ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սաթենիկ Մատինեան. Հայկական Յեղափոխութեան Աներեր Ծաղիկը

12 Դեկտեմբեր 2013

Դեկտեմբեր 12ին, կը լրանայ մահուան տարելիցը հայ կնոջ բացառիկ կերպարի մը՝ Սաթենիկ Արղութեանի, որ իր առանձնայատուկ դրոշմը դրաւ 19րդ դարավերջին թափ առած հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժումին վրայ:
Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան ծնունդը նախապատրաստած երիտասարդ հայորդիներու թիֆլիսեան «Երիտասարդ Հայաստան» խմբակի ամէնէն աշխոյժ անդամներէն էր Սաթենիկ Մատինեան:

Ընդհանրապէս Մատինեան ընտանիքը – իր բոլոր անդամներով՝ մայրով ու երեք զաւակներով – հաւաքատեղին, հիւրընկալը եւ աշխոյժ մասնակիցը եղած էր Քրիստափոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի եւ Իշխան Յովսէփ Արղութեանի օրինակով հայ յեղափոխական հայորդիներու, որոնք Հայաստանի ազատագրութեան գաղափարով տոգորուած՝ պարզած էին յեղափոխական բոլոր ուժերն ու խմբակները ի մի բերելու, ազգային-յեղափոխական ոգիով սերունդ թրծելու, Դէպի Երկիր պայքարի գացող խումբեր կազմակերպելու եւ նոյնինքն Երկրի հայութեան սկսած կռուին մեծ թափ տալու աշխատանքին:

Սաթենիկ Մատինեան հազիւ 14-15 տարեկան պարմանուհի մըն էր 1880ականներու վերջերուն, երբ արդէն իբրեւ համակ կրակ ու բոց յեղափոխական իր գործօն մասնակցութիւնը կը բերէր Դաշնակցութեան ստեղծման ճիգերուն: Սաթենիկի յեղափոխական առաջին քայլերուն վրայ տիրական ներգործութիւն ունեցաւ Իշխան Յովսէփ Արղութեան, որուն հետ առաջին իսկ հանդիպումէն մեծ սէր կապեց հայ պարմանուհիին, որ յետագայ իր ողջ կեանքը կապեց Իշխանին ու հայոց Յեղափոխութեան:

«Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան (1890-1950)» անունով ՀՅԴ Վաթսունամեակին առթիւ իր խմբագրած նշանակալի գործին մէջ, Սիմոն Վրացեան հետեւեալ խիտ պատկերով կը ներկայացնէ Դաշնակցութեան հիմնադիր սերունդի այս անմոռանալի դէմքը. «Սաթենիկը ծնուել էր Ղարաբաղում, 1874թ. Սեպտ. 25ին: 9 տարեկան հասակին յաճախել էր Թիֆլիսի առաջին իգական Գիմնազիոնը, բայց հիւանդութեան պատճառով, առանց աւարտելու, դուրս էր եկել 6րդ դասարանից: Յետոյ ձեռք էր բերել ժողովրդական դպրոցների վարժուհու վկայական: Իր ժամանակը եւ եռանդը, սակայն, նա նուիրել էր յեղափոխական գործին՝ հայրենասիրական խմբակների մէջ: 1892ին, Արղութեանի, Յոնան Դաւթեանի, Դումանի եւ միւս ընկերների հետ անցաւ Թաւրիզ՝ ուսուցչութեան պաշտօնով, միաժամանակ կանանց խմբերի կազմակերպիչ էր եւ Դաշնակցական կոմիտէի անդամ: Մինչեւ 1897 թ. մնաց Ատրպատականում եւ եռանդուն գործունէութիւն ունեցաւ Թաւրիզի ու Սալմաստի Դաշնակցութեան կազմակերպութեան մէջ: Խանասորի արշաւանքից յետոյ վերադարձաւ Թիֆլիս, ուր շարունակեց աշխատել Դաշնակցութեան մէջ: 1899ին, Մոսկուայում, ամուսնացաւ Յովսէփ Արղութեանի հետ եւ, այնուհետեւ, մինչեւ մահ, բաժանեց ամուսնու կեանքն ու գործը: Մեռաւ Փարիզում, 1930թ. Դեկտ. 12ին»:

Շատ հակիրճ եւ այնքա՜ն ընդհանուր գիծերով ներկայացուած Սաթենիկ Մատինեան-Արղութեանի անձն ու գործը, կեանքն ու նուիրաբերումը Հայկական Յեղափոխութեան՝ բառին ամէնէն խոր եւ ընդգրկուն իմաստով ներշնչման վարակիչ օրինակ մը եղաւ 19րդ դարավերջի եւ 20րդ դարասկիզբի հայ երիտասարդութեան, յատկապէս յեղափոխական հայուհիներուն համար: Ինչպէս Սերոբ Աղբիւրի կինը՝ Սօսէն, Ռոստոմի կինը՝ Եղիսաբէթը կամ Համօ Օհանջանեանի կինը՝ Ռուբինան եւ Կարօ Սասունիի կինը՝ Լօլան – միայն ներկայացուցչական դէմքեր յիշատակելու կարգով – Սաթենիկ Մատինեան-Արղութեան լաւագոյնս մարմնաւորեց հայ կնոջ իւրայատուկ մասնակցութիւնը հայ ազգային-ազատագրական պայքարին: Ոչ միայն անձամբ նախաձեռնողն ու մասնակիցը եղաւ ամէնէն յանդուգն յեղափոխական գործողութեանց, այլեւ ընտանիք պահեց ու եռանդ եւ անսակարկ անձնազոհութիւն ներշնչեց իր կեանքի ընկերոջ:

