ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի հերոս ժողովուրդի ազատ կամքի արտայայտութիւնը Դաշնակցութեան համար սրբազան արժէք է

25 Հունվար 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին, ողջունեց ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարեց կարեւոր ներքաղաքական իրադարձություն:

Նախագահն արժեւորեց ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանն արծարծվեցին նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ նշելով հետևյալը.

«Հ.Յ. Դաշնակցութեան հաւաքական կամքը ներկայացնող 33-րդ Ընդհանուր ժողովի անունով շնորհակալութիւն կը յայտնենք Ձեզի այս ընդունելութեան համար։

Հայաստանի, Արցախի հայրենամերձ թէ աշխարհասփիւռ տարածքներու մէջ գործող Դաշնակցութեան տարբեր միաւորներու ներկայացուցիչներէ կազմուած այս Ընդհանուր ժողովի Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք ազատ Ստեփանակերտի մէջ գումարումը ինքն իր մէջ արդէն յատուկ նշանակութիւն, խորք եւ թելադրականութիւն ունի մեզի համար։

Իր 129 տարուայ պատմութեան մէջ, փաստօրէն առաջին անգամն է, որ Հ.Յ.Դաշնակցութիւնը ազատ Արցախի մէջ կը գումարէ իր Ընդհանուր ժողովը։ Պատմական փաստ է այս մէկը եւ իբրեւ այդպիսին միաժամանակ պարտաւորեցնող եղելոյթ, որ ամբողջ 13 տասնամեակ իր ժողովուրդին ծառայութեան, բարօրութեան, զարգացման, ձգտումներու իրագործման, Հայաստան աշխարհի ու հայութեան մէկութեան համար պայքարած Դաշնակցութիւնը կը դնէ նոր մարտահրաւէրներու դիմաց, յաւելեալ պայքարունակութեան հրամայականին առջեւ ու իբրեւ հայկական մէկ բռունցք մեր իրաւունքներու ձեռնքբերման անկոտրելի կամքի պողպատացման վճռակամութեամբ գործելու սրբազան պարտաւորութեան դէմ յանդիման։

Հսկայական խնդիրներ կը դիմագրաւէ աշխարհատարած հայութիւնը թէ հայրենիքի մէջ, թէ սփիւռքի։ Մեր դիմաց ցցուող խնդիրները հաշտուողականութեամբ, անտարբերութեամբ, նահանջի հոգեբանութեամբ կամ կրաւորականութեամբ դիտելու փոխարէն, Հ.Յ. Դաշնակցութիւնը ինչպէս միշտ, տեւաբար հայակեդրոն, հայադրոշմ, ազգակեդրոն գործելու առաջամարտիկը եղած է, մերժելով ապազգայնացնող, այլասեռող, հայկական արժէքներէ հեռացնող, արդիականութեան պատրուակին տակ հայութիւնը իր ինքնութենէն պարպող բոլոր փորձերը։

Ու այս անգամ մեզի համար ու մեր ժողովուրդի պատմութեան ճակատագրական այս հանգրուանին, մենք անվարան կը յայտարարենք, որ Արցախի անկախ հանրապետութիւնը պիտի շարունակէ մնալ Հ.Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքին տեսադաշտին կիզակէտը, գուրգուրանքի առարկան, իսկ Արցախի հերոս ժողովուրդի ազատ կամքի արտայայտութիւնը Հ.Յ. Դաշնակցութեան սրբազան արժէք։

Մենք կը հաւատանք ու կը զօրակցինք Արցախի արդար պայքարին, ազատ ինքնորոշման իրաւունքին, անկախութեան ու հողային ամբողջականութեան պահպանման ու անոր ժողովրդային եւ տարածքային միասնութեան անվտանգութեան։
Մեզի համար Արցախի հանրապետութեան անկախութեան ճանաչումը, անոր ամբողջական միջազգային ճանաչումը, արցախեան հիմնախնդիրները, ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտի մէջ պահպանումը, Արցախի վերաբնակեցումը, ազատագրուած տարածքներու զարգացումը ու ընդհանրապէս Արցախի հզօրացումը անզիջելի սկզբունքներ են անտարակոյս։

Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովի եւ Հ.Յ.Դ. աշնակցութեան մեծ ընտանիքին անունով կ’ողջունենք Ձեզ Պրն. Նախագահ ու Ձեր միջոցով Արցախի ողջ բնակչութիւնը, Արցախի բանակը, Արցախի արդար պայքարին զօրակցող քոյրերն ու եղբայրները ու կը խոնարհինք անոր համար զոհուած աննման ազատամարտիկներու յիշատակին»։

Ստեփանակերտ,
23.01.2019 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Հետեւողական Եւ Կազմակերպուած Պայքարի Դ

Ազգը այն հաւաքականութիւնն է, որ կը բնորոշուի` իր պատմական միասնական զարգացումո

11 Հունիս 2025
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ն

11 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company