ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կրթությունից միշտ ենք խոսելու

13 Փետրվար 2019 Մենք խոսել ենք և միշտ ենք խոսելու կրթությունից, որովհետև ասելիք ունենք, որովհետև պատմականորեն, մեր գաղափարախոսական ակունքներում, կարևորել ենք կրթությունը, այն դիտել ենք որպես ազգ, ինքնություն, պետություն կերտելու կարևոր հենասյուն։ Եվ այդ հանձնառությամբ էլ շարունակելու ենք, անկախ այն հանգամանքից՝ իշխանության մեջ ենք, թե՝ ոչ։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դաշնակցական նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ երկար տարիներ դաշնակցական գործչի կողմից ղեկավարված կրթության ոլորտում «քարուքանդ վիճակ է»։

«Հիմա փորձեմ, իհարկե ոչ ամբողջական, հիշել այն ծրագրերը, որ իրականացվել են դաշնակցությունը ներկայացնող նախարարի օրոք։

Իսկապես, հենց մեզ է բաժին ընկել նախարարությունը շատ դժվար ժամանակներում ստանձնելը, 1998-ին, երբ պատերազմի, շրջափակման և սոցիալ-տնտեսական ծանր քաղաքականության համատեքստում կրթության ոլորտը առաջնահերթություն չէր։

Այդ շրջանում էր, որ կրթությունը դարձավ կառավարության գերակա ոլորտներից մեկը։ Ուսուցչի աշխատավարձը 30 դոլարի շրջանակում էր, մեր նախարարի օրոք դարձավ 90 000 դրամ։ Մեկնարկեց համաշխարհային բանկի կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ուղղվեց հանրակրթության բարեփոխումներին, մեկնարկեց դասագրքերի պատրաստման ծրագիրը։ Առաջին անգամ անկախ Հայաստանում ունեցանք կրթության ոլորտը կարգավորող և մինչև օրս գործող օրենք՝ Կրթության մասին ՀՀ օրենքը։

Ստեղծվեց Դասագրքերի շրջանառու հիմնադրամը, ներդրվեց «Ուսուցիչ» ծրագիրը, Ներառական կրթության համակարգը, մշակվեցին Փոքրաթիվ դպրոցների կառավարման և ֆինանսավորման կարգերը։

«Համալիր դպրոցաշինության» խիստ կարևոր ծրագրի մեկնարկը տրվեց։ Անչափ կարևորում եմ հանգամանքը, որ դպրոցական ծրագրերում ուժեղացվեց Հայագիտական առարկաների ուղղությունը, ազգային, հայրենասիրական դաստիարակությունը, այդ թվում՝ Հայոց եկեղեցու պատմությունը կամ Հայ դատի կամընտրական դասագիրքը։ Շախմատն իբրև առարկա ներառելը, դպրոցների հանակարգչայնացումը, Գերազանցության կենտրոնների հիամնադրումը, Սփյուռքի կրթական հաստատությունների և կառույցների հետ աշխատանքի մեկնարկը, սփյուռքի համար դասագրքերի պատրաստումը, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը», – թվարկեց մեր զրուցակիցը։

Լիլիթ Գալստյանը նաև հիշեցրեց, որ այդ տարիներին, մեր շատ դպրոցականներ միջազգային օլիմպիադաներից վերադարձել են մեդալներով և պարգևներով, ինչը նույնպես ցուցիչ է։

Նախկին պատգամավորի խոսքով՝ սրանք թռուցիկ, մակերեսային թվարկումներ են, մերկապարանոց հայտարարությանն արագ անդրադարձ, և ինքը հեռու է մտածումից, թե ոլորտում ամեն ինչ կատարյալ է կամ անելիք չկա։

«Կրթությունը, հատկապես, հարատև բարեփոխվող, ժամանակին շարունակ համահունչ լինելու հանձնառությամբ ոլորտ է։ Ինչ վերաբերում է ներկա գնահատականին, 9 ամիսը կրթության կամ գիտության համար կարճ ժամանակահատված է արդյունքի վրա հիմնված գնահատական տալու համար։ Հստակ է՝ կրճատվելու է գիտության ֆինանսավորումը, ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանալու, իսկ կառավարության ծրագրում ոլորտային չափելի ցուցիչներ գրեթե չկան։ Իսկ ոլորտին հաջողություն եմ մաղթում, շահառուն բոլորս ենք», – ամփոփեց մեր զրուցակիցը։

Հեղինակ՝ Անի Ղազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը եւ Հայ կաթողիկէ Պէյրութի պատ

08 Մայիս 2026
Ազգային սկզբունքային հարցերու գծով սփի

Տրուած ըլլալով, որ հարցազրոյցը կը զուգադիպէր Լիբանանի մամլոյ եւ մտաւորականներո

08 Մայիս 2026
Ակնարկ. Մրցահարթակի Չվերածուելու Համար

Վարագոյրը իջած է արդէն Երեւանի մէջ Եւրոպական Միութեան գագաթնաժողովներու եւ

08 Մայիս 2026
Նախաձեռնողականություն եւ կամք․ այն ամե

-Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմուները ՄԻՊ Ա․ Մանասյանի դաշտում են,

07 Մայիս 2026
Մաքրոնի Մաքառումները

«Ոչ ոք կրնայ բոլորին անունով ինքնագլուխ գործել, եւ ոչ ոք կրնայ ընդունիլ կանոնն

07 Մայիս 2026
Գոյժ

Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը` վաստակաւոր ըն

07 Մայիս 2026
Խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայ

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապե

06 Մայիս 2026
Չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբո

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը

06 Մայիս 2026
Այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ միջնորդելու մեղադրական ակտի և

06 Մայիս 2026
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայա

06 Մայիս 2026
Ճիշտ չենք համարում, ընտրություններից

Մենք Ֆրանսիայում աշխատանքներ ենք տարել, քաջալերել ենք Ֆրանսիայի բոլոր կառավարո

06 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company