Սաթենիկ Մատինեան-Արղութեան յեղափոխական իր կեանքին ու գործունէութեան առաջին իսկ քայլերէն արժանացաւ «Ծաղիկ» յեղափոխական ծածկանունին, որովհետեւ իսկապէս պայքարունակութեան եւ անձնուիրումի անզուգական ծաղիկ մը եղաւ: Իր մահուան 81ամեակը ոգեկոչելու համար կ՛արժէ կարդալ Մալխասի վկայութիւնը՝ «Ապրումներ» հատորէն առնելով.
«Ութսունական թուականներու վերջերը, Թիֆլիսի մէջ, Մատինեաններու տունը մտաւորական եւ յեղափոխական օճախի հանգամանքն ունէր:
Մայր Մատինեանը եւ իր երեք զաւակները՝ Սաթենիկ, Նատալիա եւ Նիկոլ, ամբողջովին նուիրուած էին շարժման: Դեռ դպրոցական աշակերտուհի մը, Սաթենիկ յափշտակութեամբ կը հետեւէր իրենց տունը հիմք առած Դաշնակցութեան սկզբնական քայլերուն:

Վերջէն Սաթենիկը իր յեղափոխական գործունէութեամբ յայտնի դարձաւ, բայց սկզբնական տարիներուն Նատալիան էր Դաշնակցութեան հիմնադիրներուն հետ, որ տարաւ ամէն կարգի զրկանք եւ նեղութիւն՝ յանուն գաղափարի: Տարիներ շարունակ անոր անկողինը մէկ Մետեխի բանտը, մէկ իրենց տունը կը փռուէր: Ամբողջովին անձնուիրութիւն, այդ բացառիկ օրիորդը Դաշնակցութեան լաւագոյն աւանդութիւններու իսկական ներկայացուցիչը մնաց մինչեւ իր մահը…
1892 թուականին, ստուար խումբի մը հետ, որուն մէջ կային Յոնանը, Դումանը, Իշխանը (Երուանդ, Դաչօ), Թորոսը, Սաքօն ու շարք մը ուրիշ նախակարապետներ հայ յեղափոխութեան, Սաթենիկը կը մեկնի Թաւրիզ (Պարսկաստան), որպէս ուսուցչուհի, միակ ասպարէզը, ուր նորահաս օրիորդ մը սովորաբար կրնար օգտակար լինել իր ազգին:
Ամէն տեղ էր ան, ուր կենդանի գործը կը պահանջէր: Թաւրիզի կանանց եւ աշակերտական խմբերու հոգին էր.- Զէնք փոխադրող էր Սալմաստ: Խոյ էր, Դերեկի վանքն էր, Ղարս էր, անվերջ անդադրում շարժման մէջ:
Խանասորի արշաւանքէն վերջ Երուանդը (Իշխանը) կը ձերբակալուի եւ, ատեն մը Պարսկաստանի զարհուրելի բանտերուն մէջ տառապելէ յետոյ, կը յանձնուի ռուս կառավարութեան, որ զայն հինգ տարով կ՛աքսորէ Արշանկելի սառուցեալ շրջանը:
Սաթենիկ առանց տատամսելու կը հետեւի իր սիրած երիտասարդին: Եւ աքսորի մէջ երկու հայ յեղափոխական աչքառու գործիչները կ՛ամուսնանան (Արղութեանները ունեցան միակ զաւակ մը՝ Արփիկը – Ն.):
Կամաւորական շարժումին, Իշխանը կը նշանակուի 4-5րդ միացեալ գունդերու հրամանատար: Ով որ մօտէն հետեւած է այդ աշխատանքներուն, գիտէ որ գունդի նախապատրաստական աշխատանքներուն մղիչ ոգին Սաթենիկն էր:
1925ին, երկարատեւ հիւանդութենէ մը վերջ, մեռաւ Իշխան Յովսէփ Արղութեանը՝ մեր յեղափոխական պատմութեան շքեղ մարտիկներէն մէկը:
Մինակութեան մէջ, թեւաթափ արծիւի մը նման, հետզհետէ թառամեցաւ եւ Դաշնակցութեան Ծաղիկը, որը որպէս իգական սեռի ներկայացուցիչ՝ մեր պատմութեան մէջ եզակի դիրք մը ունի»:
Սաթենիկ Մատինեան–Արղութեանի յեղափոխական եւ ազգային-քաղաքական ներդրումին մասին ամբողջական պատկերացում մը կազմելու համար, հարկ է աւելցնել, որ ան իր աշխոյժ մասնակցութիւնը բերաւ թէ՛ 1903ի հայ եկեղեցապատկան կալուածներու ցարական բռնագրաւման դէմ ծաւալած համաժողովրդային շարժման, թէ՛ 1905ի հայ-թաթարական ընդհարումներուն, թէ՛ 1909ին ցարական իշխանութեանց ձեռնարկած հայ մտաւորականութեան զանգուածային ձերբակալութեանց եւ Դաշնակցութեան Դատավարութեան դէմ բողոքի շարժումին, թէ՛ 1918ի Մայիսեան հերոսամարտներուն եւ թէ, 1919էն ետք ու մինչեւ Արղութեաններու վերջնական տարագրումը Փարիզ, Պարսկաստանի պետութեան մօտ Հայաստանի Հանրապետութիւնը դիւանագիտականօրէն ներկայացնելու գործին (իբրեւ դեսպան Իշխան Արղութեանի կինն ու գործակիցը)»:

Այ՜ս աստիճան յիշարժան ու օրինակելի հետք ձգեց, մեր նորագոյն պատմութեան մէջ, Հայկական Յեղափոխութեան աներեր Ծաղիկը՝ Սաթենիկ Մատինեան-Արղութեանը:

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
ԱՍՊԱՐԵԶ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company