ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կառավարությունը վերադառնում է նախկին կարգավորումներին

29 Մարտ 2019 Կառավարության նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացմամբ այսօր` մարտի 29-ին, քննարկվեց և հաստատվեց որոշման մի նախագիծ: Կառավարությունը, վերադառնալով նախկին կարգավորմանը, հնարավորություն տվեց, առնվազն մինչև տարվա վերջ, շարունակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ երեք ծրագրերի իրականացումը:

Խոսքը վերաբերում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության» և «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման» ծրագրերին:

Մինչև 2019 թվականն այս ծրագրերը իրականացվել են ոլորտում առաջատարներ համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Հիմք ընդունելով օբյեկտիվ այն հանգամանքը, որ այս ծրագրերը բացառիկ են և դրանք կարող են իրականացվել միայն կոնկրետ կազմակերպությունների միջոցով` մինչև 2019 թվականը կառավարությունն այդ կազմակերպություններին տրամադրել է ուղղակի դրամաշնորհ՝ որպես ծրագրերի մասնակի ֆինանսավորում: Ի դեպ, պետական բյուջեից բացի ծրագրերն ունեն նաև համաֆինանսավորում:

2019 թվականից այս ծրագրերի ֆիանսավորման ձևը ևս փոխվել է և ընդհանուր հիմունքներով դարձել է մրցույթի ընթացակարգով:

Փաստորեն, այս դեպքում ևս, անտեսվել են ծրագրերի բովանդակային առանձնահատկությունները և բացառիկությունը: Որպես արդեն իսկ ձևավորված բացասական գործելակերպ՝ այս դեպքում ևս որոշիչ է դարձել մրցութային հիմքով ֆինանսավորում ապահովելու համընդհանուր ձգտումը:

Արդյունքում, տեխնոլոգիաների ոլորտում կառավարության ռազմավարական նպատակադրումներից բխող այս ծրագրերը գտվում էին փաստացի դադարեցման խնդրի առաջ: Սա անխուսափելիորեն հանգեցնելու էր նաև ոլորտի զարգացման համար շահագրգիռ կողմերի հետ պետության արդյունավետ համագործակցության ապախթանման առարկայական ռիսկերի:
Բարեբախտաբար, երեք ամիս ուշացումով, հաղթեց քաղաքականության բովանդակային պատասխանատու գերատեսչության դիրքորոշումը: Եվ այս անգամ ևս կառավարությունն ուղղեց բյուջետավորման գործընթացում իր թույլ տված բացթողումն ու վերադարձավ ֆինանսավորման նախկին ձևին, որը նմանատիպ դեպքերում հնարավոր և միակ արդյունավետ ձևն է:
Ընդ որում՝ բացառիկ բնույթ ունեցող ծրագրերի իրականացման համար իրականացնող կազմակերպություններին պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորումը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջն է, որն առնվազն երեք ամիս ուշացումով կատարվեց կառավարության կողմից:
Արդյունքում, վերջապես վերացվեցին արհեստական խոչընդոտները՝ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար:

Սակայն շարունակում է առնվազն զարմանալի մնալ այն, որ պատկան մարմինների կողմից, տևական ժամանակ կազմակերպված տարբեր քննարկումների արդյունքում հնարավոր չի լինում պարզել պետական ֆինանսավորմամբ իրականացվող առանձին մի շարք ծրագրերի բացառիկ բնույթը, որն, ի դեպ, շատ դեպքերում, նույնիսկ ակնհայտ է: Ի սկզբանե հաշվի չեն առնվում այդ ծրագրերի համար պատասխանատու պետական մարմինների կողմից հստակ ներկայացվող դիրքորոշումները: Եվ ֆինանսավորման մեխանիզմին առնչվող ինչ-որ տեխնիկական խնդիրներ հարուցելու արդյունքում՝ ձախողման եզրին են հասցվում տարբեր ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:

Պարզ չէ նաև, թե նման խնդիրներ ունեցող քանի՞ ծրագրեր դեռ կան, որոնք, հուսանք, առաջիկայում կստանան իրենց լուծումները՝ կվերադարձվեն իրենց ֆինանսավորման նախկին ձևին և չեն դադարեցվի:

Նմանատիպ ծրագրերից մեկի մասին էլ կառավարությունը որոշում կայացրեց նախորդ նիստում: Այս ծրագրի բացառիկ նշանակությանը և ձախողման իրական ռիսկերին ու հետևանքներին վերջին օրերին մանրամասն անրադարձել ենք:

Խոսքը վերաբերում է մինչև 2019 թվականը պետական-մասնավոր գործընկերությամբ արդյունավետ իրականացվող «Արմաթ» լաբորատորիաներին, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Այս լաբորատորիաների թիվը ներկայումս 260 է՝ վերապատրաստված շուրջ 300 խմբավարներով, ուր հաճախում և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքներ ու հմտություններ են ստանում շուրջ 6500 աշակերտներ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company