ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ

14 Փետրվար 2020 Տնտեսության ներկայիս վիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող լավատեսական ցուցանիշների մասին, եւ թե ո՞ւր ենք հասնելու՝ այս տեմպերով շարունակվելու դեպքում, «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի Էկոնոմիկա եւ ֆինանսներ հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

– 2020 թվականը նոր է սկսվել, տարվա սկզբից մինչ այդ գրառումն անցել է 34 օր, որից 17-ը եղել է տոնական եւ հանգստյան օրեր: Տարին սկսել ենք գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներով, սկանդալներով` կապված անասնապահական ոլորտի հետ: Ի դեպ, գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին: 2019 թվականի բացվածքները պաշտոնապես հրապարակվելուց հետո մեր հանձնախումբը կանդրադառնա դրան: Թե ի՞նչ կլինի 2020 թվականին գյուղատնտեսության հետ, դեռեւս հայտնի չէ, հայեցակարգերի, ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ նախանշումներ չկան: Ես առիթ ունեցել եմ նաեւ բազմաթիվ անգամներ ասելու, որ 2020 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված 4.9 տոկոս տնտեսական աճը կանխատեսելն անտրամաբանական է, իսկ իշխանությունների կոմպետենտ-ոչ կոմպետենտ ներկայացուցիչները պնդում էին, որ դա հեղափոխական ցուցանիշ է: Ի վերջո, ըստ պաշտոնական հրապարակումների, անցած տարին փակվել է 7.8 տոկոս տնտեսական ակտիվության աճով, որի մեջ իր մեծ բաժինն ուներ ավտոմեքենաների ներմուծումներն ու Ղազախստանի քաղաքացիներին վաճառելը: Իսկ այս տարի ԵԱՏՄ կարգավորումներից ելնելով, դա չի լինելու: Քիչ չէր նաեւ խաղադրույքների ազդեցությունը այդ ցուցանիշի վրա: Այսինքն, մի բան է ունենալ տնտեսական աճ, մեկ այլ բան է՝ գնահատել այդ աճն իր որակի առումով, մասնավորապես` հիմքում դնելով ներառականությունը: Իշխանությունները ներառական տնտեսություն ունենալու պարտականություն ունեն թե՛ կառավարության գործունեության հնգամյա ծրագրով, թե՛ իշխող ուժի նախընտրական ծրագրով: Մինչդեռ, թե որքա՞ն են ներկայիս աճերը որակյալ, այս տեսանկյունից, կարծում եմ, մեր հասարակությունն արդեն զգում է ներառականության բացակայությունը: Եվ վերջապես՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքի որոշ առանցքային փոփոխություններ, որով նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը, անցնել հետադիմական կոշտ ռեգրեսիվ եկամտային հարկի կարգավորումներին: Արդեն իսկ ապրանքային շուկաներում նկատելի է լայն սպառման մի շարք ապրանքատեսակների հետ կապված շոկային երեւույթներ: Օրինակ, կտրուկ բարձրացել է ալկոհոլային խմիչքների գները, ինչն էլ, ենթադրաբար, նվազեցնելու է այդ ապրանքատեսակի սպառումը՝ իր բացասական ազդեցությունը թողնելով ընթացիկ տարվա ցուցանիշների վրա: Եվ մի շատ կարեւոր հարց կա, որի ազդեցությունը, ըստ անհրաժեշտ կարեւորության չի գնահատվում. դա բնական գազի գնի հնարավոր բարձրացումն է: Սա կարծես թե ոչ ոք չի հերքում, իսկ գազի սակագնի բարձրացումն իր բացասական ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա: Միայն այսքանը հաշվի առնելով, արդեն իսկ ես որեւէ հիմք չունեմ՝ կիսելու այն լավատեսությունը, որն ունեն իշխանության ներկայացուցիչները:

– Ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը, եթե այս տեմպերով շարունակենք:

– Վիճակը հետեւյալն է. նախ պետք է ձերբազատվել «հեղափոխություն» տերմինից, քանի որ «հեղափոխություն» եւ «ներդրումներ» բառերը մեկ նախադասության մեջ չի կարելի գործածել: Անհրաժեշտ է հստակեցնել անորոշությունները, որպեսզի տնտեսությունը հնարավոր լինի սնել ներդրումներով: Պետք է ոլորտային զարգացման մշակումներ, թե ի՞նչ պետք է անել հանքարդյունահանման, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, առեւտրի ծառայությունների ոլորտներում, որո՞նք են, որ հնարավորություն ունեն դառնալու տնտեսության լոկոմոտիվը: Սրա համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն, միջոցառումների ծրագիր, անհրաժեշտ նյութական, մարդկային ռեսուրսներ: Սա է ռեալ տնտեսական քաղաքականությունը: Եթե գյուղատնտեսության մեջ արմատական փոփոխություններ չարվեն, այն շուկայական նեոլիբերալ մոդելը, որը ներդրվել շարունակվում է վերջին 30 տարվա ընթացքում՝ չփոխվի, ապա ներառական զարգացում սպասել ուղղակի չի կարելի: Վերադառնալով բնական գազին. գազի սակագինը սահմանի վրա 2019 թվականի հունվարի 1-ին ավելացել է 15 դոլար՝ դառնալով 165 դոլար՝ 1000 խմ-ի համար: Կուտակվել է պարտավորություն, որն էլ ենթադրում է հետեւանքներ: Արդեն հրապարակվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի բարձրացման համար դիմել է սակագները կարգավորող հանձնաժողովին: Իշխանությունները տնտեսական աճը պետք է գնահատեն սոցիալական ազդեցության տեսանկյունից` պարզ մարդու կյանքի որակի փոփոխության տեսանկյունից: Այդ իմաստով հատկանշական է մի քանի առանցքային նկատառումներ անել: Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կարգավորումները. 699 անուն ապրանքների մաքսատուրքերը բարձրացել են, այդ թվում՝ կարագ, ձեթ եւ այլն: Չի փոխվել մարդկանց եկամուտները, թերեւս մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ունեցողների վրա ազդեցություն չունի եկամտային հարկի տխրահռչակ համահարթեցումը, բայց բացասական ազդեցություն ունի ապրանքների գների բարձրացումը: Բովանդակային առումով, այս տեմպերով շարունակել չի կարելի, սա իներցիա է:


Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company