ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայկական կողմն արդեն երկու տարի է անօգուտ բանակցում է գազի գնի շուրջ

01 Հունիս 2020 Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

– Պարո՛ն Պարսյան, ՀԾԿՀ-ն այսօր Հայաստանում գազի սակագնի հետ կապված սեփական հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովն առաջարկել է բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը նույնը թողնել։ Ձեր կարծիքով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ինչպե՞ս կարձագանքի, կհաջողվի՞ համաձայնության հասնել։

– ՀԾԿՀ-ն, օգտվելով օրենքով սահմանված իր լիազորությունից, իր տարբերակն է ներկայացրել։ Ակնհայտ է, որ բավական մեծ տարբերություն կա ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ»-ի տարբերակների միջև։ Սա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԾԿՀ-ն նախատեսում է կամ Կառավարությանն ինչ-որ ձևով առաջարկել է, այնուամենայնիվ, որոշակի սուբսիդավորման մեխանիզմներ նախատեսել գազամատակարարման համակարգի համար, ֆինանսական այլ աղբյուրներ գտնել, կամ «Գազպրոմ Արմենիա»-ն կապիտալ ծախսերը չի իրականացնի։ Երբ գազի սակագինն ինչ-որ տեղից պակասում է, ինչ-որ բանի հաշվին է դա տեղի ունենում։ Դիցուք, 2020-2022 թվականների ընթացքում «Գազպրոմ»-ը պետք է 62 մլրդ դրամի ներդրում կատարեր, նաև դրա համար էր պետք, որպեսզի գազի սակագինը բարձրանար, հիմա, ըստ իս, այդ ներդրումային ծրագիրը չի իրականացվի, քանի որ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացված այս հաշվարկի համաձայն՝ դա ուղղակի հնարավոր չի լինի։ Երկրորդ՝ 2019 թվականի հունվարի 1-ից 10%-ով սահմանին բարձրացավ գազի գինը, որը չի փոխհատուցվել գործող սակագնի շրջանակում, և ՀԾԿՀ-ն նաև դրան պետք է անդրադառնա։ Կարող է ստացվել այնպես, որ գազի գինը չբարձրանա կամ քիչ բարձրանա՝ ի հաշիվ գազամատակարարման համակարգի կայունության և անվտանգության։ Եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ժամանակին և ամբողջությամբ չիրականացնի իր կապիտալ ծախսերի ծրագրերը, մեր համակարգը կդրվի ավելի մեծ ռիսկի տակ, քան ներկայում կա։

– Որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար՝ ջերմոցային տնտեսություններ, պահածոների, խմիչքի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներ։ Բայց այս պարագայում էլ Հանձնաժողովը հիմնավորված է համարում գինը բարձրացնել 212 դոլարից 224 դոլարի՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Հիմնավորումներին եթե ծանոթ եք, որքանո՞վ կարող են դրանք ընդունելի լինել գազամատակարար ընկերության համար։

– Գազամատակարար ընկերությունը, կարծում եմ, չի կարողանա առաջարկվող սակագնով իր ամբողջ ծախսերը փոխհատուցել և ստանձնած պարտավորությունները իրականացնել։ Բնականաբար, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հերթին դնելու է որոշակի պահանջներ, այսինքն՝ եթե դուք համապատասխան սակագինը չեք սահմանում, ուրեմն ես այս-այս պարտավորություններից հրաժարվում եմ։ Դրա արդյունքում մեր գազամատակարարման համակարգն է տուժելու։ Սա է ամենամեծ խնդիրը։ Բացի այդ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է նաև Վարչական դատարան դիմել և բողոքարկել ՀԾԿՀ-ի որոշումը՝ սակագնի վերանայման հայտի մասով։ Շատ կարևոր եմ համարում նաև հիշեցնել գազամատակարարման համակարգում սակագնի հաշվարկման մեթոդաբանության էությունը, այն է՝ անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքը։ Այսինքն՝ սակագինը պետք է այնքան լինի, որպեսզի գազամատակարարման համակարգը կարողանա իր բոլոր ծախսերը իրականացնել, դրան գումարած՝ նաև ունենա 9%-ի չափով շահութաբերություն։ Սա է հիմնական մեխանիզմը, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն, կարծում եմ, ամեն ինչ կանի, որպեսզի իր այդ բոլոր հնարավորություններն ապահովի։ ՀԾԿՀ-ն էլ իր կողմից պետք է փորձի ապացուցել իր տարբերակի մրցունակությունը։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայ-ռուսական բանակցությունների արդյունքում «Գազպրոմ»-ը զիջումների կգնա՝ հօգուտ հայկական կողմի։

– Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ շատ անօգուտ և անարդյունավետ բանակցում է գազի գնի շուրջ։ Բանակցության արդյունքում սահմանին գազի գինը բարձրացավ 10%-ով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Կառավարությունը պետք է վերանայի քաղաքականությունը և այն անձին, ով կոնկրետ այս բանակցություններով զբաղվում է։ Չկա արդյունք, չկա որևէ առաջընթաց այս ուղղությամբ։ Գազի գնի պայմանագիրը կնքվում է երկու տարբերակով՝ բորսայական գնի կամ միջպետական համաձայնագրերի շրջանակում, որն ապահովում է որոշակի կայունություն կամ երկարաժամկետություն։ Հայկական կողմը, սակայն, միջպետական համաձայնագիրը մեկական տարով է արձանագրում, ինչն իր հերթին բերում է բավական մեծ ռիսկեր, տնտեսվարողները չեն կարողանում իրենց բիզնեսը կառուցել, հաշվարկել արագ փոփոխվող գազի սակագնի պայմաններում։

– Եթե նույնիսկ գյուղոլորտի տնտեսվարողների համար թանկացումը լինի ՀԾԿՀ-ի առաջարկած գնի սահմաններում, արդյո՞ք դա չի ազդի այդ ոլորտի արտադրանքի գների վրա։ Հնարավոր է՝ բնակիչները գազի համար ավելի թանկ չվճարեն, գոնե որոշակի ժամանակահատվածում՝ մինչև «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների վերջնական ավարտը, բայց արդեն ավելի բարձր վճարեն որոշակի ապրանքների համար։

– ՀԾԿՀ-ի կողմից առաջարկվող 5%-ի կամ մոտ 12 դոլարի բարձրացումը էական նշանակություն չի կարող ունենալ գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Կարող է որոշակի բարձրացում տեղի ունենալ, բայց ոչ էական։ Կարծում եմ՝ ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել դոլարի փոխարժեքի աճը, որը հնարավոր է տարվա վերջում, քանի որ խոշոր սպառողների դեպքում գազի սակագինը որոշվում է ոչ թե դրամով, այլ դոլարով։ Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ 5%-ով բարձրացումը մեծ ազդեցություն չի թողնի այս տնտեսությունների վրա, այլ կփրկի այս տնտեսությունները, քանի որ հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որը հետագայում զարգանալու է, այս տնտեսվարողներն ուղղակի կկորցնեն իրենց շուկաները ԵՏՄ շրջանակում, որովհետև միության մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում գազի սակագինն անհամեմատ ցածր կլինի, և հայկական արտադրողների կողմից մատակարարվող ապրանքները կդառնան ավելի թանկ, նրանք շուկայից ուղղակի դուրս կմղվեն։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company