ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Յօդուածներ

Հերթական հակադաշնակցական սրացումն է

31 Հունվար 2019 Հունվարի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի «Առավոտի» ուղիղ եթերի տեսագրության տակ ֆեյսբուքյան օգտատերերը իրար հերթ չտալով մեկնաբանություններ էին գրում, թե ինչ «դավաճանական» քայլեր է արել ՀՅԴ-ն Հայաստանի նկատմամբ, հիշում էին Ալեքսանդր Խատիսյանի քայլերը, 1918-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով տարածքներ հանձնելը, Բաթումի պայմանագիրը, այն, որ ՀՅԴ-ն ուզում էր վերացնել ֆիդայական բոլոր ջոկատները, նաեւ Անդրանիկինը, Թուրքիային էր անցնում երկաթուղին, Հայաստանին էր մնում Սեւանը, Երեւանը, Էջմիածինը։ Նույնիսկ հիշեցրել էին գերմանացի դիվանագետներից մեկի խոսքերը, որ ՀՅԴ-ականները հայերին թողեցին Սեւանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին։

Այս քննադատությունները երբ փոխանցեցինք պարոն Ռուստամյանին, նա մեզ հետ զրույցում արձագանքեց. «Հերթական հակադաշնակցական սրացումն է, որ պարբերաբար տեղի է ունենում, իրենց մոտ այդպես լինում է: Իրենք քանի որ չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ՀՅԴ-ն միակամ է, պահպանել է իր կառույցը, որովհետեւ իրենք ամեն օր երազում են, թե երբ պիտի Դաշնակցությունը պառակտվի, սա տեղի չի ունենում, երազախաբ են լինում, եւ այդ պատճառով այդպիսի արտահայտություններ են իրենց թույլ տալիս: Մոռացել են, որ ընդհանրապես աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստան չկար, եւ Հայաստանն իր գույնով աշխարհի քարտեզի վրա ի հայտ է եկել ՀՅԴ-ի ամենաակտիվ, եթե չասեմ՝ միակ ունեցած առաքելության ու գործունեության արդյունքում: Հիմա պետք է վարկաբեկեն, ինչ ասես՝ ասել են: 70 տարվա հակադաշնակցական քարոզչության հետեւանք է, որ մեր մեծերին ընդհանրապես դավաճաններ են համարել՝ Գարեգին Նժդեհ, Դրո, եւ ում ուզում եք՝ հիշեք: Մենակ ես չեմ, որ դա զգացել եմ, մենակ հակադաշնակցական ֆիլմերը նայեք էդքան նկարած: Դա բավական է՝ մտածելու համար, որ կա իսկապես մի շերտ, որը գենետիկորեն չի ընդունում Դաշնակցությունը»:

Ռուստամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո դեժավյու է ապրում, հիշում է 90-ականները. «Ես այդ ժամանակ եղել եմ շատ ակտիվ, եղել եմ քաղաքականության մեջ, ես կարիք չունեմ գնամ պատմաբաններից հարցնեմ, թե էդ օրերին ինչ է եղել: Իմ աչքի առաջ նույն շղթան է՝ կա համաժողովրդական զարթոնք, կա այդ զարթոնքի հիման վրա ձեւավորված իշխանություն, կա այդ զարթոնքի ակնկալիքները չարդարացնելու պատճառով հիասթափություն իշխանություններից ու համապատասխան ճգնաժամ, որ առաջացավ Հայաստանում»: Հարցին՝ դուք նույնպիսի ընթացք եք սպասում նաեւ ա՞յս իշխանությունից, Ռուստամյանը պատասխանեց. «Կեսն անցել ենք, մի մասը եղել է, չկա երաշխիք, որ մյուս մասն էլ չի լինի: Մեր ամբողջ քայլերն ուղղվելու են նրան, որ այդ երկրորդ մասը, որը բացասական, սեւ օրերի հիմքը դրեցին, այ դա չկրկնվի: Դա կրկնվելու փաստերն էլ կան՝ նույն կադրային քաղաքականությունն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ չէին ասո՞ւմ՝ պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի, ասում էին, չէ՞»:

