեն և համակարգային առումով սխալ կլինի դրանց հանգուցալուծումը միայն որոշակի ընդհանրական տպավորություններով: Ասենք օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի»:

Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ, օբյեկտիվորեն առաջանալու են համակարգային, չլուծված, ավելի շատ խնդիրներ:

Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է դառնա դրանց վերջին փուլը:

Նախ՝ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի հետագա զարգացման ծրագրերը և պետության դրական պարտավորությունները, այն է՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:

Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:

Միայն այս հիմնարար քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորին փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների տրամաբանական վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա:

Հետևաբար՝ հիմնավոր, չափելի ու տեսանելի կդառնան նաև պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք օպտիմալացման արդյունքում անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:

Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է՝ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների ընտրությունը կազմակերպել բացառապես արդար և մրցակցային սկզբունքների հիման վրա:

Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին:

Այս կարևոր և բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում:

Այսինքն՝ պետական համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու և նրանց կարիերայի աճի համար պետք է ստեղծվեն արդար, հավասար ու իրական հնարավորություններ:

Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվի և թերագնահատվի պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական ազդեցությունը աշխատանքը կորցնող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա:

Օպտիմալացման գործընթացները պետք է ունենան սոցիալական լիարժեք բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց սոցիալական կարիքների և դրա հետևանքով առաջացող առարկայական խնդիրների լուծման հնարավորությունների համալիր գնահատման հենքով:

Յուրաքանչյուր կրճատվող աշխատատեղը զբաղեցնող պետական ծառայողի համար պետք է պետական աջակցությամբ ապահովվի սեփական քրտինքով կայուն եկամտի հնարավորություն՝ հարմար աշխատանք կամ ինքնազբաղվածություն, որից հետո նոր պետք է լուծվի նրա աշխատանքային պայմանագիրը:


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող,
Թադևոս Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company