ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

27 տարի առաջ այս օրն Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահ

08 Հունվար 2020 27 տարի առաջ` հունվարի 8-ին, Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին նախագահ։

Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:

Նա ընդամենը 33 տարեկան էր, երբ դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին օրենսդիր մարմնի առաջին ղեկավարը: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից էր:

Նա մե՛կ մարտի դաշտում էր, մե՛կ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:

Հուշեր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի կյանքից

Ես Արթուր Մկրտչյանի ուսուցիչն եմ եղել Ուխտաձորի միջն. դպրոցում: Դասավանդել եմ յոթ տարի: Դեռ առաջին տարիներից տղան աչքի է ընկել իր ընդունակություններով, որին չէի կարող ուշադրություն չդարձնել: Այդ էլ պատճառ դարձավ, որ մեր միջև հաստատվի առանձնահատուկ հարաբերություններ: Այն առավել հարազատ բնույթ ստացավ բարձր դասարաններում: Մեր կապր շարունակվեց նաև միջնակարգն ավարտելուց հետո՝ թե բարձրագույնում սովորելիս և թե աշխատանքի ընթացքում: Ամեն անգամ հանդիպելիս ինչ-որ նոր բան էինք քննարկման առարկա դարձնում:

Նրա մահը հանկարծակի բերեց ինձ:

Ստորև ներկայացնում եմ իմ հուշերը կապված նրա կյանքի հետ:

Հույսով եմ, որ մեր մատաղ սերնդի դաստիարակության համար կարևոր նշանակություն կունենա:

Միքայել Խաչյան

Առաջաբանի փոխարեն


Իմ «Պատերազմը և մենք» պատմվածքների ժողովածուն բացվում է այս քառյակով.

Մարտն ավարտվեց,

Եվ գումարտակը՝ նոսրացած շարքով

Դանդաղ առաջեց…

Առանց հարևան դժվար է քայլել:

Այս քառյակով էլ փակվում է գիրքը.

Այս պատերազմը մի քննություն էր ամենքիս համար:

Պարզ դարձավ մի բան.

Հաստատ իմացանք՝ ով է կռվողը,

Ով էր մեռնողը,

Եվ մեր խաղից դուրս մնացողը:

Այս տողերը ծնունդ են առել իմ սան Արթուր Մկրտչյանի անվան շուրջը խորհրդածելիս: Ընդամենը երեսուներեք գարուն է նրա ապրածը: Կայծակի պես շողաց ու գնաց: Նա էլ կարող էր ափսոսալ, որ իր սկիզբը նաև իր վերջը եղավ: Բայց այդ սկիզբն այնքան վաստակ ունեցավ, որ հետմահու կյանքով ապրելու փառք նվաճեց: Նա դարձավ իր հայրենիքի և զինվորը, և գիտնականը, և քաղաքական գործիչը՝ ընդմիշտ մնալով ազնիվ, խոնարհ ու բարի: Այո՛, նա մարդկային այդ հատկանիշների խորհրդանիշն էր: Ով իմանա, գուցե հենց այդ նվիրական հատկանիշների զոհն էլ դարձավ:

Երբ կորցնում ես անչափ հարազատ մարդուն, ասես դատարկվում ես և ակամա գերին ես դառնում նրա հետ ապրած հուշերի: Եվ հենց դրանք էլ ինձ ստիպեցին գրիչ վերցնել:

Մանկություն

Անչար մանուկ ունեմ,- ասում էր Լյուսյա մայրիկը,-ու որդու սևագանգուր մազերով գլուխը գրկելով՝ համբուրում էր նրա ճակատը: Հարևանները զարմանում էին փոքրիկի բանիմացությունից, և որպես բարու և խոնարհության կրող՝ օրինակ էին դարձնում իրենց որդիներին:

Հիշում եմ՝ դեռ նոր էր փոխադրվել հինգերորդ դասարան, Երևանի դրամատիկական թատրոնից գյուղ եկան՝ «Գիքորը» ցուցադրելու: Մի օր առաջ պարզվեց, որ Գիքորի դերակատարը հիվանդացել է: Թատրոնի ռեժիսորը գյուղի փոքրիկներին հավաքեց՝ ընտրություն կատարելու: Էն գլխից Արթուրին հավանեց: Արթուրը սկզբում չեմուչեմ արեց, բայց երբ իմացավ, որ թատրոնը հուշարար ունի՝ համաձայնվեց:

