ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հասարակությունը օրենքի այս նախագիծը չէր կարող դրական ընդունել

12 Դեկտեմբեր 2019 Ազգային ժողովում վերջին օրերին քննարկվում էր երթևեկության ոլորտի բարեփոխումներն ու դրան առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին փաթեթը: ԱԺ կողմից ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծում և կից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում երկրորդ ընթերցումից առաջ ավելացվել էր դրույթ, որով քաղաքացիները Ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումները Վարչական դատարանում բողոքարկելու համար պարտավորվելու են վճարել 4000 դրամ պետական տուրք: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման դնելու ժամանակ այս դրույթը չի եղել, ու, ըստ ընդդիմադիր որոշ պատգամավորների, երկրորդ ընթերցումից առաջ շտապ բերվել է ու այնպես է արվել, որ այդ մասին չբարձրաձայնվի:

«Նախկինում այդ տուրքը չկար: Միայն պարտված վեճերի դեպքում էր, որ քաղաքացին պարտավոր էր այդ գումարը վճարել: Նման տուրքեր նախատեսված են նաև Վերաքննիչ դատարանում՝ 10.000 դրամ, և Վճռաբեկում՝ 20.000 դրամ: Այսինքն, եթե բոլորն իրար գումարենք, կստացվի՝ 34.000 դրամ պետական տուրք պետք է վճարես, որպեսզի քո ճանապարհային ոստիկանության ակտը բողոքարկես դատական կարգով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը:



Թե ինչո՞ւ է օրենքի նախագծում երկրորդ ընթերցումից առաջ այս դրույթը ծածուկ տեղ գտել՝ Պարսյանը մեկ պատասխան ունի: Նա վստահ է, որ հասարակությունը օրենքի այս նախագիծը չէր կարող դրական ընդունել:

«Ազգային ժողովն էլ վերջին պահին, գաղտագողի, ուղղակի մտցրեց երկրորդ ընթերցման ցանկի մեջ, և ընդունվեց: Վստահեցնում եմ՝ պատգամավորներից շատերն ուղղակի տեղյակ չէին այս պետական տուրքի սահմանման մասին, և ուղղակի օգտվելով անտեղյակությունից՝ այս նախագիծն անցկացրեցին, այսպես ասած՝ սղացրեցին»,- ասաց մեր զրուցակիցը:

Բացի այդ, նոյեմբերի 30-ին Վարչական իրավախախտումների մասին օրենքում ևս մեկ փոփոխություն էր իրականացվել: Համաձայն այդ փոփոխության՝ քաղաքացիները ՃՈ ակտերը նախ պետք է բողոքարկեն վերադասության կարգով՝ ՀՀ ոստիկանությունում, հետո նոր կկարողանան դիմել դատարան:

«Ըստ էության, ամեն ինչ արվել է, որ մարդը, ով ենթարկել է ՃՈ վարչական ակտի, ուղղակի չմտնի այդ գործընթացի մեջ, նախ՝ չդիմի ոստիկանություն՝ մերժվի, հետո էլ արդեն դատարան դիմելիս՝ պետական տուրք վճարի, այլ ուղղակի գնա իր 2000-ը, 3000-ը, 5000-ը վճարի՝ գնա»,- նկատեց տնտեսագետ իրավաբանը:

Վերլուծությունների համաձայն՝ Վարչական դատարանները գերծանրաբեռնված են ՃՈ ակտերով, և դրանք կազմում են Վարչական դատարանում քննվող գործերի 40 %-ը: Պարսյանի համար այս փաստը քաղաքացիների՝ դատարաններին վստահելու ապացույցն է:

Նա վստահեցնում է՝ քաղաքացիները նախընտրում են դիմել ոչ թե՝ ոստիկանություն, այլ՝ դատարան, քանի որ ոստիկանությունում դիմումները հիմնականում մերժվում են:

Մեկ այլ վիճակագրության համաձայն՝ վերջին 2 տարում դատարանները ոստիկանությունից գանձել են 94 միլիոն դրամ դատական ծախսերի գումար: Փաստորեն, ոստիկանությունը պարտվել է Վարչական դատարաններում և ստիպված է եղել վճարել 4000-ական դրամ պետական տուրքերը, դատարանի, անգամ՝ քաղաքացիների իրավունքները ներկայացնող փաստաբանների ծախսերը:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ պետական գույքի վճարը քաղաքացիների վրա թողնելը լուծում է նաև այս խնդիրը: Բոլոր ծախսերը պարտավորվում են հոգալ քաղաքացիները: Ըստ իրավաբանի՝ քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով՝ իշխանությունը ցանկանում է հասնել նրան, որ քաղաքացիներն ընդհանրապես չմտածեն բողոքարկման մասին և վճարեն արված ու չարված խախտումների համար:

Պարսյանի գնահատմամբ՝ քաղաքացիներին ստիպելը նախ՝ վերադասության կարգով, ոստիկանություն, ապա դրանից հետո՝ նոր դատարան դիմելը ՀՀ Սահմանադրության և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է:

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության: Ես եմ որոշում, թե իմ խախտված իրավունքներն ինչ կարգով եմ պաշտպանելու»,- նկատեց նա:

Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում պատմեց նաև իր օրինակի մասին: Նա անցած տարի դիմել է դատարան, քանի որ, ինչպես նա նշեց՝ այնքան պարապ չէր, որ դիմեր նախ՝ ոստիկանություն, մերժվեր, հետո գնար դատարան: Նա վստահ է՝ քաղաքացիներից շատերը ևս իր նման են մտածում, քանի որ կա ընդհանուր պրակտիկան, հետևաբար՝ մարդիկ նախընտրում են իր նման դիմել վարչական դատարան և հաղթել վեճը:

«Սա արվում է նրա համար, որ մարդիկ չվճարեն, չբողոքարկեն, չհամարձակվեն բողոքարկել, ու մենք խնդիր ենք ունենալու: Ոստիկանական համակարգը պատրաստ չէ անաչառ ձևով վերանայել իր իսկ ընդունած ակտերը: Պետք է լուծում գտնենք, նման սխալ մոտեցմամբ մենք խնդիրը ոչ թե լուծում ենք, այլ ավելի ենք մեծացնում»,- ասաց Ս. Պարսյանը:

Մեկ լուծում է, օրինակ, ակտերի ուսումնասիրման սխեման բարելավելը, քանի որ այն այսօր խճճված է և ոչ հասցեական: Փաստացի, երբ այսօր ոստիկանն ակտ է կազմում, պատասխանատվություն չի կրում իր նշանակած ակտի համար, ու նրա անմիջական ղեկավարը ևս չի վերահսկում աշխատանքը:

«Հիմնական շեշտը դրված է հնարավորինս մաքսիմում քաղաքացիների նկատմամբ ակտեր կայացնելու և գանձելու վրա: Աշխատում են քանակի վրա՝ որքան շատ, այնքան լավ: Քաղաքացիների մի մասը, անգամ հասկանալով, որ սխալ չի արել, վճարել է: Հիմա արդեն այդ քանակությունն ավելի կմեծանա»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Խնդրի մեկ այլ լուծում կարող է լինել Վարչական դատարան անվճար բողոքարկելու տարբերակը: Դա ոստիկաններին կստիպեր ավելի զգոն լինել ակտերի նշանակման որոշումներ կայացնելիս:

Այսօր խնդիր կա նաև Ճանապարհային ոստիկանության կանոնները հստակեցնելու հարցում: Պարսյանի խոսքով՝ շատ դեպքերում հենց ոստիկանությունն է խառնաշփոթ ստեղծում՝ նույն գծանշման վրա մեկ այլ գծանշում անելով: Նա վստահ է՝ քաղաքացու վրա ֆինանսական մեկ այլ բեռ դնելը խնդրի համակարգային լուծում չէ:

Հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը հնարավորություն կտա, որ քաղաքացիներն ավելի ուշադիր լինեն երթևեկելիս և ավելի քիչ խախտումներ կատարն, Պարսյանը միանշանակ բացասական պատասխան տվեց:

«Մեզ մոտ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտում են ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ հակված են խախտում անելուն, այլև այն պատճառով, որ գծանշաններն են վատ, ճանապարհներն են վատ, լուսավորության խնդիր կա: Սա համակարգային խնդիր է, և այստեղ ոստիկանությանը և քաղաքացիներին չպետք է բաժանել հակադիր ճամբարների»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company