ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. Իրանի շուրջ կրքերը շարունակելու են թեժ մնալ

12 Նոյեմբեր 2018

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

2018 թվականի՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն արդեն պատմություն են: Դրանց արդյունքում Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացան դեմոկրատները, իսկ հանրապետականներին էլ հաջողվեց պահպանել Սենատի վերահսկողությունը:

Այսպես կոչված՝ Կոնգրեսի երկփեղկված վիճակը, անկասկած, առաջիկա 2 տարիներին ԱՄՆ գործող նախագահի համար նոր խոչընդոտներ եւ մարտահրավերներ է ենթադրում: Մասնավորապես՝ դեմոկրատները լուրջ լծակների են տիրապետում, որոնք կօգնեն խանգարել կամ անգամ կասեցնել Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները:

Արտաքին աշխարհում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքին բացառիկ ուշադրությամբ էին հետեւում, ինչն էլ հիմնականում պայմանավորված էր Դոնալդ Թրամփի կերպարով, աշխատանքային ոճով ու քաղաքականությամբ, որոնցովվ կտրուկ տարբերվում է ԱՄՆ գրեթե բոլոր նախկին նախագահներից:

Բոլորին հետաքրքրում էր այն հանգամանքը, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կարող են ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության ընթացքի վրա: Ուշադրությունը մեծ էր հատկապես Իրանում, որը լուրջ առճակատման մեջ է Սպիտակ տան հետ:

Իրանի համար առանցքային նշանակություն ունեին հատկապես Միջուկային գործարքի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) եւ հակաիրանական պատժամիջոցների թեմաները, որոնց հետ կապված բազմաթիվ դեմոկրատների կարծիքները կտրուկ տարբերվում էին հանրապետականների կարծիքներից:

Ակնհայտ էր, որ եթե դեմոկրատներին հաջողվեր լիակատար վերահսկողություն սահմանել Կոնգրեսի նկատմամբ (Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ), ապա կտրուկ կխստացվեր Թրամփի գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի հետ հնարավոր կապերի եւ հարկերի հետ կապված խնդիրները կարող էին անգամ գործող նախագահի նկատմամբ անվստահություն հայտարարելու պատճառ դառնալ:

Այժմ, սակայն, առանց Սենատի Թրամփին իմպիչմենտ հայտնելու հնարավորությունը գործնականում բացառված է, իսկ Սպիտակ տան վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությունը շարունակելու է վայելել Սենատի կարեւորագույն առանցքներից մեկի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աջակցությունը, ինչը գոնե տեսանելի ապագայում կբացառի Սպիտակ տան արտաքին քաղաքականության շրջադարձային փոփոխության հնարավորությունը:

Այս համատեքստում ուշագրավ է հատկապես ընտրությունների ավարտից անմիջապես հետո ՀԳՀԾ-ից ԱՄՆ միակողմանի դուրս գալու քննադատներից մեկի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ Ներկայացուցիչների պալատը կոնկրետ Իրանի եւ Չինաստանի հարցերով Սպիտակ տան քաղաքականության վրա ազդելու հնարավորություն չի ունենալու: Սա նշանակում է, որ պետք է բացառել տեսանելի ապագայում ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու եւ հակաիրանական պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը:

Իհարկե, այս բոլորը դեռեւս չեն նշանակում, որ ամեն ինչ անհույս կորած է: Չպետք է աչքաթող անել այն իրողությունը, որ բազմաթիվ դեմոկրատներ, ինչպես նաեւ հանրապետականներ սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սկանդալային սպանության պատճառով խիստ քննադատական մոտեցում ունեն ԱՄՆ-ի՝ Սաուդյան Արաբիայի հետ կապված քաղաքականության նկատմամբ: Նրանց մտահոգում է Էլ Ռիադի հետ Վաշինգտոնի հարաբերությունների աննախադեպ սերտացումը: Այժմ նրանք հնարավորություն ունեն որոշակի խոչընդոտներ ստեղծել Սաուդյան Արաբիային ԱՄՆ սպառազինության մատակարարման ընթացքի վրա եւ, Եմենի պատերազմի հետ կապված, ճնշում բանեցնել այդ երկրի վրա, որն էլ կարող է Էլ Ռիադին ստիպել վերանայել այդ հարցում ռազմավարությունը, ինչն Իրանի տարածաշրջանային անմիջական շահերից է բխում:

Բացի այդ՝ դեմոկրատներին մտահոգում է Իրանի խնդրի վերաբերյալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում ստեղծված անհամաձայնությունն ու որոշակի լարվածությունը: Այս կապակցությամբ դեմոկրատների ցանկացած նախաձեռնություն կարող է թուլացնել ԵՄ-ի նկատմամբ Սպիտակ տան դիրքերը, ինչը նույնպես բխում է Իրանի անմիջական շահերից, որն ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու գործում հատուկ կարեւորում է ԵՄ-ի վճռականությունն ու աջակցությունը:


«alikonline»-ի պատասխանատու խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company