ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Աշխատանքային օրենսգիրքը բարելավելու փոխարեն՝ ավելացնում են նոր խնդիրներ

09 Հոկտեմբեր 2019 Ազգային ժողովն օրերս ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (հղումը՝ www.parliament.am, 2019թ. հոկտեմբերի 1-ին գումարված նիստերի օրակարգի 3-րդ հարց)։ Ի դեպ, այս նախագծի հիմնավորմանը համարժեք կարգավորումները մաս էին կազմում մինչև իշխանափոխությունը շրջանառված օրենսդրական մեկ այլ նախագծի, որն իշխանափոխությունից հետո, անհասկանալի պատճառով հանվեց շրջանառությունից: Սա արդեն երկրորդ նախագիծն է, որը շրջանառությունից հանված նախագծից կտոր-կտոր ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ: Իհարկե լավ է, որ իրավակիրառական պրակտիկայում հրատապ անհրաժեշտություն ունեցող և արդեն մեկուկես տարի շրջանառությունից հանված օրենսդրական կարգավորումների գոնե մի փոքր մասը բերվում է օրակարգ:

Ցավոք, այս լավատեսությունը տեղին է միայն առաջին հայացքից: Իսկ փաստն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկով կատարված փոփոխության բովանդակությունը բացառապես կապ չունի այդ փոփոխության հիմնավորման մեջ բերված նպատակի հետ:

Ընդունված նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի պահպանման, գործատուների կողմից պայմանագրի ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները բացառելու համար են առաջարկվում օրենսդրական այս փոփոխությունները:

Ինչ խոսք՝ հնչեցվող նպատակն իրացման օբյեկտիվ անհրաժեշտություն ունի:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված չեն քանակական սահմանափակումներ նույն աշխատողի հետ նույն գործատուի կողմից ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու համար: Ստացվում է, որ գործատուն նույն աշխատողի հետ կարող է առանց սահմանափակման կնքել աշխատանքային պայմանագիր՝ ասենք օրինակ մեկ տարով, որից հետո այն լուծել՝ ժամկետը լրանալու հիմքով և հաջորդ օրը նորից կնքել նույն պայմանագիրը այդ նույն աշխատողի հետ: Այսպիսով՝ աշխատողը մշտական կախվածության մեջ է պահվում գործատուի կողմից: Սա հակասում է օրենսգրքի 3-րդ հոդվածով ամրագրված աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին: Գործնականում այս կարգավորումները հատկապես լայն կիրառություն ունեն դասախոսների, ուսուցիչների, բուժաշխատողների համար:

Կարգավորման այս խնդիրն այդպես էլ չի լուծվում այս նպատակի ներքո օրերս ընդունված նախագծով: Որպես այս խնդրի իրական լուծում՝ դեռևս ամիսներ առաջ առաջարկել ենք միջազգային դրական փորձից բխող հետևյալ կարգավորումը. «եթե գորածատուն նույն աշխատողի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգում է մեկից ավելի անգամ կամ նույն աշխատողի հետ առանց ընդհատումների, մեկից ավելի անգամ կնքում է որոշակի ժամկետով պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»:

Ի դեպ, այս և աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված այլ առաջարկների փաթեթը (հղումը՝ www.arfd.am ներկայացվել է հանրային քննարկման ընթացիկ տարվա հուլիսին: Առկա խնդիրներն էլ բարձրաձայնում ենք պարբերաբար:

Իսկ օրերս ընդունված նախագծով աշխատանքային օրենսգիրքը լրացվեց հետևյալ խնդրահարույց կարգավորմամբ: Սահմանափակվում է նույն գործատուի և նույն աշխատողի միջև ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման կամ դրա լուծումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում ժամկետային աշխատանքային նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը: Նշված դեպքերում ժամկետային աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սակայն նախագիծը նախատեսում է նաև, որ այս սահմանափակումը չի տարածվում աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:

Խնդիրն այն է, որ այս դեպքերից դուրս չկա որևէ իրավաչափ հնարավորություն՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Օրենսգրքի 94-րդ հոդվածով հստակ սահմանված է՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Փաստորեն, նախագծի ընդունմամբ նախատեսված սահմանափակումը վերաբերում է ժամկետային աշխատանքային պայմանագրերին, սակայն չի կարող տարածվել դրանց վրա: Այսինքն, կատարված փոփոխությունը ոչինչ չկարգավորելով՝ իրավակիրառական պրակտիկայում լայն դուռ է բացում անորոշության (տարընկալումների ու տարաբնույթ մեկնաբանությունների) համար, որն էլ ինքնաբերաբար կդառնա աշխատանքային վեճերի առաջացման նոր աղբյուր։

Ամփոփելով՝ աշխատանքային օրենսդրության մեջ շարունակում են չլուծված մնալ առարկայական մի շարք խնդիրներ, իսկ նմանատիպ «լուծումներով» էլ այդ խնդիրներն իրականում ավելանում են: Բնականաբար, այս պարագայում օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company