Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ իններորդ համարը
02 Հոկտեմբեր 2026
Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ» պաշտոնաթերթի սույն թվականի առաջին աշնանային համարում։ Սեպտեմբերը վերջին տարիներին որոշակի հույզեր ու մտորումներ է ծնում քանի որ այն մեզ մեկ կողմից հուշում է Հայաստանի անկախության հռչակման մասին՝ 1991 թվականին և մյուս կողմից ցավագին կերպով հիշեցնում է, որ նույն այդ թվականի սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության հռչակման օրն է։ Ոմանք իհարկե շատ կցանկանային, որ Արցախի պետականության հռչակման այդ օրը և ընդհանրապես Արցախին առնչվող ամեն ինչ ջնջվեր ու մոռացվեր օր առաջ։ Բայց եթե մենք ժառանգորդն ենք հայոց հազարամյակների պատմության և ներկայի երբեք չենք կարող ժխտել ինքներս մեզ և մեր ինքնությունը։
Այդ ոգով էլ Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթն իր պարտքն է համարել հերթական համարում և առանձին հոդվածներով և ընդհանուր վերլուծություններով անդրադառնալու Արցախի թեմային, վերջինիս դեմ ադրբեջական արշավի շարունակմանը՝ այս անգամ հոգևոր-մշակութային ցեղասպանության, պատմակեղծարարության ճանապարհով։ Ոչ միայն Արցախի, այլև արդեն Հայաստանի դեմ ծավալվող այս արշավի առջև կանաչ լույս է վառված ի դեմս Հայաստանի իշխանության աջակցող լռության։
Ահա այս ոգով գրված հոդվածներ կգտնի ընթերցողը «Դրօշակի» նոր համարում։ Անշուշտ մոռացված չեն նաև վերջիններին առնչվող օրվա այնպիսի զգայուն թեմաներ ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Թրամփի անունով զարգացող գործընթացները Զանգեզուրյան միջանցքի շուրջ, Հայաստանի իշխանությունների փորձերը վերակողմնորոշելու Հայաստանի տնտեսությունը՝ հատկապես թուրքադրբեջանական տանդեմի կողմը և այլն։
Կարմիր թելի պես ներկայացվող հոդվածներում արտացոլում է գտել Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական մթնոլորտը, իշխանությունների հակազգային, հակաօրինական, բռնապետական վարքը։
Ներկայացվող հովածներում այս իրողությունները քննվում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների խորապատկերի վրա, քանի որ տվյալ իրադարձությունները կապված են մեծ գործընթացների հետ և ինչպես այսօր, նույնպես և գալիք օրերում ուղղակիորեն կրելու են դրանց ազդեցությունը։
Կոնկրետ տվյալներով հիմնավորված այս հրապարակումները կարելի է ընթերցել droshak.am հասցեի ներքո:
