ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրոյցներ

Փետրվարյան ապստամբությունը սերունդներին փոխանցեց, որ անկախությունը գերագույն արժեք է

18 Փետրվար 2019 Ի՞նչ ասելիք ունի 1921 թ. Փետրվարյան ապստամբությունն այսօր յուրաքանչյուրիս և, մասնավորապես, ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց, ի՞նչ սխալներից է անհրաժեշտ խուսափել` մեր երկրի խաղաղ և անվտանգ կյանքն ապահովելու համար. Yerkir.am-ի այս և հարակից հարցերին է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը:

- Որո՞նք էին 1921 թ. Հայաստանում տեղի ունեցած Փետրվարյան ապստամբության հիմնական պատճառները:

- Առաջինը պետք է նշել սոցիալ-տնտեսականը: Երբ Հայհեղկոմն եկավ իշխանության, սկսեց կիրառել ռազմական կոմունիզմի և բռնագրավումների քաղաքականություն ամբողջ Հայաստանում: Ցեղասպանությունից և պատերազմներից տուժած բնակչության համար շատ դժվար էր բոլշևիկյան բռնագրավումներին դիմագրավելը և դրանց հետևանքները տանելը: Հայ գյուղացուն վերջին ունեցվածքից զրկելը, բնականաբար, դժգոհությունների տեղիք էր տալիս: Ժողովրդի համբերության բաժակը մի օր պետք է լցվեր, և նա պետք է ընդվզեր:

Ապստամբության պատճառների մեջ առանցքային էր նաև 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի համաձայնագրի կետերը չհարգելը բոլշևիկյան իշխանությունների կողմից: Բոլշևիկները պարտավորվել էին չհալածել ոչ բոլշևիկյան կուսակցությունների ներկայացուցիչներին, պահպանել Հայաստանի անկախությունը, սակայն բոլշևիկները չհարգեցին իրենց խոստումը: Հայհեղկոմն իրականացրեց բռնությունների և ձերբակալությունների քաղաքականություն: Բոլշևիկյան իշխանություններն սկսեցին հալածանքներ նախկին կառավարության ներկայացուցիչների ու հատկապես` մտավորականության հանդեպ: Արդեն դեկտեմբերի 4-ին` Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելուց ընդամենը 2 օր անց, ձերբակալվեցին հայտնի մտավորականներ, իսկ մի քանի օր հետո` նախկին կառավարության անդամներ` Համո Օհանջանյանի գլխավորությամբ:

Դեկտեմբերի կեսերին սկսվեց ձերբակալությունների նոր ալիք: 1921 թ. հունվարի վերջին Հայաստանի բանտերը լցված էին այն անձանցով, որոնք ինչ-որ առումով չէին կիսում խորհրդային իշխանությունների վարած քաղաքականությունը: Փետրվարի սկզբին սկսվել էր նաև ձերբակալված գործիչներին սպանելու գործընթացը: Բանտերում գտնվող ոչ բոլշևիկյան կուսակցությունների ներկայացուցիչների, մտավորականների և քաղաքական գործիչների ճակատագիրը հուզում էր ինչպես ժողովրդին, այնպես էլ դեռևս ազատության մեջ գտնվող դաշնակցականներին:

Փետրվարյան ապստամբության պատճառներից հաջորդը բոլշևիկյան իշխանությունների կողմից հայոց ազգային արժեքների ոտնահարումն էր: Բոլշևիկները հեգնում էին անկախության, Արևմտյան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու գաղափարները, ազգային խորհրդանիշերը` «Մեր հայրենիք»-ը, եռագույնը և Հայաստանի Առաջին հանրապետության զինանշանը: Նույնիսկ խոսք էր գնում ռուսերենը, որպես պետական լեզու, հայերենին փոխարինելու մասին: Սա նույնպես առաջացնում էր ժողովրդի դժգոհությունը:

Ապստամբության պատճառներից էր նաև հայ սպաների նկատմամբ կիրառված տեռորը: 1000-ից ավելի հայ սպաներ, որոնց մեծամասնությունը 1-2 տարի առաջ մարտնչել էր հանուն Հայաստանի անկախության, ձերբակալվեցին և աքսորվեցին Ռուսաստան` նվաստացուցիչ հանգամանքներում:

– Սա ժողովրդական ինքնաբո՞ւխ ապստամբություն էր, թե՞ ՀՅԴ կուսակցության կողմից էր հրահրվել:

– Տարբեր մոտեցումներ կան այս հարցում, բայց գիտական տեսակետն այն է, որ ժողովրդի դժգոհությունները հասունացած էին, և ապստամբությունը պետք է պայթեր, իսկ Դաշնակցությունը պարզապես եկավ ղեկավարելու արդեն ժողովրդի սկսած ինքնաբուխ շարժումը` հստակ գիտակցելով հայության գլխին կախված վտանգը:

Փետրվարի 18-ին ապստամբները մտան Երևան: Սիմոն Վրացյանի գլխավորությամբ հռչակվեց Հայրենիքի փրկության կոմիտեն: Այն հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ, որպես Հայաստանի ժամանակավոր կառավարություն, գործելու էր այնքան ժամանակ, մինչ տեղի կունենային ժողովրդավարական սկզբունքներով համապետական ընտրություններ:

– Ինչո՞ւ հերթն ընտրություններին չհասավ:

– Խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցեց Հայաստանի բոլշևիկներին` վերականգնելու համար իրենց իշխանությունը Երևանում: Ամիսուկես անց բոլշևիկները ռուսական զորքի օգնությամբ մտան Երևան, իսկ ապստամբների մեծ մասն ստիպված եղավ Գառնիի վրայով անցնել Զանգեզուր, ապա` Պարսկաստան:

– Ինչպիսի՞ն էր մեր ժողովրդի վերաբերմունքը Հայրենիքի փրկության կոմիտեի նկատմամբ:

– Դատելով ժամանակի մամուլում առկա տեղեկություններից, ինչպես նաև հուշագիրների` մեզ հասած հաղորդումներից, ժողովուրդն ուրախացել էր բոլշևիկյան իշխանության տապալումով, որովհետև նրանք իրենց կառավարման երկուսուկես ամսվա ընթացքում այնպիսի աղետների առջև էին կանգնեցրել երկրի բնակչությանը, որ այլևս մարդիկ չէին կարող հանդուրժել բոլշևիկների հետագա իշխանությունը: Սրա մասին վկայում են անգամ բոլշևիկյան ղեկավար գործիչների կողմից ակամա արված հայտարարությունները: Մասնավորապես` հիշատակման է արժանի Վ. Ի. Լենինի հայտնի նամակը: Ապրիլի կեսերին նա Կովկասի կոմունիստներին նամակ էր հղել` կոչ անելով մեղմ վերաբերվել բնակչության և հատկապես մտավորականության նկատմամբ, եթե անգամ նրանք եղել են ՀՅԴ անդամներ: Կարելի է ենթադրել, որ Հայհեղկոմի վարած բռնությունների և բռնագրավումների քաղաքականությունն ընկալելի չէր նաև Մոսկվայի համար: Փետրվարյան ապստամբությունից և Լենինի այս նամակից հետո բոլշևիկյան բռնությունները Հայաստանում դադարեցվեցին: Հայհեղկոմի այն կազմը, որ եկել էր իշխանության, հեռացավ Հայաստանից: Մոսկվան էլ գիտակցեց, որ իշխանության եկած` Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն արկածախնդրության էր գնացել, որովհետև Հայաստանում նրանք կիրառել էին այնպիսի քայլեր, որոնք քննություն չէին բռնել Խորհրդային Ռուսաստանում: Հայհեղկոմի անդամները գիտեին, որ ռազմական կոմունիզմն իրեն չէր արդարացրել, բայց խաղաղ ճանապարհով իշխանության եկած Հայհեղկոմն արյուն էր տենչում: Ժամանակակիցները վկայում էին, որ նրանց համար հեղափոխությունը նշանակում էր արյուն և ավերածություններ, որ նրանք տենչում էին քաղաքացիական կռիվների: Այս տրամաբանությունն էր երկիրը հասցրել քաղաքացիական կռիվների և Փետրվարյան ապստամբության:

– Որո՞նք են Փետրվարյան ապստամբության դասերը և այժմեականությունը:

– Գլխավոր դասն այն է, որ ոչ մի իշխանություն իրեն անպատժելի չպետք է համարի: Մյուս դասն անկախության գաղափարն է: Դեկտեմբերի 2-ին Հայհեղկոմը և Խորհրդային Ռուսաստանը հայտարարել էին, որ իրենք երաշխավորելու էին Խորհրդային Հայաստանի անկախությունը, բայց արդեն հաջորդ օրերին պարզ երևաց, որ, ընդհակառակը, նրանք ոտնահարելու էին հայոց երկրի անկախությունը: Հայ ժողովուրդը, զենք բարձրացնելով, ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե խնդիրը վերաբերում է անկախությանը, ինքը կարող է կռվել անգամ հզոր Ռուսաստանի դեմ, որովհետև իրականում Հայաստանի բոլշևիկյան իշխանություններն իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Փետրվարյան ապստամբությունը սերունդներին փոխանցեց, որ անկախությունը գերագույն արժեք է, և այն չպետք է սակարկության դնել:

Փետրվարյան ապստամբության հաջորդ դասը նույնպես արդիական է. պետք է հաշվի առնել քաղաքական տարբեր ուժերի, բնակչության բոլոր խավերի տեսակետները երկրի կառավարման հարցում` անկախ նրանից` կիսո՞ւմ ես, թե՞ չէ նրանց հայացքները: Բոլշևիկների համար մերժելի էին ամբողջ նախկինը և ցանկացած տեսակետ, որը չէր համընկնում իրենցին, նույնիսկ եթե իրենց մերժած տեսակետը կարող էր շատ կարևոր արժեք ունենալ: Նրանք իրենց համարում էին ամենախելացին, և երկրի կառավարման հարցում ուրիշ որևէ տեսակետ կամ կարծիք նրանց համար հետաքրքիր չէր: Եվ դրա հետևանքով պայթեց Փետրվարյան ապստամբությունը: Նման անցանկալի իրադարձություններից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը ևս:

Մ.Հ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company