ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

2018թ. մայիսից մեր քարից հաց քամող տեսակը դարձել է ալարկոտ և գլխում էլ աղքատությո՞ւնն է. դա վիրավորական է

16 Հունվար 2020 ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. արդեն ամբողջությամբ գործող իշխանությունները և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում ունեին որոշիչ դերակատարում, կային դրական սպասումներ, և, ըստ նրա՝ մեծ էր հնարավորությունը՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ շոշափելի տնտեսական առաջընթաց գրանցելու համար:

«Իսկ իրականում ունենք 7.5% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը, իհարկե, որոշակի դրական է, եթե համեմատենք 2018թ. 5.6% ցուցանիշի հետ: Բայց 2017թ. արդեն իսկ հստակ ուղենշված տնտեսական ակտիվության ցուցանիշի առարկայական և թռիչքային արձանագրում ենք ունեցել՝ 7.7%: Եթե կարդանք իշխանության ծրագիրը, ապա այնտեղ ամեն ինչ կա, բոլոր հնարավորությունները ձևակերպված են թղթի վրա, և մնում էր, որ կյանքի կոչվեր: Տնտեսական ակտիվության ցուցանիշը չի հասել 2017թ., հիմա ո՞րն է հեղափոխական: Հեղափոխական է, որ չունենք զրոյական աճ կամ ՀՆԱ-ի կրճատո՞ւմ, այսինքն՝ պետք է ունենայինք նաև ՀՆԱ-ի կրճատո՞ւմ: 2017թ. հետո այդ միտումը շարունակվեց, և այդ աճի դինամիկան շատ տեսանելի էր: 2018թ. առաջին 4 ամիսներին՝ մինչև իշխանափոխությունը, 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ 9.5%-ի: Այդ թիվը կարևորում եմ, որովհետև դա այսօրվա վարչապետի և կառավարության մեծ նպատակն է, որին իրենք ձգտելու են հասնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդ իշխանությունները հասել էին այդ ցուցանիշին, իսկ հիմա դրանից 2 տոկոսային կետով հետ ենք:

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել ենք Վրաստանին, և ըստ նրա՝ 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Վրաստանից, իհարկե, արձագանքները չուշացան: Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի բնակչությունն արդյո՞ք ավելի լավ է ապրում, քան Վրաստանի բնակչությունը, և ՀՆԱ-ի աճն ինչի՚՞ հաշվին է:

«Պոպուլիզմը և վիճակագրական մանիպուլյացիաները մենք արդեն արտահանում ենք մեր երկրից: Ցավոք կամ բարեբախտաբար, փորձը ձախողվեց: Նմանատիպ արձանագրումները, երբ միանգամից չեզոքացվում են, դրանք առնվազն լուրջ չեն և կարող են նաև հետևանքներ ունենալ մեր գործընկերների մոտ՝ մեր խոսքի և գործի տարբերության իմաստով: Սա մենք գիտեինք երկրի ներսում, ցավոք, սա արդեն դուրս է գալիս նաև երկրի տարածքից: Երկրորդ՝ միայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով հնարավոր չէ կարծիք կազմել և ասել, որ այս երկրի բնակչությունն ավելի լավ է ապրում, քան մյուս երկրինը»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնական ուղղությունը մնում է ծառայությունների ոլորտը, մանրածախ առևտուրը և արդյունաբերության աճը:

Ըստ նրա՝ դրական արձանագրում է նաև ստվերի կրճատումը. «Բայց մարդկանց կյանքի բարելավման իմաստով ստվերի կրճատմամբ առաջացած տնտեսական աճն ավելի շատ հաշվարկային է, քան իրական: Այն ժամանակ էլ այդ տնտեսությունը կար, մարդիկ դրանից օգտվում էին, աշխատում էին, բայց դա ստվերում էր: Իհարկե, հիմա լավ է, որ ստվերում չէ, բայց մարդկանց եկամուտների իմաստով ընդամենը սա փաստաթղթավորվել է, օրինականացվել է և արձանագրվել՝ որպես տնտեսական աճ»:

Տնտեսագետը հիշեցրեց՝ գործող իշխանությունը հայտարարել է, որ տնտեսական աճի մոդելը պետք է հիմնված լինի արտահանման վրա. «Գրագետ ձևակերպում է, լավ նպատակ է, որը կար նաև նախկինում, բայց իրականում արտահանման աճի պոտենցիալն էապես նվազել է: Արտահանմանը միտված՝ նշանակում է, որ քաղաքական իշխանությունն իր ձեռքին եղած գործիքներով պետք է ամեն ինչ անի, որպեսզի արտահանման ցուցանիշը գնալով բարելավվի: 2017թ. տարին փակեցինք արտահանման 24% աճով՝ աննախադեպ էր, բավականին հուսադրող և ոգևորիչ ցուցանիշ: 2018թ. առաջին 4 ամիսներին, ինչպես ՀՆԱ-ն և տնտեսական ակտիվության ցուցանիշը, այնպես էլ՝ արտահանումը նորից դրսևորեց նույն միտումը՝ առաջանցիկ աճի, և 4 ամիսների տվյալներով՝ մինչև իշխանափոխությունը, մենք արձանագրեցինք մոտ 26 % արտահանման աճ: Ցավոք, 2018թ. մենք ինչքան էլ մոդելներ հռչակեցինք, մենք տարին փակեցինք արտահանման 9.8% աճով: 2019թ. առաջին 6 ամիսներին մենք ունեցանք արտահանման 3% կրճատում: 2018թ. եթե նվազել էր, և մենք ընդունենք, որ դա տնտեսական ցնցումների արդյունք էր, նորմալ էր, ապա 2019թ. արդեն ԱԺ-ն էլ էր սպիտակ, կառավարությունն էլ, որևէ խանգարող բան չկա, բայց առաջին 6 ամսվա տվյալներով խիստ մտահոգիչ արձանագրում ունեցանք: Լավ է, որ գոնե 2019թ. փակեցինք արտահանման 9 տոկոս աճով, ավելի ցածր արտահանման աճով, քան 2018թ.»:

Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ նաև ներդրումներին՝ նշելով, որ 2019թ.՝ 2018թ. համեմատ, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կրճատվել է 60 մլն դոլարով:

«2019թ. ավարտվել է, ամփոփում ենք, բայց չունենք այն, ինչ խոստացել էին: 2020թ. շատ անորոշ չէ, որ փափուկ բարձը երկար աշխատի: 2020թ. հիմնարար ցուցանիշներն արձանագրված են 2020թ. պետական բյուջեում, որտեղ, ցավոք սրտի, մենք ունենք 4.9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, նաև նրա համար, որ 2019թ. ստվերի կրճատումն արդեն իր գործն արեց, և դրա լիմիտը լրացավ, որը կարելի էր բերել և գրել ՀՆԱ-ի վրա՝ ցույց տալով ՀՆԱ-ի աճ: 2020թ. ոչ այդ չափով կավելանա գրանցված աշխատողների թիվը, ոչ էլ տնտեսական ակտիվության ցուցանիշը, դրա համար էլ գրված է՝ 4.9%: Դա ընդամենը իներցիոն բյուջե է»,- նկատեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ Սահմանադրությամբ հստակ ձևակերպված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, և տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալական և շուկայական. «Սահմանադրությամբ հստակ է պետության դերը, թե ինչ սոցիալական քաղաքականություն պետք է իրականացնի և ինչ խնդիրներ պետք է լուծի: Հիմա ստացվում է, որ 2 տարի անցավ, տեսնում են, որ դժվար է, խնդիրները միայն հորդորներով չեն լուծվում, պատասխանատվությունից խուսափելու նոր ձև են հնարել, որի հիմքերը դրված են հենց իրենց կառավարության ծրագրում: Եթե պարզ ասենք, նշում են՝ չենք խանգարելու, ազատ մրցակցային վիճակ ենք ստեղծելու, ինչպես, օրինակ՝ անտառում՝ գազանների համար, և դուք ինքներդ գնացեք այդ ազատ վիճակում, ով ինքանով կարող է՝ թող աշխատի, ստեղծի, լավ ապրի, հարկեր տա, որ մենք ստանանք պարգևավճարներ:

Պետության ֆունկցիան պայմաններ ստեղծելն ու հատուկ խմբերին աջակցելն է: Հիմա երբ մեղադրում ես գործազուրկին, ստացվում է, որ 2018թ. մայիսից մեր քարից հաց քամող տեսակը դարձել է ալարկոտ, էլ չի աշխատում և գլխում էլ աղքատությունն է, ամեն ինչ անում է, որ աղքատ լինի: Այդպես չէ, դա նույնիսկ վիրավորական է, որովհետև 230 հազար գործազուրկների մոտ 30 տոկոսը գրանցված է պետական ծառայությունում, ակտիվ փնտրում են աշխատանք, բայց չեն գտնում, որովհետև կամ չկա այդ թափուր աշխատատեղը, կամ պետական աջակցությունը բավարար չէ, որ այդ մարդուն դարձնի զբաղված»:

Նա նշեց, որ 2018-19թթ. գործազուրկների մասով պետական ծրագիրը գործող իշխանությունները ձախողել են. «230.000 գործազուրկից տարեկան մոտ 3-4 հազարը կարող էր դառնալ զբաղված և այսօր չմեղադրվել բազմոցին նստելու և աղքատ լինելու մեջ: Հիմա այդ 3-4 հազար գործազուրկներն իրե՞նք են մեղավոր, որ պետությունը ձախողել է իր գործառույթները, և ոլորտի պատասխանատուներին էլ տվել է իրենց աշխատավարձի կրկնակի չափով պարգևատրում»:

Նրա խոսքով՝ 2019թ. միջին աշխատավարձը բարձրացել է 6%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 3-3.5%-ով. «2020թ. թոշակների 10% բարձրացումը բավարա՞ր է, որ կենսաթոակառուների համար խնդիրները համարենք լուծված: Ասենք՝ 39-40.000-ից միջին կենսաթոշակը դառնալու է 42-43.000: Միանշանակ հնարավոր էր ավելի մեծ չափով բարձրացնել: Ասում են՝ սա աննախադեպ է. թող վերցնեն 2004թ. ցուցանիշները՝ 2004թ.՝ 2003թ. համեմատ, կենսաթոշակները բարձրացել են 32%-ով, նվազագույն աշխատավարձը բարձրացել է 160%-ով: 10%-ով կենսաթոշակի բարձրացումներ բազմիցս արձանագրել ենք այս 30 տարվա պատմության մեջ»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company