ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

2020 թիվը նաև տնտեսության պատմության մեջ է մտնելու՝ որպես դասական ձախողման և կոլապսի վատ օրինակ

24 Նոյեմբեր 2020 Այսօր դոլարի փոխարժեքը հատեց 505 դրամը, եվրոն՝ 600-ի սահմանագիծը, 0.06 դրամով աճել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը՝ կազմելով 6.66 դրամ: Կառավարությունից հնչում են ենթադրություններ, որ դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է, իսկ դրա ազդեցությունը՝ կառավարելի:

168.am–ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց, սակայն, որ «վերահսկելի» ասվածն արտահայտվում է ինտերվենցիաներով՝ ֆինանսական միջամտություններով.

«Կարծում եմ՝ փոխարժեքը ավելի էր բարձրացել. այսօր մի փոքր փոխարժեքի բարձրացումը կանգնել է, և դա, ըստ էության, հետևանք է ինտերվենցիաների: Այսինքն՝ իրականացվել է արժութային ինտերվենցիա. նորից մեր արժույթի պահուստներն են վաճառում, որովհետև որևէ տնտեսական դրական փոփոխություն չկա, և, իրականում, արժույթի փոխարժեքին վերաբերող բոլոր ռիսկերն առկա են:

Սա երկար չի կարող շարունակվել, այդ ինտերվենցիաներն էլ ունեն չափ և, ի վերջո, այդ ռեզերվները չեն կարող անվերջ վաճառվել, որովհետև ինչ-որ պահի կվերջանան: Այդպիսով, այս փուլում պետական ռեզերվներ վաճառելն ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քանի տնտեսական, և չի կարող խնդիրը լուծել»:

Տնտեսագետը նշեց, որ ազգային արժույթի փոխարժեքի արժեզրկումը մի շարք կայուն գործոնների հետևանք է, որոնք առկա են. «Դա տնտեսության անկումն է՝ ամենայն հավանականությամբ, մենք տարին կփակենք առնվազն երկնիշ անկմամբ, դրանք բացասական տնտեսական սպասումներն են, որոնք պայմանավորված են ոչ միայն Covid 19-ի դեմ պայքարի տապալումով, ոչ միայն պատերազմական այս աննախադեպ իրավիճակով և հետևանքներով, այլ նաև՝ այս 2.5 տարվա պոպուլիստական դրսևորումներով, ինչը բութագրական է իշխանություններին»:

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ կոսմետիկ, իրավիճակային լուծումներով վիճակն առավել կխորանա՝ առաջացնելով նոր խնդիրներ՝ ռեզերվների փոշիացում, արտաքին բեռի ավելացում.

«Նորից ուզում են թոքաբորբը բուժել ջերմիջեցնողով։ Չի՛ լինելու: Այստեղ պետք են տնտեսական աշխուժացման աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ, ինչի ունակությունը այսօրվա իշխանությունը բացարձակ չունի: Այստեղ համալիր մոտեցումներ են պետք, ոչ ստանդարտ հակաճգնաժամային ծրագիր, բայց դրան պետք է նախորդի իրավիճակի խորքային գնահատումը և, ի վերջո, իրերն իրենց անունով պետք է կոչվեն, մենք պետք է ունենանք այդ խնդիրների ամբողջական խորքային գանահատումն ու ցանկը, թե ինչի հետևանքով մենք եկանք այս օրվան:

Բնականաբար, այսօրվա կառավարությունը ո՛չ մասնագիտական համապատասխան ներուժն ունի, որպեսզի այդ գնահատումն օր առաջ կատարի, և ո՛չ էլ շահագրգռվածություն ունի, որովհետև այս գնահատումը, երբ որ կատարեն, և իրենք կարդան այդ գնահատումն ամբողջությամբ, պետք է ժամ առաջ թողնեն ու հեռանան՝ տեսնելով, թե ինչքան խնդիրներ են առաջացրել:

