ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հայկական շահի շարունակական զիջմամբ

04 Հոկտեմբեր 2026 Օրեր առաջ Սփյուռքի հասցեին տարբեր վիրավորական բառերով արտահայտվող, Սփյուռքը Թուրքիայի և Ադրբեջանի հրահանգով քանդող Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում սեպտեմբերի 23-ին հանդիպել էր «Համահայկական ուսանողական միության» (ASA) մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ: Հիշեցնենք, վերջերս էլ նա Սփյուռքի մասին հայտարարեց՝ «Մենք second hand (օգտագործված) ապրանքների կարիք չունենք»՝ նվաստացնելով տասնամյակներ շարունակ հայկական Սփյուռքի հայրենանվեր գործունեությունն ու ահռելի ներդրումները: Այդ հանդիպումը, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք, կազմակերպության ներսում մեծ պառակտումների պատճառ էր դարձել:

Հարութ Սասունյանն այդ կապակցությամբ գրել էր. «դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։ Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։

Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ …Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ …Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։ Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը»,- գրել էր Սասունյանը։

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանը:

Կարեն Ջինբաշյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Մեր ազգը միասնական պահող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն են ուզում թուրքերը պառակտել, որ ազգը տկարանա: Փորձում են Սփյուռք ներթափանցել, հեղինակազրկել, բայց ամեն բան անում ենք, որ դա տեղի ունենա:

-Փաշինյանի վարչակազմն ամեն ինչ արել էր, որ Նյու Յորքում հայ ուսանողների հետ հանդիպումն անցնի փակ ֆորմատով և բոլորի համար:
Ովքեր կարող էր անհարմար հարցեր տալ Փաշինյանին, չէին հրավիրվել: Հրավիրվել էին միայն Փաշինյանի համակիրները: Կրթական հաստատությունը վերածել էին քաղաքականի: Իրենց քիչ էր թվացել Հայաստանում պառակտում մտցնելը, հիմա անցել են Սփյուռքին:

-Սա միակ դեպքը չէ: Ամիսներ առաջ ԱՄՆ-ում ՀՀ նախորդ դեսպան Լիլիթ Մակունցն ու Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկան Կալիֆորնիա, կրկին փակ հանդիպում ունեցան, լուսանկարներ արեցին, հրապարակեցին ու գնացին: Անիմաստ բեմականացում է, թատրոնի պես խաղում ու գնում են: Մենք՝ իբրև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ մտահոգ սփյուռքահայեր, Հայաստանի իշխանությունների այս խաղերի մեջ չենք մտնելու, ավելի գործնական քայլեր պետք է անենք և անում ենք, դրա համար են մեզ թիրախավորում:

-Սփյուռքահայությունը դեմ չէ Հայաստանի՝ երկարատև խաղաղության ձգտմանը, բայց դա չպետք է լինի հայկական շահի շարունակական զիջմամբ: Հայաստանի Հանրապետությունը չպետք է զիջի տարածքներ, որ ադրբեջանցիները ռազմական բազաներ տեղակայեն մեր տարածքում, չպետք է զիջենք մեր ինքնիշխանությունը և պետք է առաջ մղենք Բաքվի բանտում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջը: Հայ դատի հանձնախումբը հենց այս հարցերն է առաջ մղում իր պայքարում: Սփյուռքահայ երիտասարդներն ուսյալ, բարձրագույն համալսարաններ ավարտած տղաներ ու աղջիկներ են և հասկանում են, որ սա արժանապատիվ խաղաղություն չէ:

-Քանի որ օտարության մեջ ենք ապրում, մեր ազգային պատկանելությունն ավելի ցցուն պետք է արտահայտվի, որ պայքարենք ձուլման դեմ:

– Մենք ակնթարթորեն ենք զգում, երբ մեր ինքնության դեմ քայլեր են կատարվում: Հիմա էլ ունենք գիտակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն ու մնացած բոլոր արկածախնդրությունները համաթուրքական պահանջ են:

-Փոքր-ինչ հուսահատված ենք, որովհետև մեր դասական մեթոդներն ու քայլերն այլևս այդքան ազդեցիկ չեն, բայց փոխարենը՝ մենք նոր եղանակներ ենք գտնում երիտասարդությանն ազգապահպանության գործին ներգրավելու համար: Շատերը, երբ առաջին անգամ են մասնակցում հայապահպանական միջոցառումներին, զորաշարժերին, հետո խոստովանում են, որ հայի արյունն այլ կերպ են զգում այդ պահից ի վեր, ավելի շատ են ազգայինը գնահատում:

-Երիտասարդական ներուժը սոցիալական ցանցերում անսահման է, և մենք պետք է կարողանանք այդ ներուժը ճիշտ ուղղորդել: Պատրաստում ենք կադրեր, որ գալիք սերունդը կարողանա Հայ դատն առաջ տանել, հայկական ազգային շահերն առաջ մղել: Նաև մեծ միջոցներ ենք ներդնում, որ հայ երիտասարդները Կոնգրեսում աշխատանք ունենան ու կարողանան մեր առաջնահերթություններն առաջ տանել:

-Թուրքական ու ադրբեջանական լոբբիները մշտական աշխատանք են տանում մեր աշխատանքները կազմաքանդելու համար: Փափուկ ուժ են գործադրում, աշխատում են կոնգրեսականների ու մեդիայի հետ, փորձում են հակահայ ու պրոադրբեջանական աջակցություն ստանալ նրանցից: Մենք սովոր ենք, որ մեր ցանկացած գործ հակազդեցության է արժանանալու, բայց հավատում ենք, որ մեր ճանապարհը շիտակ է:

-Հայ Առաքելական եկեղեցին Ցեղասպանությունից հետո եղել է այն կառույցը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը կարողացել է մնալ հայ: Եվ հենց այդ պատճառով է, որ թե՛ թուրքական իշխանությունները, թե՛ մեր իշխանությունը հարձակում են սկսել Եկեղեցու դեմ, փորձում են նրա այդ առաքելությունը վերցնել Եկեղեցու ձեռքից: Մենք հասկանում ենք, որ սա միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը չէ, մենք փորձում ենք օտարներին բացատրել, որ սա ավելի հեռուն գնացող ու վտանգավոր նպատակներ է հետապնդում, քան առաջին հայացքից կարող է թվալ:

-Մեր խնդիրը զուտ Սփյուռքի կամ համահայկական խնդիրներ չեն. գերիների, Արցախի հարցերը մարդու իրավունքների հարցեր են, որոնք համամարդկային են:

-Մենք թշնամական կեցվածք չունենք ոչ մեկի և ոչ մի կառույցի նկատմամբ, միշտ պատրաստ ենք համագործակցել, եթե նրանք հայկական շահին դեմ չեն աշխատում: Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց ով մեզ հետ է, թող լինի, ով մեր դեմ է, թող մեր դեմ լինի: Մենք մեր առաքելությունից չենք նահանջելու:

Մանրամասները՝ տեսանյութում.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company