ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Ժողովրդագրական ճգնաժամի մոտեցնող խնդիրները հնարավոր չէ լուծել այսօր առկա դրվագային մոտեցմամբ

06 Մարտ 2020 Հանրության լայն ներգրավմամբ տնտեսություն ունենալու հիմնարար նպատակադրմանը հակացուցված է «մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ուրեմն ցանկացած պարագայում ճիշտ ենք» բանաձևը. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում:

Քննարկումների շարքը նախաձեռնել է ՀՅԴ Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը։

«Ցանկացած պարագայում մեր երկրի ներառական զարգացման նախապայման են բազմակողմանի քննարկումները, օբյեկտիվ խոսքը լսելի դարձնելու հարթակները, գաղափարների ու տեսակետների բովանդակային բախումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա դիտանկյունից՝ աշխարհաքաղաքական և առարկայական մի շարք այլ գործոններով պայմանավորված այսպիսի բարդ իրավիճակում մեր երկրի կայուն զարգացումն այլընտրանք չունի:

«Իսկ հատկապես տնտեսության ներառական զարգացումը պահանջում է նախևառաջ լսել դիմացինի տարբերվող տեսակետները, իրականում հաշվի նստել օբյեկտիվ փաստարկների հետ: Մեր այս նախաձեռնությունը միտված է այս նպատակներին»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:

Դաշնակցության նախաձեռնած համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա մեկանգամյա միջոցառում չէ, ունենալու է պարբերական բնույթ և հավակնելու է դառնալ կայուն հարթակ՝ մեր երկրի տնտեսության ներառական զարգացման և սոցիալական խնդիրները բարձրացնելու և հավաքական լուծումներ գեներացնելու համար:

Քննարկվող թեմաները հաջորդաբար կձևավորվեն նաև նախորդ քննարկումներին հնչեցված տեսակետների և առաջարկությունների հիման վրա:

Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն՝ հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:

«Դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական արժեքային համակարգի կրող է: Սոցիալական ներառական զարգացումը Դաշնակցության գաղափարական անկյունաքարերից է: Այս տեսանկյունից մեր հիմնարար մոտեցումները նույն են և շարունակում են արդիական մնալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ գաղափարական և սկզբունքային այդ մոտեցումների առանցքի շուրջ էլ ձևավորվում, թարմացվում և պարբերաբար հանրային օրակարգ են բերվում Դաշնակցության սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներն ու հավաքական լուծումները:

Օրվա օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՅԴ մոտեցումները ԳՄ ներկայացուցիչը ներկայացրեց իբրև քննարկումների սկիզբ։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք ստանձնի Սահմանադրությամբ ամրագրված՝ լիարժեք և չափելի պատասխանատվություն գաղափարախոսական իրական հենքի վրա, իսկ ներառական տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական՝ տարերային կերպով, միայն «չենք խանգարում» սկզբունքով, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու նպատակային մասնակցությամբ՝ շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ցածր եկամուտներ ունեցողների համար սկզբունքային է դրանց առաջանցիկ աճը՝ եկամուտների հարկման հիմքում դնելով «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը․ «Մեր կարծիքով՝ համընդհանուր կիրառման առաջարկված «շատին՝ շատ, քչին՝ քիչ» մոտեցումը չի ապահովում սոցիալական արդարության սկզբունքի ամբողջական կգործադրումը, այսինքն՝ հանրային բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է հարաբերականորեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ, պետական կայուն ծրագրերի աջակցությամբ և մասնավորի մասնակցությամբ պետք է ձևավորվեն աճի առաջնային բևեռներ՝ ՓՄՁ, աշխատատար և գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար բնագավառներ, խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես՝ սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում»:

Գյուղի և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ՝ ապահովագրված, կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ տնտեսվարման պայմանների լիարժեք ձևավորման հիմքում, ըստ նրա, պետք է լինի «անապահովությունից դեպի կայուն զբաղվածություն» հիմնարար սկզբունքը:

«Առարկայական անհրաժեշտություն է բնական ռեսուրսների համալիր կառավարման և ստացվող եկամուտների արդար բաշխման ապահովումը՝ ներկա սերունդի համար ստեղծելով համերաշխության մթնոլորտ, իսկ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության քաղաքականության բնույթը մարդու կյանքի ընթացքում առավել մեծ հավանականությամբ ի հայտ եկող սոցիալական բացասական ելքերի՝ ժամանակավոր կամ մշտական անաշխատունակություն, եկամուտների նվազեցմանը և հանրային կյանքի ինտեգրմանը խոչընդող այլ հանգամանքեր, նվազեցման կամ չեզոքացման ամբողջական համակարգի գործադրումն է:

Վերը նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կարևորեց կենսաթոշակային համակարգի ամբողջական վերայանումը:

«Արժանապատիվ չափով անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ գործազուրկների համար զբաղվածության պետական աջակցությամբ պետք է ապահովվի արժանապատիվ վաստակով կայուն աշխատանք»,-ասաց նա:

Շարունակաբար պետք է բարձրացվի նվազագույն աշխատավարձը՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին համաչափ, իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության ուշադրության առանցքում՝ նկատեց Իշխան Սաղաթելյանը:

«Ժողովրդագրական ճգնաժամի մոտեցնող խնդիրները հնարավոր չէ լուծել այսօր առկա դրվագային մոտեցմաբ: Իրականում անհրաժեշտ է ժողովրդագրական զարգացման ռազմավարական համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում ու կյանքի որակի բարելավում»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Ամփոփելով՝ նա ասաց, որ խնդիրները բարդ ու բազմակողմանի են, որոնց հավաքական լուծումները պահանջում են գաղափարական կայուն հենք և սկզբունքներ, հանրության լայն և իրական մասնակցություն, պետական կայուն և չափելի ծրագրեր՝ տեսանելի ու չափելի արդյունքներով:

Աննա Բալյան

https://youtu.be/PTNpYLrPf-s

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company