ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՅԴ 33րդ Ընդհ. Ժողովի Օրակարգի Մասին

24 Հունվար 2019 ԶԱՐԵՀ ԱՃԷՄԵԱՆ

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակը Յունուար 22, 2019ին հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ որտեղ նշել է, թէ բազմաթիւ լրատուամիջոցներից հարցեր են ստացուել ՀՅԴ 33րդ Ընդհանուր ժողովի ընթացքի եւ տեւողութեան մասին: Առ այդ, հանրութեանը գաղափար տալու համար, թէ ի՛նչ կարգի հարցերով է զբաղւում ՀՅԴ Ընդհանուր ժողովը, առաջին անգամը լինելով հրապարակել է Ընդհանուր ժողովի օրակարգը՝ ամբողջութեամբ եւ իր բոլոր մանրամասնութիւններով:

Դաշնակցութեան բարձրագոյն ժողովը իւրաքանչիւր չորս տարին մէկ անգամ գրեթէ նոյն կարգով քննում է նոյն օրակարգը եւ ինչպէս յայտնի է օրակարգի կէտերից, դա ներառում է թէպէտ բազմաբնոյթ եւ մինչեւ անգամ աշխարհագրական իմաստով տարբեր աշխարահամասերում տարածուող հարցեր, սակայն իր բովանդակութեամբ շօշափում է այն բոլոր հարցերը, որոնք անմիջական կապ ունեն հայութեան եւ Հայաստանի ճակատագրի հետ: Կարելի է ասել, որ իդէալական հայկական պետութեան օրակարգերն են որ քննւում են տարիներ պետականութիւնից զուրկ ժողովրդի զաւակ այս կուսակցութեան ժողովներում:

Ընդհանուր ժողովը զբաղւում է նաեւ այսպէս ասած կուսակցական որոշակի ներքին հարցերով, ինչպիսին են՝ Բիւրոյի կամ շրջանների քառամեայ գործունէութեան քննարկումն ու արժեւորումը կամ կազմակերպութեան հաշիւների, արխիւների եւ ներքին դատական հարցերի քննարկումը, սակայն ժողովի օրակարգի առիւծի բաժինը Սփիւռքի եւ Հայաստանի հայութեան քաղաքական, ներազգային, մարզամշակութային, կրթական, եկեղեցական եւ այլ հարցերի կապակցութեամբ քննարկումն ու հարցերի լաւագոյն լուծումը գտնելն է:

Այս օրակարգերը ժամանակի ընթացքին կարող են փոփոխութեան ենթարկուել, երկրի ու աշխարհացրիւ հայութեան պայմաններին համապատասխանեցուելու եւ նրա հարցերին լաւագոյն լուծումը տալու համար, սակայն պայմանները ինչ էլ որ լինեն Դաշնակցութեան Ընդհանուր ժողովները կը մնան անփոփոխ որոշ սկզբունքների վրայ: Դրանք են՝

Ա. Հաշուետուութեան սկզբունքը.

Դաշնակցութեան կազմակերպական կանոնների հիմնասիւններից է հաշուետուութեան սկզբունքը կամ ինչպէս ասւում է հաշուետուի եւ հաշուեառի տարանջատումը: Դաշնակցութեան մէջ իւրաքանչիւր կուսակցական պատասխանատու եւ հաշուետու է իրեն գերադասող մարմնին: Նոյն մարմինը իր հերթին ենթակայ է նոյն ընկերներից բաղկացած ժողովին եւ այսպէս նոյն սկզբունքը տարածւում է այս կամ այն քաղաքամասի կոմիտէից մինչեւ Դաշնակցութեան բարձրագոյն մարմինն ու ժողովը: Դաշնակցութեան ցանկացած մարմին պատասխանատու է իրեն գերադասող ժողովին, իսկ նոյն մարմնի բոլոր անդամները միասին ներկայանում են իրենց գերադաս ժողովին ընդամէնը մէկ ձայնի իրաւունքով: Ահա թէ ինչո՛ւ Դաշնակցութեան մէջ անձերի դերակատարութիւնը բացատրւում է հաւաքական կամքով միայն: Դաշնակցութեան հաւաքական կամքի սահմաններից դուրս ոչ մի ղեկավարող անձ կամ մարմին կարող է լինել կազմակերպութեան մէջ:

Բ. Մեր գաղափարական ուղին.

