Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
01 Նոյեմբեր 2019 Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու և Արամ Համբարյանի հետ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է ԱՄՆ հայկական կառույցների առանցքային դերակատարությունը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում։
Հանդիպումների ընթացքում կարևորվել է համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։
nkr.am