ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս պահին շուկայում պետական միջամտություն չկա

17 Մարտ 2020 «Բանկերի ֆինանսական վիճակը կախված է լինելու տնտեսության վիճակից։ Այսինքն, եթե մեր տնտեսության առանձին ոլորտներ լինեն լավ վիճակում, ապա խնդիրներ չեն ունենա։ Կան ոլորտներ, որոնք բանկերից գումար են վերցրել և դրել իրենց բիզնեսում, հիմա, երբ ժամանակը գա, նրանք այդ գումարները պետք է հետ վերադարձնեն բանկերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով բանկային ոլորտի ընդհանուր իրավիճակին։ Տնտեսագետի խոսքով՝ այժմ տնտեսության առանձին ոլորտներ լուրջ խնդիրներ ունեն, ճգնաժամի մեջ են, օրինակ, զբոսաշրջության, տրանսպորտի, հյուրանոցային և այլ ոլորտներ, որոնք մեծ քանակությամբ վարկեր ունեն և վստահաբար չեն կարողանալու սպասարկել և վճարել մարտ-ապրիլ ամիսների վարկերը, քանի որ չունեն շրջանառություն։

Ավելին՝ այս օրերի ընթացքում նրանք նաև աշխատողներ են կրճատում։ Սուրեն Պարսյանի բնորոշմամբ՝ այս իրավիճակը բանկերը պետք է գնահատեն՝ հասկանալով, որ, եթե բիզնեսին չընդառաջեն և առանձին ձեռնարկատերերի հետ չգան համաձայնության, ապա վարկերի հետվերադարձման հետ կապված խնդիրներ են ունենալու։

«Չնայած մեր բանկային համակարգը վարկեր տալուց բավականին խիստ պահանջներ է դնում, բավականին մեծ երաշխիքներ է վերցնում՝ անշարժ գույք և այլն, այդուհանդերձ, բանկին առաջին հերթին հետաքրքրում է իր գումարի հետ վերադարձի հարցը։ Եթե, օրինակ, հյուրանոց է կառուցվել և վարկերի չմուծման դեպքում այն անցնի բանկին, ապա այս իրավիճակում վերջինս չի կարողանալու վաճառել հյուրանոցը և իր գումարը ստանալ։ Հետևաբար՝ բանկը որոշակի ռիսկերի ու կորուստների պետք է գնա, չի լինելու այնպիսի իրավիճակ, երբ բանկերը շահեն, իսկ տնտեսության իրական ոլորտները տուժեն։ Տուժելու են բոլորը, պարզապես այս դեպքում վնասը կբաշխվի ոչ թե մի քանի ոլորտների, այլ ամբողջ տնտեսության վրա»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը հույս հայտնեց, որ այս իրավիճակում պետությունն անմասն չի մնա և աջակցություն կցուցաբերի առանձին ոլորտների։

Նա կիսում է վարչապետի այն տեսակետը, որ պետք չէ այս իրավիճակում արտոնություններ տալ բոլոր վարկառուներին, օրինակ, եթե «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը մեծ վարկեր է վերցրել իր բիզնեսի համար, նրա դեպքում զիջումներ չպետք է լինեն, քանի որ առևտրի ծավալը 30-40 տոկոսով ավելացել է։ «Այստեղ շատ կարևոր է, որ աջակցությունը սկսվի ձեռնարկություններից, քանի որ, եթե ձեռնարկությունն ունենա ֆինանսական վատ վիճակ, պարզապես աշխատող չի պահելու, աշխատողն էլ, իր հերթին՝ չի կարողանալու վարկերը փակի։ Այս իրավիճակում Կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, հատկապես մասնավորի դեպքում, պետք է ուղղակի և անուղղակի քայլեր իրականացվի։ Կենտրոնական բանկը պետք է վերանայի վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ նվազեցնի մինչև 5 տոկոս, խոշոր գերտերություններն արդեն իսկ այդ քայլին դիմել են, այդ դեպքում կունենանք ավելի մատչելի վարկեր ու վարկային փաթեթներ։ Քայլերից մեկով էլ պետք է հետաձգվի բիզնեսի համար որոշ վարկերի մարումները, որը թույլ կտա այս իրավիճակից դուրս գալ, գոնե 3-6 ամսով այդ հնարավորությունը պետք է տրվի։ Շատ կարևոր է նաև, որ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականությունը վերանայի, կոնկրետ պահուստային ֆոնդից նախատեսի գումար տնտեսական ճգնաժամը կանխարգելելու համար»,- հավելեց Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա, եթե, օրինակ, կան տարածքներ, որոնք պետությունը վարձակալությամբ է տրամադրել այս կամ այն ընկերությանը, ապա կարող է 1-2 ամսով հետաձգել վարձի գանձումը, որով հնարավորություն կտա բիզնեսին շարունակելու իր գործունեությունը։

Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի համար պետք է մշակվի սուբսիդավորման ծրագիր՝ ավելի մատչելի վարկեր ստանալու համար, հակառակ պարագայում մեծ վնասներ է կրելու կամ պարզապես շուկայից դուրս է մնալու։ Հարկերի մասով ևս պետք է լինեն որոշակի ծրագրեր, մշակել և ընդունել օրենքի նախագիծ՝ շահութահարկի կանխավճարի և այլնի մասով՝ իրավիճակը հաղթահարելու համար։

«Քայլերը իսկապես շատ կարող են լինել, պարզապես պետք է գույքագրել բոլոր խնդիրները և դրանց համապատասխան լուծումներ տալ։ Այս իրավիճակում պետությունը տնտեսական իրավիճակը թողել է շուկայի հույսին, այսինքն՝ շուկան է որոշում գինը, պաշարները, դրանց տեղաբաշխվածությունը, այս պահին շուկայում պետական միջամտություն չկա, սա գալիս է այն հանգամանքից, որ այս իշխանություններն իրենց հռչակել են նեոլիբերալներ, կամ, եթե չեն հռչակել, ապա ստանձնել են նեոլիբերալ տնտեսական քաղաքական կուրս՝ հնարավորինս հեռու մնալով շուկայից, որ շուկան ամեն ինչ կկարգավորի։ Այսպես չի կարող լինել, հատկապես նման տնտեսական իրավիճակում, երբ հայտարարված է արտակարգ իրադրություն»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company