Դաշնակցութեան Ընդհանուր ժողովները նաեւ մեր գաղափարական ուղիի պահապաններն են: Նրա որոշումներն ու ռազմավարական դիրքորոշումները ոչ միայն համընկնում են Դաշնակցութեան գաղափարական ուղիին, այլ նաեւ վերջնական մեկնաբանութիւնն են ՀՅԴ Ծրագրով ամրագրուած սկզբունքների:

Գ. Հայութեան եւ հայրենիքի ծառայութիւնը.

Համաձայն Դաշնակցութեան ծրագրի տրամադրութիւններին՝ Դաշնակցութեան համար Հայաստանին ու հայութեան ծառայելը հիմնական նպատակ է: Ընդհանուր ժողովի օրակարգերն անգամ դրա արտացոլումը պէտք է լինեն եւ են: Սոյն Ընդհանուր ժողովի օրակարգը պատրաստուել է դեռ նախորդ տարուայ Սեպտեմբերին եւ նոյնութեամբ առաքուել է աշխարհի բոլոր Դաշնակցականներին առ ի քննարկում:

Ինչպէս տեսնում ենք օրակարգի «ՀՅԴ Քաղաքական Ուղեգիծ եւ Ռազմավարութիւն» կէտի մէջ, Դաշնակցութեան համար Հայաստանի ու Ղարաբաղի արտաքին կապերի եւ շահերի կապակցութեամբ օրակարգի կէտն անգամ բնորոշում է, որ ընդհանուր ժողովը քննելու է միայն աջակցութեան եւ շահերի հետապնդման լաւագոյն միջոցները: Դաշնակցութեան Ընդհանուր ժողովների համար միշտ ամէն ինչից վեր է Հայաստանի եւ Հայութեան շահերը եւ դա պայմանաւորուած չէ Հայաստանում օրուայ իշխանութիւններով: Ով էլ լինի Հայաստանի իշխանութեան գլխին կանգնած, Դաշնակցութիւնը այլ կերպ չի կարող վարուել բացի այն, որ նշուած է մեր օրակարգում՝ ՀՀի արտաքին քաղաքականութեան աջակցութիւն եւ շահերի հետապնդում, ԼՂՀի արտաքին կապերի աջակցութիւն եւ միջազգային ճանաչման հետապնդում:

Դ. Դաշնակցութեան անկախութիւնը.

Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի կառուցուածքը, մասնակիցների ընտրութեան համար նախատեսուած կանոնագրային կարգն ու նրանցից պահանջուած գաղափարական անցեալն ու փորձը երաշխաւորում են Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի անկախութիւնը այս կամ այն քաղաքական կամ պետական ուժից: Փաստօրէն Դաշնակցութեան աւելի քան մէկ դար գործունէութիւնն ու անխափան ուղղութիւնը չի նշանակում որ Դաշնակցութիւնը այսպէս ասած գերակշռելու փորձեր չեն եղել, ընդհակառակը պատմականօրէն շատ պետութիւններ ու գաղտնի սպասարկութիւններ փորձել են թափանցել Դաշնակցուեան մէջ, սկսած թրքականից ու ցարականից մինչեւ բոլշեւիկեանն ու այլևայլ ուժեր, սակայն աւելի քան 130 տարի աշխատելով հայութեան ու Հայաստանի համար, Դաշնակցութիւնն այսօր ինչպէս միշտ ներկայանում է իբրեւ իր ազգի ամենահարազատ կազմակերպութիւնը, որ առանց որեւէ պետական հնարաւորութեան աշխատում է Հայաստանից մինչեւ աշխարհի բոլոր այն անկիւնները, ուր հայ կայ եւ հայութիւն է ապրում:

Մեզ մնում է բարի երթ մաղթել Դաշնակցութեան ընդհանուր ժողովին այս հարուստ բայց եւ միաժամանակ պարտաւորեցնող եւ պատասխանատու օրակարգը ամբողջութեամբ ու յաջողութեամբ սպառելու համար:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company