Հարցին՝ հիմա էլ ասում են՝ պոլի փետ լինի՝ ՔՊ-ի՞ց լինի, Ռուստամյանը պատասխանեց. «Այն ժամանակ մարդկանց էին նշանակում՝ կախված նրանից, թե քանի անգամ են ցույցերին մասնակցել, քանի պիկետի են մասնակցել, որքան են նստել, այդ ցուցանիշներով են ակտիվ եղել, նշանակում էին համապատասխան պաշտոնների: Հիմա էլ նայում են, թե քանի կիլոմետր են քայլել, այսինքն՝ մոտեցումները նման են: Եթե մենք ասում ենք՝ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն իշխանությունը դա այնպես պետք է արտահայտի, որ ցանկացած պաշտոնի, որ մարդ են նշանակում, դա լինի լավագույնը այդ պաշտոնի համար, ոչ թե մենակ իր շրջապատից նայեն տեսնեն՝ լավն են, եթե չկա՝ մեջներից ոչինչ մի քիչ տանելիին նշանակեն պաշտոնների, հիմա չե՞ք տեսնում, որ էդ ձեւի վիճակ է»:

Դիտարկմանը, որ նախընտրում են անփորձներին նշանակել, քան թե փորձառուներին, որոնք փորձառու են նաեւ կոռուպցիայի մեջ, հին կոռուպցիոներներ են, Ռուստամյանն արձագանքեց. «Ո՞վ ասեց, այսինքն՝ ովքեր չեն քայլում, կոռուպցիոնե՞ր են, չհասկացա: Էնքան մարդիկ կան, որոնք շատ ազնիվ եւ նորմալ էս երկրի համար ծառայություն են մատուցել: Հայ ժողովուրդն ամբողջովին կոռուպցիոներներից ու քայլողների՞ց է բաղկացած, արանքում մարդ չկա՞, ըտենց հո չի՞: Բա խոսում են 10 մլն-ի մասին, այսինքն՝ պետք չի ասել, որ իրենք ընտրություն չունեն, դրա համար ընտրել են նրանց: Այդպես էլ վերաբերվել են հենց 90-ականներին, մերժել են: Մերժեցին տոտալիտար ռեժիմը, հաստատեցին ավտորիտար ռեժիմ, ի՞նչն ենք մերժել: Մերժելը պետք է ճիշտ կատարվի, մերժենք այն, ինչը բացասական է: Եթե նույն կադրային քաղաքականությունը պետք է լինի, էլ մերժման ոգեւորությունը որտե՞ղ է»:

Հարցին՝ դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ձեր պայմանավորվածության մասին, բայց իշխանականների պնդմամբ՝ այդ պայմանավորվածությունը դուք եք առաջինը խախտել՝ հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի հետ ձեր «գիշերային քվեարկությամբ», որի արդյունքում փողոցից ձեր նախարարներին ազատեցին, Ռուստամյանը պատասխանեց. «Վայ-վայ-վայ, հոկտեմբերի 2-ը եղել է ամենամեծ խաբեությունը ժողովրդի առաջ: Բա որ խախտել էինք, հոկտեմբերի 2-ին նույն տրամաբանությամբ ինչի՞ էին էդ թատերական բեմականացումն անում՝ առաջադրում ենք, բայց չընտրեք: Ինչի՞ էին անում, որպեսզի պահպանեն Սահմանադրության տառն ու ոգին: Բա մենք էլ էինք նույնն ասում: Ասում էինք՝ ԱԺ-ն պետք է ցրվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, դա ենք ասել: Հետո հասկացան, որ դա չկատարենք, կարող է ական դնենք արտահերթ ընտրությունների տակ: Բա թող չանեին: Դրա համար եմ ասում՝ սա ամենամեծ մոլորությունն էր, որի մեջ ժողովրդին ներքաշեցին հոկտեմբերի 2-ին: Մենք կատարել ենք մի բան, որը Քր.օր.-ում արդեն նախատեսված էր՝ չի կարելի խոչընդոտել ԱԺ-ի աշխատանքները, թող գնան էդ հոդվածը բացեն, կարդան»:

Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում այդ օրերին ձեր պահվածքը, երբ չէր հասկացվում՝ «Ընտրական օրենսգրքին» կողմ էիք, դեմ էիք, տարօրինակ էր, Ռուստամյանը արձագանքեց. «ԸՕ-ին կողմ ենք եղել, թող իրենք բացատրեն՝ ինչի էին ուզում ընտրությունները դեկտեմբերին անեին: Հիմա պարզ է, չէ՞ ինչի էին ուզում. որպեսզի ունենան շռնդալից ներկայություն ԱԺ-ում: Էդ էր իմաստը, ու Աստված մի արասցե, չլինի նաեւ մեր մյուս մտահոգությունը՝ Ղարաբաղի հետ կապված: Եթե էդ էլ եկավ, արդեն պարզ է դառնալու, թե դեկտեմբերը որտեղից էր թելադրված»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company