ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Շնորհավորելով, երախտագիտությունս հայտնելով, կասեմ մեկ բան՝ կուսակցությունը գործում է ի շահ հայրենյաց և ի վայելումն ազգիս հայոց

26 Փետրվար 2020
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքը Շուշիում կայացած՝ ՀՅԴ 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.

Այսօր մենք այստեղ՝ Շուշիում ենք նշելու, շնորհավորելու Դաշնակցության 130-ամյակը: Մի պահ մտովի պատկերացրեք. 130 տարի է, որ այս կուսակցությունը ծնվել, գործել, գործում է և դեռ պիտի գործի: Քիչ կուսակցություններ կարող են հպարտանալ, որ այսպիսի երկար-երկար կենսագրություն ունեն: Սա խոսում է նրա մասին, որ Դաշնակցությունը կենսունակ մարմին է:

Ծնվեց հայրենասիրությունից, ազատատենչությունից: Ծնվեց մեր ժողովրդի պահանջով, երազանքներով և լծվեց հայդուկային շարժմանը, որ պաշտպանի հայ գյուղացուն: Արևմտյան Հայաստան, Բաքու, Արևելյան Հայաստան, Արցախ: Հետո տեսանք Ցեղասպանություն: Առաջին Հանրապետության հիմնադրում, որտեղ իր մեծ ներդրումն ունեցավ կուսակցությունը: Բանակաշինություն, Սարդարապատ, Բաշ-Ապարան, հետո սովետական հալածանքներ:

Սփյուռք: Սփյուռքում հայապահպանության մեծ գործունեություն, որի համար շնորհակալ ենք: Ազգը պահեց իր լեզուն, հավատքը, հայ աղջկան հայ տղայի հետ էին ծանոթացնում Սպիտակ ցեղասպանությունից փրկելու համար և միշտ պահում էին այն երազանքը, որ Հայաստանը պիտի լինի անկախ և միացյալ: Աստիճանաբար Դաշնակցությունը լծվեց Ցեղասպանության ճանաչման գործին, ծնունդ տվեց Հայ Դատին, բացի իր մարդասիրական կազմակերպություններից, սկաուտական շարժումից և այլն:

Այսօր կան երեք տասնյակ պետություններ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, վերջերս ԱՄՆ Կոնգրեսը և Սենատը ճանաչել են Ցեղասպանությունը: Հայ Դատը լծվեց նաև Արցախի անկախության ճանաչման այս կարևոր առաքելությանը: Այս երկու երևույթները կարևոր են ռազմավարական առումով, կապված են մեր ազգի, հայրենիքի անվտանգության հետ, որոնք կարող են կասեցնել թուրք և արևելաթուրք խաժամուժի ցեղասպան ախորժակները: Լծվեցին Արցախյան ազատագրական շարժմանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների կերտմանը, մշակույթին, քաղաքական գործերին:

Այս առումով՝ մենք բոլորս պետք է երախտապարտ լինենք և մաղթենք, որ մեր այս ազատատենչ, երազող կուսակցությունը կարողանա մի օր շուտ տեսնել իր երազանքը, որ ամեն մի հայի երազանք է: Տեսնել Միացյալ, Ազատ Հայաստան, Ցեղասպանությունն աշխարհով մեկ ճանաչված, ամուր հայրենիք, ապահով Սփյուռք:

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք աշխարհով մեկ քիչ ուժ ունենք: Երբ որ քիչ ուժերը միաբանվում են, բազմաթիվ խնդիրներ են լուծվում, ինչպես կաթիլը ժայռ է ծակում: Ուղղակի պետք է կամք, հետևողականություն, անշեղություն. ճանապարհից ոչ ոք չպիտի շեղվի՝ կուսակցական լինի, կամ՝ ոչ կուսակցական: Կա մի նպատակ, մի երազանք, որին բոլորս պիտի լծված լինենք, որը ամեն ինչից վեր է: Ապահովենք մեր ազատությունը, մեր անկախությունը և մեր ապագան, մեր կյանքը:

Այս առումով իսկապես գերագնահատելի գործ է կատարում ՀՅ Դաշնակցությունը, և ես, կրկին շնորհավորելով, երախտագիտությունս հայտնելով, կասեմ մեկ բան՝ կուսակցությունը գործում է ի շահ հայրենյաց և ի վայելումն ազգիս հայոց:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company