ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Շարունակելու ենք պայքարը մինչև Արցախի Հանրապետության անկախության լիիրավ ճանաչում

25 Փետրվար 2020 Հայ Դատի մեր կառույցի առաջիկա գործնական նախաձեռնություններից է լինելու եվրոպական պաշտոնական դիտորդական խմբերի ընդգրկումը Արցախի համապետական ընտրություններում:

Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու, Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հարութ Շիրինյանը, ով Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին: Նա մանրամասնել է, որ արցախյան առաջիկա համապետական ընտրություններին մտադիր են ընդգրկել դիտորդական առաքելության խմբեր, որոնք ԵԱՀԿ-ի և Եվրոպական Միության կողմից տարբեր երկրներում նմանօրինակ գործունեություն են իրականացրել:

«Պիտի գան ու իրենց գնահատականը տան Արցախում անցկացվող ժողովրդավարական ընտրություններին»- նշել է Հ. Շիրինյանը:

Նրա խոսքով, առաջիկայում իրենց կարևոր ծրագրերից է նաև տարբեր երկրների քաղաքական գործիչների ընդգրկմամբ Եվրախորհրդարանի պատվիրակության այցի կազմակերպումն Արցախ: Նպատակը՝ եվրոպացի խորհրդարանականներին Արցախի ժողովրդավարական զարգացման ուղղությանն ու ընթացքին տեղում ծանոթացնելն է: Բացի այդ, Արցախ կժամանեն եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներից լրագրողներ, որոնց միջոցով եվրոպական հանրությանը կներկայացվի արցախյան իրականությունը՝ միաժամանակ իրազեկելով, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն պաշտոնական դիտորդական առաքելություններ չի նախաձեռնում:

Կարևորելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ միասնական աշխատելաոճ ու նպատակաուղղվածություն ունեցող կառույցների աշխատանքերի համադրման տեսանկյունից, Հ. Շիրինյանը, հատկանշական է համարել աշխատանքերը նաև Արցախում անցկացնելու հանգամանքը:

«Վստահեցնում եմ, որ մեր գրասենյակների օրակարգային հարցերի առաջին հորիզոնականում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է: Հատկապես ուշադիր ենք այն բոլոր բանաձևերին, որոնք մտնում են Եվրախորհրդի ու եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների օրակարգ: Հետևում ենք, որպեսզի դրանց բովանդակության ու բառերի գործածության մեջ չեզոքացվի հակահայկական, հակաարցախյան բովանդակությամբ շարադրանքը»,-տեղեկացրեց Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կառույցի գործունեության կարևոր բաղադրիչներից է նաև եվրոպացի դիվանագետների այցելությունների կազմակերպումն Արցախ:

Նրա հաղորդմամբ՝ Բելգիայում հաջողվել է ձևավորել Արցախի 2 բարեկամական խումբ՝ նիդեռլանդախոս ու ֆրանսախոս հատվածների քաղաքական գործիչների ընդգրկմամբ: Արդեն իսկ արձանագրված հաջողություններով հանդերձ, Հայ դատի եվրոպական կառույցը, ըստ մեր զրուցակցի, վճռական է՝ շարունակելու պայքարը մինչև Արցախի Հանրապետության անկախության լիիրավ ճանաչում:

«Եվրոպայում շատերին արդեն հստակ հայտնի է, որ Թուրքիան ու Ադրբեջանը դիկտատորական քաղաքականություն են որդեգրել: Դրան հակառակ մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի ժողովրդավարական գործընթացները: Այնպես չէ, որ դյուրին է հաջողվում: Եվրոպական մի շարք խորհրդարանականներ արդեն առիթներ ունեցել են՝ մերձենալու թուրք-ադրբեջանական դեսպանատների ու պաշտոնյաների հետ: Պայքարն հենց այս դաշտում է»,- ասել է Հ. Շիրինյանը՝ նշելով, որ թուրք-ադրբեջանական լոբբինգի վրա ծախսվող նավթադոլարների աճի հակակշիռն իրենց համառ ու հետևողական պայքարն է՝ հայկական կողմի տեսակետն ու կեցվածքն առաջ մղելու համար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company