ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը

25 Սեպտեմբեր 2026

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող արշավը, որովհետեւ սա նաեւ սրբությունների պղծում է մեզ համար»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ «Մենք լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ՝ հստակորեն բացահայտելու քաղաքական շրջանակների համար, որ այս կատարվածն արշավ է, որեւէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Ինչպես բոլորս էլ գիտենք՝ Հայաստանում ժողովրդավարության նահանջ է, եւ հատուկ պայքար կա ազգային արժեքների գաղափարախոսության եւ ինքնությունը պաշտպանելու կազմակերպությունների դեմ, որոնց թվում առաջատար դիրքերում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ես հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի վեհափառի ձերբակալության հարցին, բայց այս իշխանությունը բոլոր կարմիր գծերը հատել է»,- հավելեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ Հայ դատի հանձնախմբերի վերջին երկու տարիների աշխատանքը վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված զիջումներին ու պահանջներին դիմակայելուն։ Այն է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» կեղծ թեզը եւ այլ հարցերը։ «Նաեւ օրակարգում է մեր կողմից դրված խնդիրը, որ Արցախում ցեղասպանություն է կազմակերպվել, էթնիկ զտման քաղաքականություն է իրագործվել, Ադրբեջանը պատերազմական ոճիրներ է գործել։ Այս կծիկը հիմնական աշխատանքների մաս է կազմում։ Եվ նաեւ մենք դժբախտաբար միակ կազմակերպությունն ենք, որ շատ աշխույժ կերպով հետապնդում ենք գերիների ազատ արձակման հարցը, ունենք փաստաբանական գրասենյակ, հսկա գործունեություն ենք իրականացնում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ այդ ազատ արձակումն իրականանա»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունը փորձում է փակել Արցախի հարցը, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՅԴ դիրքորոշումն այլ է Արցախի հարցում։ «Առաջինը՝ վերադարձի իրավունքի խնդիրն է, որը ցնորք չէ։ Միջազգայնորեն ճանաչված իրավունքներ գոյություն ունեն՝ հալածված, էթնիկ զտումների ենթարկված ժողովուրդների վերադարձի իրավունքն ապահովելու իմաստով։ Բնական է, որ որեւէ մեկն այդ վերադարձի իրավունքը չի կարող իրականացնել, եթե չլինեն անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիքներ։ Երկրորդը մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրն է։ Հիմա Ադրբեջանը թիրախ է ընտրել քրիստոնյա կազմակերպություններին՝ Վատիկանի հետ մեծ աշխատանք է տանում, որպեսզի Արցախն իրենց բառամթերքից հանվի եւ նոր առաջարկություններ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, որ պատվիրակությամբ գնան Բաքու, եւ ցույց տրվի, թե իրենք որեւէ բան չեն արել քրիստոնեական ժառանգության հետ։ Բայց վկա են այն եկեղեցիները, որոնք իրենք արդեն գետնին են հավասարեցրել»,- ասաց նա։ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ երրորդ խնդիրն այն է, որ արցախցիները Հայաստանում իշխանությունների կողմից հալածանքների են ենթարկվում, կարեւոր է արցախցիների հավաքական իրավունքների համար պայքարի հարցը ուշադրության կենտրոնում պահել։

Մանրամասները՝ տեսանյությում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company