ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անցումային արդարադատության էությունը

24 Մայիս 2019 Անցումային արդարադատութեան գաղափարին առաջին պաշտօնական փորձագետինը յետ-պատերազմեան Նիւրէմպէրկի դատավարութիւններն էին։ Նացիզմի կրունկներուն տակ հեծող Գերմանիան, որ բոլորովին փուլ եկած էր թէ՛որպէս պետութիւն և թէ՛որպէս հասարակութիւն, պէտք էր անպայման վերականգնէր և զայն վերակերտելու մեծ գործը կը պահանջէր անցման շրջանի մէկ նոր կարգավիճակ և գործերու ընթացաւորում։ Դաշնակից ուժերը կրցան ստեղծել այդ միջանկեալ գործընթացը և Գերմանիան առաջնորդել դէպի ազատութիւն և կայունութիւն։

Այսօր, ՀՀ Վարչապետն ու իր համախոհները յաճախ կը գործածեն «անցումային արդարադատութիւն» բառակապակցութիւնը վաւերականութիւն տալ փորձելով իշխանութեան առած քայլերուն և անշուշտ նմանօրինակ քարոզչութեամբ ոչ միայն մեր երկրի հասարակութիւնն է, որ կ՚ապակողմնորոշուի և կը տուժէ, այլև կ՚աղաւաղուի անցումային արդարադատութեան ողջ գաղափարը հասարակութեան աչքին։ Պետութեան գլուխ գալէ ետք, ներկայ իշխանութիւնը դիմած է շարք մը դատական հետապնդումներու անցեալին գործուած ապօրինութիւնները արդարադատութեան ատեանին բերելու նպատակով։ Այդ մէկը, յստակօրէն, գործադիր իշխանութեան իրաւասութիւններու ծիրին մէջ կ՚իյնայ (որպէս դատախազ կողմի) և սակայն հոն պէտք է կանգ առնէ գործադիր իշխանութեան նախաձեռնութիւնը։ Այդ կէտէն անդին, դատական իշխանութեան իրաւասութիւններու ոլորտն է, որուն անկախութիւնը պէտք է պահպանուի ամէն գնով, եթէ երկիրը պիտի գործէ ժողովրդավարութեան տարրական կանոններուն համապատասխան։

Բայց այսօր փաստ է, որ Պր. Վարչապետն ու իր համախոհները հրապարակ կ՚իջնեն անցումային արդարադատութեան սխալ հասկցուած լոզունգներու հռետորաբանութեամբ։ Անցումային արդարադատութիւնը կ՚ենթադրէ պետական մեքենայի ամբողջական փլուզում և սահմանադրական գործընթացի բացարձակ բացակայութիւն։ Մինչդեռ մենք ունինք գործող պետականութիւն և գործող սահմանադրութիւն, որուն իր անվերապահ հաւատարմութիւնը յայտնած է Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը։ Գործադիր իշխանութիւնը այսօր պարտաւորութեան տակն է ՀՀ Սահմանադրութեան ամբողջական պաշտպանութիւնը ստանձնելու։ Հասկնալի է, որ գործադիր իշխանութիւնը դժգոհ ըլլայ դատական համակարգի ներկայ որակէն և փափաքի զայն բարեփոխուած տեսնել։ Բայց այդ հարցը կրնայ հանգուցալուծուիլ միայն ՀՀ Սահմանադրութեան ճշտած գործընթացով գործի լծելով Բարձրագոյն Դատական Խորհուրդի մեքանիզմները։

Դիմել խուժանի օգնութեան և պաշարել դատարանները, յարձակում գործել դատաւորներուն վրայ, զանոնք առնել բարոյական ճնշման տակ և այս ամբողջ ոտնձգութիւնը ծանուցել որպէս «ժողովուրդի կամք», սա այլ բան չէ եթէ ոչ գործադիր իշխանութեան իրաւունքներու բացայայտ չարաշահումը և – ցաւ ի սի՛րտ – գործադիր իշխանութեան ողբալի սնանկութիւնը։ Յամենայն դէպս ասիկա ամէն ինչ է բացի անցումային արդարադատութիւն ըլլալէ։ Անցումային արդարադատութեան բարոյական խարիսխը ազգային գերագոյն շահէն բխող յարացոյցի հիմնական փոփոխութիւնն է։ Սոսկ իշխանափոխութեան հողին վրայ գործող իշխանութիւնը բարոյական իրաւունքը չունի անցումային արդարադատութեան ձեռնարկելու։

ՀՀ դատաիրաւական համակարգը կարիքը ունի վերափոխման և ան պէտք է փոխուի ներքին կարգով Բարձրագոյն Դատական Խորհուրդի, ՀՀ Նախագահի, ՀՀ Սահմանադրական Դատարանի, ՀՀ Ազգային Ժողովի և գործադիր իշխանութեան սերտ համագործակցութեամբ, իրաւական դաշտի սպառիչ քննութեամբ և հանրային մտածողութեան շարունակական աւանդներով։ Հայաստանի Հանրապետութեան կեանքին մէջ անցումային արդարադատութիւնը տեղ չունի։ Վերոյիշեալ փոփոխութիւններուն համար արտա-օրինական գործիքակազմ ստեղծելու երբեք կարիքը չկայ։ Ընդհակառակն անցումային արդարադատութեան անտեղի և անհարկի կիրարկումով դատա-իրաւական համակարգը կ՚ենթարկուի անխուսափելի քաղաքականացման և մենք կ՚ունենանք անանցանելի քաոս։ Ես կը մաղթեմ, որ այսօրուան քննարկումները ի վերջոյ առաջնորդեն օրինական գործիքակազմի միակ ապահով և ընդունելի ընտրանքին։

Կարօ Արմենեան
Մայիս 24, 2019 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company