Բեմում Գիքորի դերում նրա երևալը համագյուղացիների ծափահարությանն արժանացավ: Նրա ընդունակություններից զարմացած մնացին ամենքը: Թատրոնի ավարտին ռեժիսորը նորից բեմ հանեց Արթուրին և իր շնորհակալությունը հայտնեց ոչ միայն ծնողներին, այլև ողջ գյուղին, որ նման աչքաբաց երեխա ունի:

Այդ օրվանից էլ անշահախնդիր մտերմություն հաստատվեց ռեժիսորի և Մկրտչյանների ընտանիքների միջև: Ամեն անգամ էլ Արթուրենց ընտանիքից Երևան գնացողը ռեժիսորի պատվավոր հյուրն էր:

Իսկ հետագայում, երբ Արթուրը քննություններ պիտի հանձներ համալսարան ընդունվելու համար, նույն օջախում էր ապրում: Համալսարան ընդունվելու մասին առաջինը ռեժիսորն իմացավ ու հեռագրեց գյուղ՝ Արթուրի ծնողներին: Ինչպես տեսնում եք՝ շատ առաջ անցա:

— Դեռ նոր էր կացին բռնելը և փայտ կտրելը սովորել,- պատմում է հարևանուհի Քնար մայրիկը,- եկա տեսա իմ բակի փայտը կտրած ու խնամքով դարսած: Դես որոնեցի, դեն որոնեցի իմանալու համար, թե ում գործն է դա, չհաջողվեց: Ամնենավերջում պարզվեց, որ Արթուրն է արել. մեռնեմ նրա ջանին:


Դպրոցական կյանք

Արթուրի հինգերորդ դասարան փոխադրվելը և իմ հարազատ գյուղի դպրոցում աշխատանքի անցնելը համընկան իրար: Ես պիտի պատմություն դասավանդեի այն դասարանում, որտեղ Արթուրն էր սովորում: Դասարանում լավ սովորողներ շատ կային, բայց Արթուրն ուրիշ էր: Նրա հետաքրքրությանը չափ չկար: Հենց սա էլ հիմք դրեց մեր մտերմությանը: Այն ո՞ր ուսուցիչը չէր սիրի նման աշակերտին: Հարցեր էր բերում մեջտեղ, որ զարմանքը պաշարում էր ինձ:

Երկու տարի անց զգացի, որ տղան սիրահարված է պատմությանը: Դրանում առավել ևս համոզվեցի, երբ մաթեմատիկայի ուսուցչուհին այսպես դիմեց ինձ.

— Ընկեր Խաչյան, պարզվում է, որ ինձ խանգարում ես:

— Ինչպե՞ս թե…,- զարմացա ես:

— Տղան մաթեմատիկա էր սիրում, հիմա պարզվել է, որ հիասթափվել է:

— Եվ ի՞նչ:

— Պարզվում է, որ առել ես իմ ձեռքից:

— Եվ դրա համար նեղանու՞մ ես:

— Բնավ, պարզապես ուզում եմ, որ նրա հանդեպ ուշադիր լինես:

Ես շնորհակալություն հայտնեցի ուսուցչուհուն:

7-րդ դասարանում հետաքրքրվեց երկու սիստեմների միջև խաղաղ գործակցության լենինյան սկզբունքի հարցում: Որքան փորձեցի համոզել, որ նման հարցեր շոշափելը վատ է, բայց մեկ է, նա ընդդիմացավ: Ես ստիպված եղա հարցի մասին հանգամանորեն խոսել: Եվ զգացի, որ իրեն բավարարված չզգաց:

Մի քանի օր անց մարզկենտրոնից տեսչական ստուգումների եկան դպրոց: Պատմության մասնագետը Արթուրենց դասարանում վարած իմ դասը լսեց: Եվ երբ պատրաստվում էինք դասարանը թողնել, դիմեց ինձ.

— Դու գնա, ես մի քանի րոպե զբաղեցնեմ դասարանը:

— Խնդրեմ,- ասացի ես:

Երբ դասարանից հեռանում էի, Արթուրը մի տեսակ գաղտագողի շշնջաց.

