ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Նախատեսվող փոփոխություններով ապախթանվում են աղքատությունից դուրս գալու ձգտումները

19 Մարտ 2019 Տարբեր հրապարակումներով ներկայացրել ենք ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի սկզբունքային անհամապատասխանությունը սոցիալական ներառական զարգացման հիմնադրույթներին:

Ցավոք պետք է արձանագրենք նաև, որ այս համակարգում նախաձեռնվող փոփոխությունները նորից ունեն պետական բյուջեից այս ուղղությամբ նախատեսվող ծախսերը կրճատելու բնույթ: Իսկ շարունակվող այսպիսի փոփոխություններն էլ ավելի են խթանելու ամեն գնով աղքատության նպաստ ստանալու ձգտումները:

Հիմա առավել մանրամասն՝ անապահովության գնահատման գործող համակարգի և նախատեսվող փոփոխությունների խնդրահարույց բնույթի մասին:

Նախ՝ այս համակարգն ընկած է սոցիալական քաղաքականության հիմքում: Դրա գործադրմամբ շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների պետական բյուջեից տրամադրվում են տարեկան ավելի քան 37 միլիարդ դրամի չափով ընտանեկան և սոցիալական նպաստներ: Եվ այս ծրագիրը սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խոշոր ծրագրերից է: Այս համակարգի միջոցով հաշվարկվող անապահովության գնահատման միավորը հիմք է հանդիսանում նաև անապահով ընտանիքներին տրամադրվող դրամական և այլ օգնությունների ինչպես նաև սոցիալական բազմաթիվ արտոնությունների համար՝ առողջապահության և կրթության ոլորտներում:

Հաջորդը՝ մեր երկրում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգն ունի սուբյեկտիվության անթույլատրելի մեծ աստիճան՝ պահպանվող իր բոլոր ռիսկերով ու հասցեականության ցածր մակարդակով:

Մի կողմից, անապահովության գնահատման հիմքում ընկած են այնպիսի բնութագրիչներ, որոնք ուղղակի կապ չունեն ընտանիքների իրական եկամուտների հետ, այդ թվում.

-ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
-ընտանիքի անաշխատունակ անդամների և երեխաների թիվը,
-բնակավայրը և բնակարանային պայմանները,
-անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,
-անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը,
-ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի քանակը:

Այս բնութագրիչներն էլ ունեն թվային կամայական արժեքներ: Եվ դրանց թվային արժեքները պարբերաբար փոփոխելով՝ յուրաքանչյուր տարի նպաստառու ընտանիքների թիվը և պետական բյուջեից վճարման ենթակա միջոցների չափերը համապատասխանեցվում են տվյալ տարվա պետական բյուջով արդեն իսկ հաստատված համապատասխան ցուցանիշներին: Այստեղ էլ անշեղորեն գործում է այն կուռ մոտեցումը, որ պետական բյուջեի հաշվին լրացուցիչ ծախսեր չառաջանան: Եվ եթե միայն թվային արժեքները փոփոխելով էլ հնարավոր չի լինում ապահովել այդ նպատակը, ապա ավելացվում են նոր բնութագրիչներ:

Մյուս կողմից, անապահովությունը գնահատվում է նաև այնպիսի բնութագրիչներով, որոնք ուղղակի ապախթանում են աղքատ ընտանիքների «նպաստից դեպի աշխատանքով և ինքնազբաղվածությամբ կայուն եկամուտ» ձգտումները, ասենք օրինակ՝

-եթե աղքատ ընտանիքի որևէ անդամ փորձի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությմաբ, ապա նրա ընտանիքն անմիջապես զրկվում է նպաստից՝ անկախ այդ գործունեության հետագա արդյունքներից,

-եթե աղքատ ընտանիքի որևէ անդամ փորձի որևէ անգամ զբաղվել ապրանքի (այդ թվում՝ իր արտադրած) արտահանմամբ կամ որևէ նպատակով ապրանք ներմուծի, ապա նրա ընտանիքն, այդ հիմքով, զրկվում է նպաստից՝ անկախ այդ գործունեության բնույթից, ծավալից, հետագայում շարունակելու հնարավորությունից:

