ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հանրաքվեն կեղծ օրակարգ է

14 Փետրվար 2020 ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին` մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն` հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլեւս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին եւ իրական ժողովրդավարությանը»: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս եւ այլ հարցերի մասին iravunk.com-ը զրուցել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխսն Սաղաթելյանի հետ:

– Պարոն Սաղաթելյան, ՀՅԴ-ն ամենահին կուսակցություններից է, որքանո՞վ եք ճիշտ համարում ՀՅԴ-ի կողմից հանրաքվեն շրջանցելու կոչը, կարծես թե, այս ամենը խոշոր քաղաքական իրադարձություն է, որը շրջադարձային է լինելու:

– Մենք իրադարձությունները չենք շրջանցում, մենք իրադարձություններին շատ հստակ գնահատական ենք տալիս: Մենք շատ պարզ ասում ենք, որ պասիվ չենք լինելու:

– Ձեր խոսքում նշում եք, որ պասիվ չեք լինելու, իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Երբ քարոզարշավը սկսվի, մենք ամեն բան անելու ենք, որ մեր կեցվածքն ու դիրքորոշումը հասանելի լինեն ժողովրդին, պետք է ցույց տանք, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է: Հանրաքվեով մեր երկրում բազմաթիվ խնդիրներ չեն լուծվելու, այն բավարարում է ընդամենը օրվա իշխանության ցանկությունները, իսկ իշխանությունները ցանկանում են ունենալ սեփական սահմանադրական դատարան: Մենք ոչ միայն ասում ենք` անտեսեք եւ մի մասնակցեք, այլեւ ճիշտ հակառակը:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա այս հանրաքվեն երկրին եւ ժողովրդին:

– Դրական ոչինչ չի տա, որովհետեւ դա այն ճանապարհը չէ, որով պետք է երկիրը շարժվի: Մեր երկրից կապիտալը փախչում է, մենք երեկ տեսանք Կենտրոնական բանկի տվյալները, որ 1.5 միլիարդ դոլար գումար է երկրից դուրս եկել, երբ խաղաղ պայմաններում մեկ ամսվա մեջ 12 զոհ ունենք, երբ տնտեսությունն անմխիթար վիճակում է, երբ արտագաղթը շարունակվում է, այսինքն` չանդրադառնալ այս ամենին ու զբաղվել անիմաստ հանրաքվեով, դա որեւէ լավ բան չի տա ժողովրդին:

– Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Մինչ այժմ չկա «Ոչ»-ի ճակատ: Արդյո՞ք անհրաժեշտություն չկա հակակշիռ ներկայացնող շտաբի ստեղծումը, չնայած նրան, որ Ձեր կուսակցությունը հորդորում է չմասնակցել ընտրությանը:

– Շատ կուսակցություններ գտնում են, որ այս ամենը կեղծ օրակարգ է, եւ չեն ուզում ստանձել «Ոչ»-ի պաշտոնական ղեկավարումը:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company