ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հայ Դատի Օրակարգերը (Հայ Դատի խորհրդաժողովին առիթով)

25 Սեպտեմբեր 2026

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութիւնները կը կեդրոնանային ներքին մարտահրաւէրին՝ գործող իշխանութիւններու կողմէ Հայ դատ հասկացողութեան դէմ բացուած համազարկին վրայ։ Իրաւամբ, հաստատելու համար այն, որ ոչ միայն ներքին առումով պայքարելու հրամայականը կը շեշտուի այս կերպով, այլ նաեւ՝ արտաքին ճակատի վրայ բազմապատկելու աշխատանքները՝ իշխանութիւններու թողած մեծ բացը լրացնելու միտումով։

Այս խնդիրը սակայն ունի իր պատմականը։ Պէտք է արձանագրել, որ Հայ դատ հասկացողութեան դէմ Հայաստանի առաջին իշխանութիւնները արդէն հրապարակային բացասական դիրքորոշում որդեգրեցին։

Ակունքները այս բոլորին կանգնած են Հայաստանի վերանկախացման առաջին օրերուն պետութեան ղեկին յայտնուած ուժին մօտ, որ՝

ա․ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը դուրս բերաւ Երեւանի արտաքին քաղաքականութեան օրակարգերէն,

բ․ Սփիւռքին ուզեց վերապահել միայն Հայաստանի արտաքին քաղաքականութեան զօրակցելու գործառոյթ,

գ․ Արցախի լուծման համար առաջադրեց ժելեզնովոտսքիական լուծում կամ խաղաղութի՞ւն, թէ՞ պատերազմ․ լրջանալու պահի ընտրութիւն,

դ․ Ազգային գաղափարախօսութիւնը համարեց քաղաքական կեղծ քաթեկորիա

ե․ Հայրենիք հասկացողութիւնը պարզաբանեց այսօրուան Հայաստանի Հանրապետութեան սահմաններով միայն։

«Հայդատականութիւն», «նարինջ ուտողներ», «առաւելապաշտութիւն» ձեւակերպումները կը պատկանին առաջին իշխանութիւններու բառապաշարին եւ անոնց կողմէ արտայայտուած միտքերուն։

Այսօր այս գաղափարախօսութիւնն է, որ աւելի կոշտ ըսելաձեւերով, աւելի հակապետական դրսեւորումներով, սահմանադրութեան խախտումներով կը կիրարկուի։ Գաղափարախօսութիւնը նո՛յնն է։

Արդարութեան համար սակայն պէտք է արձանագրել, որ առաջին իշխանութիւններուն օրով էր, որ թէժ բանավէճերէ եւ քննարկումներէ ետք մշակուեցաւ Անկախութեան հռչակագիրը, որ ստացաւ նաեւ սահմանադրական իրաւականութիւն։

Այս գաղափարախօսութիւնը տապալեցաւ, երբ զիջումներու սահմանը հատուեցաւ եւ իշխանափոխութեամբ՝

ա․ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը վերադարձաւ պետական օրակարգ,

բ․ Արցախի ինքնորոշման իրաւունքը ընդունուեցաւ հիմք՝ բանակցային գործընթացի,

գ․ Սփիւռքահայութեան տրուեցաւ հնարաւորութիւն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի դառնալու,

դ․ Ընդունուեցաւ Համահայկական հռչակագիր, ուր նշում կար Սեւրի պայմանագիրին ու իրաւարար վճիռին այժմէական նշանակութեան։

Հայ դատի դաւանած արժեհամակարգն ու առաջադրանքները կը վերադառնային պետական քաղաքականութիւն։

Այս խնդիրներուն պատմականի յիշեցումը կը նպատակադրէ ոչ անպայման այս գաղափարախօսութեան ակունքներուն կանգնած ուժերը մատնացոյց ընել, որքան հետեւցնել, որ այս օրակարգերը անպայման կը վերապետականանան։ Հիմնականը սակայն ժողովուրդին մօտ այդ առաջադրանքներու եւ արժէքներու պահպանման համար դժուար, սակայն հետեւողական աշխատանքը անվհատ շարունակելն է։ Չարտօնելը, որ ժողովրդափոխութիւն տեղի ունենայ հայրենիքին մէջ, ինչ որ շատ աւելի խորքային խնդիր է, քան իշխանափոխութիւնը։

Ժողովուրդին անունով այսօր այս գաղափարախօսութիւնը յառաջ տանողները կը գիտակցին, որ նախկին հակահայդատ աշխատանքը տապալած է։ Պէտք է գիտակցին նաեւ, որ այս մէկն ալ կը տապալի, եւ Հայ դատի օրակարգերը վերստին կը պետականանան։

Սահմանադրութեան փոփոխութեան մերժումը համաժողովրդային հանրաքուէով ինքնաբերաբար կ՛առաջնորդէ Հայ դատի առաջադրած օրակարգերու վերապետականացման, որուն համար հրամայկան է ժողովուրդին մօտ համախմբուած եւ անդադրում աշխատիլը։

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company