Քաոսային իրավիճակը սասանում է ՀՀ պետականության հիմքերը
20 Մայիս 2019Yerevan.today-ի զրուցակիցը ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն է.
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մեջբերումներ.
«Երեկվանից ողջ հասարկությունը հարց ունի՝ այս ի՞նչ է: Մենք բախվեցինք քաղաքական և իրավական նոնսենսի հետ:
Երկրի թիվ մեկ քաղաքական պատասպանատուն իշխանության ճյուղերից մեկի նկատմամբ հանդես եկավ ճնշումների կոչով:
Որքան փորձեցի այսօրվա նման միջադեպ աշխարհում գտնել՝ չգտա:
Հեղափոխությունն ինքն իր մեջ հակահեղափոխություն է պարունակում:
Քաոսային իրավիճակը սասանում է ՀՀ պետականության հիմքերը:
Այս ողջ քաոսի պատասխանատուն և հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյան վարչապետի վրա:
Մի վտանգավոր ընթացք է, որ առանց այդ էլ մարտահարավերներով Հայաստանին նոր մարտահրավերն է հրամցվում:
Նիկոլ Փաշինյանի կողմից շարունակ թշնամիներ փնտրելու մոլուցքը փիլիսոփայություն և բանաձև է այսօրվա իշխանության համար:
Սա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Երեկվա հայտարարությունը ինստիտուցիոնալ փլատակների տարավ դատական ոլորտը:
Շարունակ տեղի-անտեղի ժողովրդին հղում անելը, ժողովրդի անունը շահարկումների առիթ է դարձել:
Մի կողմից գործ ունենք իշխանության սահմանազանցման մյուս կողմից անգործության հետ:
Նրանք ունեին բավական երկար ժամանակ խորքային բարեփոխումների, այդ թվում դատաիրավական ոլորտում:
Մեր հասարակությունը արդարորեն փոփոխություն էր ուզում: Ժողովրդի սպասումները չեն իրականացվում և արդարացի է ժողովրդի ցասումը:
Օրենքով արգելված է դատավորների վրա ճնշումը, դա համաշխարհային օրենք է։
Մենք ունեցանք գործադիրի կողմից ճնշում դատաիրավականի վրա: Ոստիկանության խնդիրն է արգելելու, բայց բոլորը նայում են ինչպիսի հրաման կտա վարչապետը անկախ նրանից օրինական է, թե՝ ոչ:
Դավադիրներ փնտրելը անհավասարակշիռ վարքագիծ է:
Բռնության խոսքային մակարդակը՝ ծեփելու, ասֆալտին փռելու, խոսքային մակարդակից դառնում է գործողություն և դառնում է անպատժելիություն:
Հաջողվեց ժողովրդից ամբոխ ստեղծել, իսկ ամբոխը ղեկավարվում է ոհմակային մտածելակերպով»: