ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց

02 Հոկտեմբեր 2026

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպությամբ՝ ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ցույց իրականացվեց:

Ցույցի մանակիցները պահանջում են չարտահանձնել ՀՀ տարածք ներխուժած, երեխաների ու նրանց մոր վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողին, ենթարկել պատասխանատվության, փոխանակել Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ։

Մասնակիցների ձեռքին՝ «Հայ գերիների վերադարձը առաջնահերություն», «Հաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետության դերը կանխելն է, ոչ թե արձանագրելը», «Սյունիք–տուր ադրբեջանցիների համար, հովանավոր՝ ԱԱԾ» գրությամբ պաստառներ կային:

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը հայտարարեց, որ մեծ ամոթով են այսօր այստեղ կանգնած, քանի որ կանգնած են ԱԱԾ շենքի դիմաց, որ պահանջեն՝ մեր սահմանը խախտած ադրբեջանցուն, որն իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չարտահանձնեն Ադրբեջանին․ «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ մոր վրա, և հնարավոր է արտահանձվի՝ որպես բարի կամքի դրսևորում, ինչպես տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջը հետևյալն է՝ նա իրավունք չունի հանձնվել թշնամուն, միակ նախապայմանը նրա՝ Ադրբեջանին հանձնվելու փոխանակումն է մեր որևէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ պայման մեզ համար անընդունելի է»։

Անդրադառնալով Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանն ասաց․ «Խոսքս ուղղում եմ Հաջիևին․ եթե դուք հայ ժողովրդի հետ խաղաղություն կնքելու քայլեր եք անում, ապա բաց թողեք հայ գերիներին։ Հայ երիտասարդությունը դա կընկալի խաղաղություն կնքելու լավագույն փաստացի ապացույցը։ Հակառակ պարագայում ձեր բոլոր թեզերը պարզապես կեղծ են»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նրան, որ հնարավոր է Սյունիքի Շաքի գյուղում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնեն Ադրբեջանին՝ ասաց. «Ուզում հիշեցնել ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին և իր նմաններին. սրա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ իշխանության վրա։ Իշխանությունների թողտվության պարագայում է, որ նման բաներ լինում են, և անհետևանք լինելու պատճառով այս ամեն ինչը կրկնվում է։ Ցավոք սրտի, այս երևույթները շարունակական են լինելու, որովհետև մեղավորները չեն պատժվում, Հայաստանն էլ այնպես է գործում, կարծես որևէ մի բան չի կատարվել»։

Դանիելյանի խոսքով՝ տեղի ունեցածը պետք է նախ ուսումնասիրվի և գնահատական ստանա Հայաստանի Հանրապետությունում, իսկ հետագա բանակցությունների ընթացքում պետք է հաշվի առնվի նաև տուժած ընտանիքի դիրքորոշումը։

«Նա նախ պիտի դատապարտվի Հայաստանում։ Մեր հասարակությունը տեղի ունեցածի մանրամասներից տեղյակ չի։ Գործը ծածկադմփոց է արվում։ Բավարար, հանրային հնչողություն ունեցող գործերը հանրային իրազեկում չեն ստանում»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով Հայաստանի անվտանգության խնդիրների և արտաքին աջակցության վերաբերյալ խնդիրների մասին Դանիելյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային հարցերը չի կարող ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն լուծել։

«Կան հարցեր, որ մենք պիտի լուծենք։ Ամերիկան չի գալու մեր տեղը մեր հայուհուն պաշտպանի, մեր երեխաներին պաշտպանի։ Այսինքն՝ ո՞վ պետք է գա մեզ, մեր տները պաշտպանի։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ խոր ճգնաժամի մեջ ենք»,- նշեց նա:

ԱԱԾ շենքի դիմաց ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company