ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հերթական անգամ գործ ունենք կոնկրետ խոստացված բարեփոխման ակնհայտ ձախողման հետ

01 Մարտ 2020 Մենք հերթական անգամ գործ ունենք կոնկրետ խոստացված բարեփոխման ակնհայտ ձախողման հետ, այդ երեխաները, եթե չեն ստանում գիշերօթիկ խնամք, հիմա էլ չստանան համարժեք աջակցություն, վաղը հայտնվելու են մանկատներում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք գիշերօթիկների լուծարումից հետո դրանց փոխարինման եկած ցերեկային խնամքի կենտրոններն անհրաժեշտ ծառայություններն արդյունավետ մատուցում են:

Հիշեցնենք, որ Tert.am-ը բողոքներ է ստացել, որ գիշերօթիկ դպրոցների լուծարումից հետո ցերեկային խնամքի կենտրոններն իրենց գործառույթները պատշաճ կերպով չեն իրականացնում, ավելին՝ որոշ համայնքներում դեռ չեն գործում խնամքի ցերեկային կենտրոններ:

«Մտահոգությունս շատ ավելի է, որովհետև խոսքը վերաբերվում է կյանքի դժվարություններում հայտնված երեխաներին: Գիշերօթիկ հաստատությունները, առանց մինչև վերջ մտածելու փակեցին: Հիմնավորումն այն էր, որ այդ հաստատությունները պետք է փոխարինվեն առավել ժամանակակից ծառայությունով՝ ցերեկային կենտրոններով և նպատակը՝ երեխաներին իրենց ընտանիքներին ավելի մոտեցնելն էր և ավելի մեծ թվով շահառու երեխաներ ներգրավելն այդ նույն միջոցներով»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մասնագիտական հանրային ընկալման տեսանկյունից բավականին հաճելի լսվող և ուրախացնող բարեփոխման մասին էր խոսքը, բայց կար տարեցների տուն ինտերնատների լուծարման օրինակը: «Դեռ տարեցների տուն ինտերնատների լուծարման ժամանակ ասել էինք, որ երբ հարցը մարդկանց խոցելի խմբի սոցիալական պաշտպանությանն է վերաբերում, չի կարելի դրան նայել մատների արանքով, որոովհետև եթե մինչև վերջին քայլը չմտածված փոփոխություն է կատարվում, ապա ռիսկերը շատ են ու իրական: Հիմա թե տարեցների տուն ինտերնատների, թե երեխաների գիշերօթիկ դպրոցների լուծարման դեպքում»,- ընդգծեց նա:

Ավետիսյանի խոսքով՝ փաստորեն ցերեկային կենտրոնների դեպքում էլ բարի նպատակը մնացել է թղթի վրա, իսկ իրականությունն առնչություն չունի այն նպատակի հետ, որը հնչեցվել էր: «Գիշերօթիկ դպրոցներում մի քանի հարյուր երեխաներ էին դաստիարակություն, խնամք ստանում, այդ երեխաները, փաստորեն, ունեին ծածկ գլխներին և հոգատար վերաբերմունք, որը չէին կարողնում իրենց ընտանիքներում ստանալ տարբեր պատճառներով, հիմա այդ հնարավորությունից զրկված են»,- հայտարարեց նա:

Բանախոսն ընդգծեց, որ ցերեկային խնամքն իր բովանդակությամբ նույնը չէ, ինչ-որ գիշերօթիկում էին ստանում այդ երեխանեը. «Բացի այդ, ակնհայտ երևում է ոչ համակարգային վերաբերմունքը, ոլորտի այս թափթփված կառավարումը և, այսպես կոչված, բարեփոխումները հանգեցրել են նրան, որ իրականում պետական բյուջեից վճարումներն իրականացվում են, բայց փաստացի այդ խնամքն իր բովանդակությամբ գոյություն չունի»:

Ըստ նրա՝ այն ինչ հիմա արվում է, դա բացառապես ձևական բնույթ ունի: «Ես հորդորում եմ պատկան մարմիններին, որ հետամուտ լինեն և այս հարցը պահեն խիստ ուշադրության և մոնիտորինգի տակ, որովհետև մենք խոսում ենք երեխաների մասին: Հանկարծ այնպես չստացվի, որ մենք անունով ունենանք երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ, իսկ բովանդակությամբ՝ այլ բան կամ չունենանք ընդհանրապես ոչինչ»,- ընդգծեց նա:

Թադևոս Ավետիսյանը մի քանի հարցադրումներ հնչեցրեց և ընդգծեց, որ դրանք հարցեր են, որոնք պետք է լինեն ուշադրության կենտրոնում և ունենան պատասխաններ: «Արդյո՞ք այդ ցերեկային կենտրոնն իր բովանդակությանը համապատասխանում է, արդյոք դրանցում կան բավականաչափ մասնագետներ, որովհետև պետական բյուջեից, ի վերջո, այդ ֆինանսավորումը գնում է: Արդյոք կա՞ն այն քանակով այդ կենտրոններից, որքան որ նախատեսված է: Եվ վերջապես, արդյոք այդ կենտրոններն այդ նույն ծառայության համար ֆինանսավորվում են միայն պետությունից, թե այլ միջազգային կազմակերպություններից և դոնորներից ֆինանսավորում կա, որովհետև այդ կազմակերպությունների մի մասը նաև նմանատիպ ծառայություններ մատուցում էր նախկինում և ուներ ոչ պետական ֆինանսավորում»,- նշեց նա:

Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ ցերեկային խնամքի կենտրոնները պետք է գործեն այն նույն բովանդակությամբ, ինչը հռչակվել է օրվա նախարարի կողմից: «Չմոռանանք, որ պետական բյուջեից շուրջ 170 մլն դրամ գումար է ծախսվում այս ծրագրի վրա և այդ գումարները պետք է արդյունավետ լինեն, որովհետև այդ գումարները վերցրել են գիշերօթիկ դպրոցներից, վերցրել են այն երեխաներից, որոնք ունեին օբյեկտիվ անհրաժեշտություն, գտնվում էին կյանքի դժվարին իրավիճակում և շատ կարևոր է այդ երեխաների համար այդ աջակցությունը: Գիշերօթիկ հաստատությունների երխաների մեծ մասը, կարելի է ասել, զրկված են ընտանեկան խնամքից»,- նկատեց նա:

Նա կարևորեց նաև հարցը՝ արդյո՞ք շենքային և գույքային պայմանները բավարարում են, որ կենտրոններում անհրաժեշտ ծառայություններ մատուցվեն: «Եթե այդպես չէ, փաստացի ստացվում է, որ այս կամ այն չափով հիմնավորված ծրագիրը, որ տարիներ շարունակ գործում էր և ուներ շահառուներ, այդ ծրագիրը չունենք այլևս, այդ աջակցության ձևը վերացվում է և դրա փոխարեն անհայտ մի բան է ստեղծվում, որի բովանդակությունը պարզ չէ, այդ ծառայության մատուցման մանրամանսերը պարզ չեն»,- ընդգծեց բանախոսը:

Ավետիսյանի խոսքով՝ այստեղ չկա նաև թափանցիկություն: «Լիազոր մարմինն իր բարեփոխում կոչվածի մասին ինչո՞ւ տեղեկատվություն չի տրամադրում, քանի՞ երեխա, ո՞ր մարզում, ո՞ր քաղաքում, ինչպիսի՞ խումբ շահառուներ, ի՞նչ ծառայություններ են ստանում, որքանո՞վ է դրա որակը բավարարում: Այս ամբողջը պետք է լինի հանրային լայն ուշադրության կենտրոնում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ակնհայտ է՝ նախապատրաստական աշխատանքները ձախողված են, բայց գոնե այս փուլում պետք է համատեղ ջանքերով բոլոր խնդիրները վեր հանվեն, հակառակ պարագայում, այս ծրագիրը կլինի առանց կենտրոնների, առանց մասնագետների, այնքան որ թղթերով, կատարողական ակտեր ներկայացնելով: «Արդյունքում կփոշիանան այն ֆինանսական միջոցները, որով կոնկրետ խնդիր էր լուծում մի քանի հարյուր երեխայի համար. այս ծրագիրը կվերանա, միջոցները կծախսվեն և չենք ունենա դրան համարժեք որևէ արդյունք, չնայած նրան, ամպագորգոռ խոսվում և նշվում էր, որպես հարյուր քայլի բարեփոխում: Եվ ցավով ասեմ, որ այսպիսի վերաբերմունքով, այդ երեխաները եթե չեն ստանում գիշերօթիկ խնամք, հիմա էլ չստանան համարժեք աջակացություն, վաղը հայտնվելու են մանկատներում: Այսինքն մենք ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանելու»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company