Չմոռանանք, որ այսպես շարունակվելու պարագայում կառաջանա նաև արտարժույթով ռեզերվների նվազումը, և եթե դիմեն արտաքին պարտքի օգնությանը, կլինի արտաքին բեռի ավելացումը, ինչը խիստ վտանգավոր է՝ նկատի ունենալով, որ մենք հատել ենք կառավարելիության այդ շեմը»:

Հարցին, թե Ձեր կանխատեսմամբ՝ մեր բուֆերային պահուստների՝ ինտերվենցիաների հաշվին ինչքա՞ն ժամանակ կարող ենք կառավարելի դարձնել արժեզրկման հետևանքները, նա պատասխանեց. «Շատ կարճ, որովհետև իրականում մեր արտարժույթի օրվա պահանջարկը տարբեր գնահատումներով 10-12 միլիոն դոլարի հասնող պահանջարկ է. այստեղ, պատկերացրեք՝ ինչքան պետք է կարողանան ինտերվենցիաներ անել: Երբ որ գլուխ էին գովում, որ 500 միլիոնով ավելացրել են ռեզերվները այս 2.5 տարվա ընթացքում, դրանք օրերի ընթացքում կփոշիանան: Ես համոզված եմ, որ պատերազմական օրերին՝ այդ 44 օրվա ընթացքում ևս, ինտերվենցիաներ իրականացվել են, հակառակ պարագայում, մենք սրա ականատեսը կլինեինք ավելի վաղ»:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև տնտեսական խնդիրների սոցիալական կողմը՝ նկատելով, որ տնտեսության բացասական սպասումները փոխելու են քաղաքացիների, տնտեսվարողների վարքագիծը.

«Հոգեբանական գործոնն իր դերը խաղալու է, որովհետև քաղաքացիները, տնտեսվարողները, տեսնելով գահավիժող արժույթ՝ միանգամից, շատ արագ, ինչպես եղավ 2014 թվականի վերջին, փոխելու են իրենց վարքագիծը և, օրինակ, դրամով ավանդներն են դուրս բերելու, իրենց դրամով կուտակած խնայողությունները շատ արագ փոխելու են կայուն արժույթով, ինչն էական մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ կունենա հետագա արժեզրկման վրա, սա կա և արդեն սկսել է աշխատել:

Սա նաև վերաբերելի է տնտեսվարողներին, որովհետև նրանք ևս կփոխեն իրենց վարքագիծը և իրենց ազատ դրամական ընթացիկ միջոցները կփորձեն մաքսիմում ապահովագրել հետագա արժեզրկումից և փոխանակել ավելի կայուն արժույթով:

Սրանք բնական տնտեսական պրոցեսներ են, որոնք տեղի են ունենալու, իսկ էդ պոպուլիստական, մարդկանց օրակարգերից շեղելու և ամպագոռգոռ խոստումներ տալու վարքագիծն արդեն բացառապես բացահայտված է, և ես որևէ կերպ չեմ ուզում անդրադառնալ կառավարության այս պահի գործողների դիտարկումներին:

Մենք տեսանք նաև, թե ինչպես են կարևոր հարցերում իրենց պահում այսօրվա իշխանությունները իրենց ղեկավարի, հետ, հո չե՞նք մոռացել ու չենք մոռանալու շատ երկար ժամանակ: Եվ 2020 թիվը նաև տնտեսական պատմության մեջ է մտնելու և շատ երկար տարիներ քննարկվելու է՝ որպես դասական ձախողման և կոլապսի վատ օրինակ: 2020 թիվը դեռ երկար է բեռ դառնալու՝ հետագա հաղթահարման իմաստով»:

««Հաղթելով»՝ պարտվել ենք պատերազմի դաշտում, հիմա նույն ձևով այդ նույն իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մենք նաև «հաղթելով» պարտվենք տնտեսական–սոցիալական դաշտում և արդեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենանք համատարած ձախողումներ ու կոլապս»,- եզրափակեց տնտեսագետը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company