— Ընկեր Խաչյան, կարելի՞ է այդ տեսուչին հարց տալ:

— Ինչու՞ չէ,- ասացի ես ու շտապեցի ուսուցչանոց:

Երկար դասամիջոցն ավարտվելու վրա էր, որ տեսուչը եկավ ու խնդրեց, որ առանձնանանք ուսուցչանոցի մի անկյունում:

— Լսիր,- ասաց նա, երբ առանձնացել էինք,- այդ հրաշք տղան որտեղի՞ց ես ճարել:

— Ի՞նչ է պատահել,- հարցին հարցով պատասխանեցի:

— Ինչ հարցեր տվի պատասխանեց: Վերջում թե՝ կարելի է մի հարց էլ ես տամ:

— Եվ ի՞նչ,- հետաքրքրվեցի ես:

— Երկու սիստեմների խաղաղ գործակցության լենինյան սկզբունքի հարցն է նրան հետաքրքրում: Ուզում է իմանալ, որ եթե աշխարհում սոցիալիզմը մեծամասնություն կազմի, խաղաղ գոյակցության սկզբունքը կարդարացնի՞ իրեն:

— Եվ ո՞րը եղավ քո պատասխանը:

— Իհարկե, ասացի, բայց նա համոզեց ինձ, որ այդ դեպքում համաշխարհային մաշտաբով սոցիալիզմին անցնելը անտեղի ձգձգվելու է: Ստիպված եղա անցնել կատակի. «Այդ հարցը պիտի Լենինին ուղղել»: Վերջին կատակի վրա երկուսս էլ ժպտացինք:

Տեսուչն էլ չմոռացավ պատվիրել, որ Արթուրի նկատմամբ ուշադիր լինեմ:

Ութերորդ դասարանում մայրն զգաց, որ որդու տեսողությունն այն չէ: Տարավ բժշկի մոտ: Հաջորդ օրն ակնոցներով եկավ դպրոց: Երեխաները զարմացան, բայց նաև կատակեցին. «Երևի շուտով թոշակի Էլ անցնես»: Մի քանի օրից բուժքույր մայրը դպրոց եկավ, զրուցեց ինձ հետ և խնդրեց, որ Արթուրից դաս չհարցնեմ, քանի որ բժիշկը պատվիրել էր՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում գիրք կարդալ:

Մի քանի օր անց մտնում եմ դասարան և՝ ում հարցնում եմ, որ դասը պատմի, հրաժարվում է: Զարմացա, ախր լավ դասարան էր: Որոշեցի դասը թողնել նույնը:

— Թողեք ես պատմեմ,- ասաց Արթուրը:

— Քեզ չի կարելի,- վրա բերեցի ես:

— Ընկեր Խաչյան,- ասաց նա,- գիտեմ, որ մայրս խնդրել է ձեզ, որ ինձնից դաս չհարցնես: Ես գիտեի, որ բժշկի գնալուց ինձ արգելելու է կարդալ: Դրա համար գիրքը նախօրոք ավարտել եմ. որ պարագրաֆ ուզում եք, կարող եմ պատմել: Զարմանքն առավ ոչ միայն ինձ, այլև դասարանցիներին:

Մի օր դասընկերներից մեկը, որ միջակ սովորող էր, դաս պատմեց: Ասացի.

— Երեք, կարող ես նստել:

Իսկ նա թե՝

— Ի՞նչ կլինի, ընկեր Խաչյան, մի անգամ հինգ նշանակես: Նրա այս քայլից հանկարծակիի եկա: Բայց անպատասխան էլ թողնել չէի կարող:

— Ոչինչ էլ չի լինի,- ասացի ես,- որ ուզում ես, այս էլ քո հինգը:

Բայց զգացի, որ աչքի տակով նայում է՝ իմանալու, թե իմ գրածը մատյանում հինգ է, թե ոչ: Երբ համոզվեց, որ այդպես էլ կա, նստեց:

Ես նույնիսկ մոռացել էի այդ մասին: Դասերն ավարտվելու վրա տղան մոտեցավ ինձ ու խնդրեց, որ հինգ դրած գնահատականը ջնջեմ: Եվ որպեսզի հանգստացնեմ, ասացի.

— Մատյանում ջնջել չի կարելի, հաշվիր թե ջնջված է:

Մի քանի օր անց այդ նույն տղան ցանկություն հայտնեց դաս պատմել: Պատմեց ու զարմացրեց ինձ. իսկականից հինգի պատմեց: Դժվարանում էի կռահել, թե ինչ է կատարվում տղայի հետ: Պարզվեց, որ Արթուրն է նրան նման մի բանի նպատակաուղղել:

— Եթե ուզում ես խիղճդ տեղը լինի,- խորհուրդ է տվել տղային,- արի օգնեմ՝ մի լավ դասին պատրաստվել, որ հինգի արժանի լինես:

Տղան համաձայնել էր ու իր նպատակին հասել: Ես այս ամենից անտեղյակ ուզում էի երկրորդ հինգը նշանակել, բայց նա խնդրեց, որ նման բան չանեմ:

(Շարունակելի…)

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company