Հատկանշական է նաև, որ անապահովության գնահատման գործող համակարգում կիրառվող միակ ուղղակի բնութագրիչը՝ ընտանիքի համախառն եկամտի չափը, ունի ընդամենը ճշգրտող ազդեցություն: Ավելին՝ օրինական աշխատանքով սեփական եկամուտներն ավելացնելու տեսանկյունից այս բնութագրիչի ազդեցությունը ևս ապախթանող է: Մասնավորապես, եթե օրինակ չորս անդամից բաղկացած՝ միջին վիճակագրական ընտանիքի անդամներից մեկը աշխատի նվազագույն ամսական աշխատավարձից (55 հազար դրամ) ավելի բարձր աշխատավարձով, ապա այդ ավել մասին համարժեք նվազում է ընտանիքի անապահովության ընդհանուր միավորը, հետևաբար նաև՝ նպաստ ստանալու հնարավորությունը: Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը նույնիսկ չի գերազանցում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական բյուջեի չափը, իսկ մեր երկրում աշխատողների շուրջ քառորդ մասն աղքատ է:

Անապահովության գնահատման գործող համակարգի սուբյեկտիվության բարձ աստիճանն ու առկա կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են նաև հետևյալով՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ այդ ընտանիքը կարող է զրկվել նպաստից՝ անկախ վերը բերված բնութագրիչներից և դրանց համար նախատեսված թվային արժեքներից: Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ լիարժեք մեթոդաբանություն և վերահսկողական գործիքակազմ, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը գրեթե հավասար է նվազագույն ամսական աշխատավարձի չափին:

Անապահովության գործող համակարգի հիմնախնդիրների ամփոփ նկարագրությունը հնարավորություն է տալիս նաև անրադառնալ նախատեսվող փոփոխությանը, որն էլ ավելի է խորացնելու այս համակարգում առկա խնդիրները:

Մասնավորապես, նախատեսվում է ևս մեկ-երկուսով ավելացնել անուղղակի բնութագրիչների ցանկը: Պատասխանատուների կողմից հնչեցված տեսակետներից արդեն իսկ պարզ է, որ դրանք լինելու են.

-ընտանիքի անդամների վարկ ունենալու հանգամանքը և այն մարելու հնարավորությունը,
-բանկային ավանդ ունենալու հանգամանքը:

Փաստորեն, նախատեսվում է նպաստից զրկել նաև այն ընտանիքներին, որոնք ունեն որոշակի գումարից ավելի վարկ և կարողանում են այս կամ այն չափով կատարել իրենց վարկային պարտավորությունները, կամ ունեն բանկային ավանդ և ցանկանում են որոշակի գումար կուտակել՝ իրենց սոցիալական խնդիրները թեթևացնելու կամ հետագայում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

Նախ արձանագրենք, որ վարկային բեռի տակ հայտնվելն ու ինչ-որ չափով դրա սպասարկման ծախսերը հոգալը վկայում է, որ անապահով այդ ընտանիքի համար հիմնականում ավելացել են աղքատություն ծնող պատճառները, այլ ոչ թե այն մասին, որ այդ ընտանիքն այլևս դարձել է բարեկեցիկ:
Իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտները, այդ թվում՝ բանկային ավանդներից ստացվող, արդեն իսկ հաշվի են առնվում անապահովության գնահատման գործող համակարգում: Եվ ավանդ ներդնելու միջոցով որոշակի կայուն եկամուտ ունենալու ձգտման համար անապահով ընտանիքին «լրացուցիչ պատժելը» և նպաստից զրկելը հակասում է սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին:

Ամփոփելով՝ անապահովության գործող համակարգը պետք է արմատապես փոխվի: Դրա հիմքում անհրաժեշտ է դնել ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը հետևյալ ընդհանրական մեխանիզմով՝ պետք է լիարժեք հաշվարկվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկնող իրական միջին եկամտի և կենսապահովման նվազագույն բյուջեի բացասական տարբերությունը, որն էլ կհանդիսանա նպաստի իրավունքը և չափը որոշող հիմնական բնութագրիչ: Եվ այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:

Իսկ գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու առկա խնդիրները:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company